«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 4.
Էքզիստենցիալիզմի գաղափարները պաշտպանել և զարգացրել են բազմաթիվ նշանավոր փիլիսոփաներ. Գերմանիայում՝ [[Մարտին Հայդեգեր]]ը, [[Կառլ Յասպերս]]ը, Ֆրանսիայում՝ [[Ժան-Պոլ Սարտր]]ը, [[Ալբեր Քամյու]]ն, Ռուսաստանում՝ [[Լև Շեստով]]ը, [[Նիկոլայ Բերդյաև]]ը և այլն:
 
Էքզիստենցիալիզմը պայմանականորեն բաժանում են կրոնական (Յասփերս, [[Մարսել]], Բերդյաև և այլն) և աթեիստական (Հայդեգեր, Սարտր, Քամյու և այլն) ուղղությունների վրա:
 
Էքզիստենցիալիզմի կենտրնական հարցերն են՝ մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին, նրա ճակատագիրը: Էքզիստենցիալիզմի համար առաջնայինը մարդն է, նրա ներաշխարհը, զգացմունքները, որոշումները: Մարդու գոյությունը նախորդում է էությանը, «մարդկային իրականությունը» (Հայդեգեր) առաջնային է: Էքզիստենցիալ խնդիրները յուրաքանչյուր մարդու գոյության փաստից բխող խնդիրներ են, մարդու կողմից իր գոյության ձևի զգացումն է: Գոյությունը կամ էքզիստենցիան անհնար է փոխանցել հասկացությունների միջոցով, այն օբյեկտ չէ, քանի որ մարդը չի կարող օբյեկտիվորեն դիտարկել իրեն կողքից: Գոյությունը չի ենթարկվում ռացիոնալ ճանաչմանը, այն ճանաչելու միակ միջոցը այդ վիճակը վերապրելն է: Ըստ Յասպերսի, մարդու գոյությունը իմաստավորվում է «սահմանային իրավիճակներում», որոնք են՝ տառապանքը, պայքարը, աշխարհի անողոքությանը և թշնամանքին դիմակայելու ուղիներ գտնելը և այլն: