«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: է: → է։ (7), բ: → բ։ (10), գ: → գ։, դ: → դ։, զ: → զ։, ը: → ը։ (87), ի: → ի։ (5), լ: → լ։ (4), մ: → մ։ (33), ն: → ն։ (38), oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
չNo edit summary
Տող 18.
 
=== Լեո ===
[[Պատկեր:LeoaLeo (Arakel Babakhanyan).jpg|մինի|250px|Լեո]]
Հայ պատմագրության մեջ առավել քան հանգամանորեն [[Լեո]]ն է զբաղվել արևմտահայության ծանր կացության պատճառների, եվրոպական դիվանագիտության խարդավանքների առարկա հայկական հարցի ուսումնասիրմանը։ Արևելյան ճգնաժամին և [[հայկական հարց]]ին նվիրված իր աշխատություններում նա կարողացել է լուսաբանել միջազգային իրադրության, [[Թուրքիա]]յի ներքին ու արտաքին իրավիճակի հանգուցային խնդիրները, այն հիմնական դեպքերի ընթացքն ու դեմքերի գործողությունը, որոնք առավել են առնչվել արևմտահայերի քաղաքական ճակատագրի, հայկական հարցի շուրջ ծավալված դիվանագիտական գործողությունների հետ։ [[1878]]-[[1914]] թվականների ժամանակաշրջանն ընդգրկող «Հայոց հարցի վավերագրերը» (1915) ժողովածուում պարզորոշ երևում են, թե ինչպես մեծ տերությունները հետամուտ էին բոլոր միջոցներով կանխելու [[1877]]-[[1878]] թվականների ռուս-թուրքական պատերազմում ռուսական բանակների հաղթանակին համապատասխան [[Ռուսաստան]]ի քաղաքական և դիվանագիտական վերընթացը։ Մեծ տերություններն ամեն կերպ խոչընդոտեցին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ արևմտահայության քաղաքական կացության բարելավմանը։ Մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ներքին գործերին միջամտելու համար։ Կուռ փաստերով Լեոն բացահայտում է այն խարդախությունները, որոնցով նույն այդ տերությունները [[1915]] թվականին և հետագա տարիներին ոչ միայն չպաշտպանեցին արևմտահայությանը թուրք բարբարոսներից, այլև իրենք ուղղակի և անուղղակի մասնակիցը դարձան [[20-րդ դար]]ի առաջին ցեղասպանության իրականացմանը։ «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Թուրքահայ հեղափոխության գազափարաբանությունը (հ. 1-2, 1934-1935), «Խոջայական կապիտալ» (1934) և այլ աշխատություններում Լեոն բացասական վերաբերմունք է ցուցաբերել հայ ազատագրական շարժումների և դրանց գործիչների նկատմամբ։ Նրա կարծիքով, հայ ազատագրական շարժման անցանկալի հետևանքների պատճառը Ռուսաստանի անազնիվ, «խարդախ» քաղաքականությունն էր, քանի որ ցարիզմը չկատարեց հայերին տված իր բազում խոստումները։ Մեղադրելով ցարիզմի երկդիմի քաղաքականությունը՝ Լեոն չի բացատրում իր մեղադրանքների հիմքերն ու պատճառները։ Քննադատելով հանդերձ ռուսական ինքնակալության նվաճող քաղաքականությունը՝ Լեոն գտնում էր, որ նվաճվելով և ցարական ծանր վարչակարգին ենթարկվելով [[Մերձավոր Արևելք]]ի երկրները, այնուամենայնիվ, ակամա ներգրավվում էին [[Ռուսաստան]]ի հասարակական զարգացման ոլորտը, հնարավորություն ստանում հաղորդակցվելու եվրոպական մշակույթին։
 
=== Արշակ Չոպանյան ===
[[Պատկեր:ՉոպանյանArshag Chobanian.jpgpng|մինի|Արշակ Չոպանյան]]
Հայ ազգային-ազատագրական պայքարին սթափ և հավասարակշռված գնահատական է տվել [[Արշակ Չոպանյան]]ը ([[1872]]-[[1954]]) իր աշխատություններում։ Նա գտնում էր, որ ճիշտ չեն «հայ պոլիտիկոսները», որոնք «կը նախընտրեին թուրքը ռուսէն», որը [[Արևելյան Հայաստան]]ի փոքրիկ մի տարածքում արդեն հավաստել էր «ապահովություն պատվո, կենաց և ինչից», ու մերժում էր բոլոր նրանց, ովքեր կցանկանային ինչ-որ ինքնավարություն ունենալ «շնորհիվ Անգլո և մինչև իսկ հավանությամբ թուրքին»: Չոպանյանը հաստատ համոզված էր, որ հայերի ֆիզիկական ոչնչացումը [[Օսմանյան Թուրքիա]]յի կառավարողների անշեղ ծրագիրն է, որի գործադրությունը պարզապես կախված է ժամանակից, ռեգիոնալ և միջազգային նպաստավոր պայմաններից։ Միաժամանակ նա ճիշտ չէր համարում այն կարծիքը, թե իբր [[թուրքեր]]ի կողմից այդ ծրագրի արագացմանը նպաստեց որոշ հայ տարրերի (կամավորներ, կուսակցություններ) արկածախնդրական գործելակերպը։ [[19-րդ դար]]ի 90-ական թվականներին Չոպանյանը արևմտահայ իրականության մեջ առաջիններից էր, ով ամուր կանգնեց ռուսական կողմնորոշման դիրքերի վրա։ «Ռուսիա և հայերը», «Հայաստանը թուրք լուծին տակ» և այլն ուսումնասիրություններում նա հայ ժողովրդի ազգային ազատագրության վճռորոշ դերը վերապահում էր [[Ռուսաստան]]ին, որին դիտում էր որպես դրական և բնական դաշնակցի, և որի արտաքին քաղաքական շահերը հաճախ համընկել են հայերի ակնկալություններին։ Նա դատապարտում էր անտարբեր դիտորդի ղերում հանդես եկող եվրոպական դիվանագիտությունը։ [[Առաջին աշխարհամարտ]]ի նախօրեին Չոպանյանը հորդորում էր հայերին չեզոքության, իսկ եթե պատերազմի ընթացքում Ռուսաստանում կատարվեր բարեշրջություն և ցարականին փոխարինելու գար «ազատական Ռուսաստանը», այնժամ հայերը պետք է օգնեին նոր Ռուսաստանին, քանզի ղրանով նպաստած կլինեին բռնության նահանջին, իսկ բռնության շղթաները թոթափած Ռուսաստանում «որքան ալ մեզի համար հատուկ տուն մը շինելու հույսը գոյություն չունենա, գեթ մեծ, առողջ և հզոր տան մը մեջ ապահով ու հանգիստ սենյակ մը ունեցած կըլլանք մեր գոյությունը պատսպարելու և զարգացնելու համար»:
 
Տող 32.
 
=== Մաղաքիա Օրմանյան ===
[[Պատկեր:ՄաղաքիաMaghakia ՕրմանյանOrmanyan.jpg|մինի|200px|Մաղաքիա Օրմանյան]]
[[1896]]-[[1908]] թվականների դժնդակ տարիներին, երբ եվրոպական տերությունների գործուն հովանավորությամբ [[Թուրքիա]]յում խաթարված էր հայերի ոչ միայն խաղաղությունը, այլև ֆիզիկական գոյությունը, հայ պահպանողականության ինքնատիպ և խոհուն ներկայացուցիչ [[Մաղաքիա Օրմանյան]]ը ([[1841]]-[[1918]]), քննադատելով ցարական իշխանությունների ուխտադրժությունը, ռուսական տիրապետությունը հայերի նկատմամբ ըստ էության համարում էր ընդունելի։
Նա իրատեսորեն էր գնահատում պատմաքաղաքական իրադարձությունները։ Քիչ չեն դեպքերը, գրում էր նա, երբ ռուսական տիրապետության ներքո սաստկացել են հայության նկատմամբ ճնշումներն ու հալածանքները, փակվել մշակութային հաստատություններն ու դպրոցները, բռնագրավվել եկեղեցական գույքը։ Այնուամենայնիվ «Ազգապատումի» հեղինակը նախընտրում էր ռուսական տիրապետությունը, որովհետև այն համատարած մեռելություն չէր սփռում և երբեք «երեք հարյուր հագարներու խողխողում», «մոլեռանդ խուժանի մը ձեռքով խաղաղ ապրող տարրին վրա հարձակում և ջարդ», «երեսուն հազար անմեղ կյանքերու անողորմ կոտորած» չէր ստեղծում։
Տող 64.
 
=== Ջոն Կիրակոսյան ===
[[Պատկեր:Kirakosyan.jpg|250px|մինի|Ջոն Կիրակոսյան]]
Հայկական հարցի դիվանագիտական պատմությունն առավել ամբողջական ուսումնասիրել է [[Ջոն Կիրակոսյան]]ը (1929-1985) «Բուրժուական դիվանագիտությունը և [[Հայաստան]]ը [[19-րդ դար]]ի 70-ական թվականներին» (1978), «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը 19-րդ դարի 80-ական թվականներին» (1980), «[[Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ|Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (1982-1983)]] աշխատություններում խոր վերլուծությամբ բացահայտել է հակասությունների մեջ միասնական և միասնության մեջ խիստ հակասական եվրոպական մեծ տերությունների դիվանագիտական ողջ անբարոյությունը, ցույց տվել, որ երբևէ ոչ մի ազատագրական շարժման ավելի մեծ դաժանությամբ չեն դավաճանել և որպես գոհ թողել բռնությանը, որքան հայկական շարժմանը: [[Եվրոպա]]յից ակնկալվող օգնության փոխարեն հայերը հանդիպեցին բոլոր մեծ տերությունների ակնհայտ անբարյացակամությանը և հայկական հարցի «խաղաղ» զարգացման ժամանակաշրջանում, և ցեղասպանությանն անմիջապես նախորդող ու հաջորդող տարիներին, և այժմ, երբ թուրքական պատմագրությունը կեղծում է կատարված վայրագությունների իրողությունը։ Հայ ժողովրդի ապրած ողբերգությունը [[1915]]-[[1916]] թվականներին Ջ. Կիրակոսյանը տվել է «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» (1965) մենագրության մեջ։
 
Տող 122 ⟶ 121՝
 
==== Կորսուն և Գուրկո-Կրյաժին ====
[[Պատկեր:Նիկոլայ Կորսուն.jpg|250px|մինի|ձախից|[[Նիկոլայ Կորսուն]]]]
[[Նիկոլայ Կորսուն]]ի՝ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի Կովկասյան ճակատի առանձին ռազմական գործողություններին նվիրված աշխատություններում («Համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատի Սարիղամիշի օպերացիան 1914-1915 թթ», 1937, «Համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատի Էրզրումի օպերացիան 1915-1916 թթ.», 1938, և այլն), ինչպես նաև նրա «Առաջին համաշխարհային պատերազմը և Կովկասյան ռազմաճակատը» ընդհանրացնող գրքում ուշագրավ նյութեր կան [[Արևմտյան Հայաստան]]ի ռազմավարական նշանակության, հայերի ռուսական կողմնորոշման մասին, քննարկվում են [[1912]]-[[1914]] թվականներին Արևմտյան Հայաստանում բարենորոգումների արծարծման, [[հայկական հարց]]ում [[Ռուսաստան]]ի դերի, արևմտահայերի բռնի տեղահանությունների խնդիրները, լուսաբանվում [[Վան]]ի [[1915]] թվականի դեպքերը, հայկական կամավորական ջոկատների գործողությունները և այլն։
 
Տող 131 ⟶ 129՝
 
==== Այլ գրողներ ====
[[Պատկեր:TarleE EugenV Tarle.jpg|մինի|250px|[[Եվգենի Տառլե]]]]
Թուրքիայի ազգային քաղաքականությունն ու հայկական հարցի նկատմամբ տերությունների դիրքորոշումն են քննարկված Ն. Կրավչենկոյի «XIX դ. վերջի և XX դ․ սկզբի միջազգային հարաբերությունների պատմության ակնարկներ: 1878 թ. Բեռլինի կոնգրեսն ու Եռյակ դաշինքը» (1925), [[Սերգեյ Սկազկին]]ի «Ավստրո-ռուս-գերմանական դաշինքի վերջը: 1878 1884» (հատոր 1, 1928), Գ. Լ. Բոնդարևսկու «Բաղդադի ճանապարհը և գերմանական իմպերիալիզմի թափանցումը Մերձավոր Արևելք (1888-1903)», (1955), [[Ալեքսանդր Սեմյոնովիչ Սիլին]]ի «Գերմանիայի էքսպանսիան Մերձավոր Արևելքում XIX դարի վերջին» (1971). «Արևելյան հարցում Բիսմարկի 1870-1890-ական թվականների քաղաքականության պատմությունից» (1976), [[Վլադիմիր Խվոստով]]ի, Ա. Դ. Ժելտյակովի և այլ պատմաբանների աշխատություններում։ Ռուսական ժամանակակից պատմագրության մեջ ամբողջական խորությամբ ու համակողմանիությամբ իրենց արտացոլումը չեն գտել հայ ժողովրդի ողբերգական պատմության այնպիսի կարևոր էջեր, ինչպես [[երիտթուրքեր]]ի քաղաքականությունն ու [[Արևմտյան Հայաստան]]ի բարենորոգումների ([[1880]]-[[1890]]-ական թվականներ, [[1912]]-[[1914]] թվականներ) հարցերը, հայ կամավորական շարժումը, հայերի մասնակցությունը [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ին [[Ռուսաստան]]ի ու [[Անտանտ]]ի կողմում, [[1915]]-[[1916]] թվականների ցեղասպանության հետևանքով հայ ժողովիղի հայրենիքի բռնագրավումը և այլն։ [[Իմպերիալիզմ]]ին և առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը նվիրված առանձին երկերում միայն ([[Եվգենի Տառլե]], Ե. Ֆ. Լուդշուվեյտ, Ա. Ս․ Սիլին) խոսվում է հայ ժողովրդի ողբերգության մասին, սկզբունքորեն դատապարտվում [[Հայոց եղեռն|1915-1916 թվականների ցեղասպանություն]]ը: