«Հոդվածոտանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Հոդվածոտանիները կենդանական աշխարհում ամենաբազմազանն են, հայտնի է ավելի քան 1,5 միլիոն տեսակ: Ապրում ...
 
No edit summary
Տող 1.
{{կատեգորիա չկա}}
{{wiki}}
Հոդվածոտանիները կենդանական աշխարհում ամենաբազմազանն են, հայտնի է ավելի քան 1,5 միլիոն տեսակ: Ապրում են ցամաքում, օդում և ջրում: Մարմինը երկկողմ համաչափ է, հատվածավորված`կազմված է գլխակրծքից և փորից կամ գլխից, կրծքից և փորից:Ունեն հատվածավորված, շարժուն հոդերով միացած վերջավորություններ, որտեղից և տիպը ստացել է իր անունը: Կրծքի հատվածների և ոտքերի թիվը տարբեր են. գետի խեցգետինն ունի 5 զույգ քայլող ոտքեր, խաչասարդը` 4, մայիսյան բզեզը` 3 զույգ: Հոդվածոտանիների (միջատներ) մեծ մասի մեջքի կողմում` կրծքի վրա, տեղավորված են թևերը: Մարմինը ծածկված է խիտինային ծածկույթով, որը ծառայում է որպես արտաքին կմախք, պաշտպանում է մեխանիկական և քիմիական ազդեցություններից, իսկ ցամաքային ձևերին` ջրի ավելորդ կորստից: Խիտինային ծածկույթն առաձգական չէ, կեդանու հետ միասին չի աճում և մարմնի աճը սահմանափակելու համար պարբերաբար տեղի է ունենում մաշկափոխություն: Աճի շրջանում հին խիտինային ծածկույթի տակ զարգանում է նոր` նուրբ խիտինային ծածկույթը, իսկ հինն ընկնում է: Խիտինային ծածկույթին ներսից ամրանում են մկանները: Հոդվածոտանիներն ունեն միջաձիգ զոլավոր մկաններ` առաձիգ խրձերի ձևով, որոնք, ի տարբերություն հարթ մկանների, անհամեմատ արագ են կծկվում, որով և պայմանավորված են նրանց ակտիվ շարժումները:
Հոդվածոտանիների արյունատար համակարգը բաց է, շնչառության օրգանները ջրային կենսակերպ վարողների մոտ խռիկներն են, իսկ ցամաքայիններինը` թոքերը կամ տրախեաները: Նյարդային համակարգը հանգուցավոր է: Ունեն լավ զարգացած տեսողության, հոտառության և շոշափելիքի օրգաններ: Գետի խեցգետինն ոնի բարդ, մեղուն` բարդ և պարզ, իսկ խաչասարդը` պարզ աչքեր: Կան նաև աչք չունեցողներ:
Հոդվածոտանիները բաժանասեռ կենդանիներ են: Զարգացումը կատարվում է լրիվ և ոչ լրիվ կերպարանափոխությամբ:
Տիպի հիմնական դասերն են խեցգետնակերպերը, սարդակերպերը և միջատները:
 
 
ԽՄԲԱԳԻՐ` Ալեն Մարգարյան և Մաթևոս Մարտիկյան