«Ամբրոսիոս Գալֆայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Արտաքին հղումներ: + Լուսինեան բառարան
Տող 4.
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Բառգիրք հայ-գաղղիարէն (1861) կողքէն.jpg|մինի|100px|Ամբրոսիոս Գալֆայեանի '''«Բառգիրք հայ-գաղղիարէն»'''-ը որ հրատարկուած է 1861ին Փարիզի մէջ։]]
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը և ընդունել հոգևորական կոչում։ 1855-ին թվականին նշանակվել է [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] Փարիզի վարժարանի ուսուցիչ։ Հաջորդ տարի [[Սարգիս Թեոդորյան]]ի և [[Գաբրիել Այվազովսկի|Գաբրիել Այվազովսկու]] հետ հեռացել է կաթոլիկական եկեղեցուց, և երեքով [[Փարիզ]]ում բացել են Հայկազյան վարժարանը, որի տեսուչը եղել է ինքը։
 
1840-ականների վերջերից լույս են տեսել նրա պատմագրական աշխատությունները, ինչպես՝ «Պատմութիւն հին ազգաց» (1849), «Պատմութիւն միջին դարու» (1850), «Պատմութիւն ժամանակից» (1851), «Պատմութիւն սուրբ գրոց», «Նոր ընթերցարան» (Փարիզ, 1861), «Պատմութիւն ընդհանուր ազգաց» (հինգ հատոր) և այլն։ 1855-58-ին1858 թվականներին Գաբրիել Այվազովսկու հետ խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը։ Միառժամանակ աշխատել է Թեոդոսիայի ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել [[Ֆրանսիա]], թողել հոգևորական կոչումը, ամուսնացել է մի հարուստ ազնվական ֆրանսուհու հետ, ազգանունը փոխել ''Լուսինյան''։ Հետագայում ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ [[բառարան]]ի պատրաստմանը, հրատարակել «Նոր բառգիրք Ֆրանսահայ» վերնագրով (Ա հատ., Փարիզ, 1900, Բ հատ., 1903), որը հայտնի է [[Լուսինյան բառարան]] անունով։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 221}}</ref>
 
== Ծանոթագրություններ ==