«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: Սրբագրվել է Բարսեղ Ա-ի մահվան օրը տեղեկաքարտում։
→‎top: Ավելացվել է Տեֆրիկեի հայկական անունը
Տող 44.
Վասիլ Ա-ի թագավորության սկզբներին աշխուժանում են [[Պավլիկյան շարժում|պավլիկյան աղանդի]] հետևորդները, որոնք Բյուզանդական կայսրության արևմուտքում հիմնել էին Տեֆրիկե (հայկական աղբյուրներում՝ Դիվրիկ) բերդաքաղաքը դեռևս [[Միքայել Գ]]-ի օրոք։ Վասիլի օրոք Տեֆրիկեի աղանդավորական բնակչության առաջնորդն էր [[Խրիսոխիր]]ը, որը հաճախ գլխավորում էր կայսրության իրեն հարակից շրջանների ասպատակությունը՝ գերեվարելով մեծ թվով գյուղացիների։ Երբ կայսերական զորքերն 871 թվականին շարժվում են Խրիսոխիրի դեմ, նա նահանջում է և ամրանում Տեֆրիկեում և շուտով պաշարման ենթարկվում Վասիլի կողմից։ Սակայն բերդաքաղաքն ամուր պաշտպանված էր և ապահովված պարենի պաշարով, և կայսեր զորքերը գրավել չեն կարողանում։ Դեռ ավելին, նրանք հարձակման են ենթարկվում պավլիկյաններից և պարտություն կրում՝ կորցնելով մեծ թվով զինվորներ։ Անգամ քիչ էր մնացել, որ կայսրն ինքը գերի ընկներ, և նրան մի կերպ փրկում է ապագա կայսր [[Ռոմանոս Լեկապենոս]]ի հայրը՝ Թեոփիլակտոս Ավաստակտոսը։
[[Պատկեր:Basil I (867-886) from the Chronikon of Ioannis Skylitzes 1.jpg|thumb|mini|450px|Վասիլ Ա կայսրը. մանրանկար [[Հովհաննես Սկիլիցես]]ի ձեռագրից:]]
Դրանից հետո կայսերական զորքերը գրոհով վերցնում են Զապետրա քաղաքը, ավերում [[Սամոսատ]]ը և շարժվում [[Մալաթիա|Մելիտենեի]] (նույն Մալաթիան) վրա։ Սակայն կարճ ժամանակով պաշարելով Մալաթիան և տեսնելով նրա ամրությունն ու տեղեկանալով, որ քաղաքի պաշտպաններն ապահովված են պարենի հարուստ պաշարով, հեռանում է նրա պարիսպների տակից, դարձյալ շարժվելով պավիլկյանների դեմ։ Ասպատակելով և կոտորած սփռելով Տեֆրիկեի (Տիվրիկ) շրջակայքում, Վասիլ Ա-ն վերադառնում [[Կոստանդնուպոլիս]]: Սակայն պավլիկյանների առաջնորդ [[Խրիսոխիր]]ը հաջորդ տարում դարձյալ ասպատակում է կայսերահպատակ բնակավայրերը։ Նրա դեմ արշավում է կայսերական զորքը՝ սխոլերի դոմեստիկոսի (կայսրության սպարապետ) առաջնորդությամբ։ Սակայն սա խուսափում է Խրիսոխիրի դեմ բացահայտ ճակատամարտելուց, այլ հեռավորություն պահպանելով հետևում է նրա շարժմանը, երբեմն-երբեմն թեթև հարձակումներ կատարելով և պավլիկյաններին խոչընդոտելով շարունակել ասպատակությունները։ Ի վերջո պավլիկյանները որոշում են վերադառնալ Տեֆրիկե։
 
Եվ այստեղ սխոլերի դոմեստիկոսը երկու զորավարի հրամայում է հետապնդել Խրիսոխրիր բանակին։ Վերջինս, գիշերը վրա հասնելու պատճառով ճամբարում է մի լեռան ստորոտին։ Իսկ բյուզանդական զորքերը բանակում են այդ վայրի բարձունքներում։ Երբ [[Խրիսոխիր]]ի զորքերը բանից անտեղյակ հանգստանում էին, բյուզանդացիների 600 զինվորից կազմված մի ջոկատ վերևից հարձակվում է նրանց վրա, իսկ մնացածը լեռներում աղաղակում ու շեփոր են փչում՝ ահարկու տպավորություն թողնելու համար։ [[Պավլիկյան շարժում|Պավլիկյանները]], միջոց չունենալով ուշքի գալու և մարտակարգ կազմելու, անկանոն փախուստի են դիմում։ [[Խրիսոխիր]]ին նկատում է հռոմեական բանակի զինվորներից Պուլադը (ազգությամբ պետք է որ հայ կամ պարսիկ լիներ, որովհետև այս անունը Փոլատ ձևով տարածված էր հայերի և պարսիկների մոտ և նշանակում է պողպատ) և հետապնդում։ Փախչելիս Խրիսոխիրի ձին հայտնվում է մի խոր և լայն փոսի առջև ու կանգնում, և մինչև հեծյալը մտածում էր այն հաղթահարելու մասին, Պուլադը հասնում և նիզակով խոցում է նրա կողը և ցած գլորում։ Հաղթանակի ավետիսը Վասիլ կայսերն ուղարկում են Խրիսոխրիր գլխի հետ միասին։