«ԽՍՀՄ կազմավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Coat_of_arms_of_the_Soviet_Union_1923–1936.svg with File:Coat_of_arms_of_the_Soviet_Union_(1923–1936).svg (by CommonsDelinker because: File renamed: added parenthesis).
"Lenin.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Jcb մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Lenin.jpg:
Տող 4.
ՌԽԴՍՀ–ի և խորհրդային հանրապետությունների միջև [[1920]]–[[1922]] թվականներին կնքվեցին արտաքին քաղաքականության, պաշտպանության և տնտեսական գործունեության բնագավառում համագործակցական պայմանագրեր։ Խորհրդային հանրապետություններն անկախ էին, բայց ձևականորեն և այդ պայմանագրերը չէին ենթադրում նրանց իշխանության բարձրագույն մարմինների ենթակայությունը ՌԽԴՍՀ–ի կառավարությանը։ [[Խորհրդային Ռուսաս­տան]]ի ղեկավարության կարծիքով՝ Ռուսական կայսրության կազմում գտնվելու ընթացքում այդ պետությունների ժողովուրդների միջև ձևավորվել էին պատմական, տնտեսական և մշակութային հարաբերություններ, և այդ ամենը տրամաբանական էր դարձնում նրանց միավորումը։
== Առաջ քաշվող ծրագրերը ==
 
[[Պատկեր:Lenin.jpg|200px|մինի|աջից|Վլադիմիր Լենին]]
Խորհրդային հանրապետությունների միավորումը պետք է իրագործվեր «վերևից»։ [[Իոսիֆ Ստալին]]ն առաջ քաշեց «ինքնավարացման ծրագիրը»։ Դրանով առաջարկում էր ինքնավար հանրապետությունների կարգավիճակով խորհրդային հանրապետություններն ընդգրկել ՌԽԴՍՀ–ի կազմի մեջ։ [[Վլադիմիր Լենին]]ը դեմ էր այս ծրագրին, նա առաջ քաշեց [[Եվրոպա]]յի և [[Ասիա]]յի խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միություն ստեղծելու գաղափարը։ Վերջինիս համոզմամբ՝ դաշնային միավորումն ընդամենը միասնական պետության հասնելու անցումային փուլ էր։ Ի վերջո [[Կենտկոմ]]ն ընդունեց դաշնային կառույց ունեցող պետության լենինյան տեսակետը։ Շատ կարևոր էր անդրկովկասյան երեք հանրապետությունների խնդիրը։ Լենինը պնդում էր, որ [[Հայաստան]]ը, [[Վրաստան]]ն ու [[Ադրբե­ջան]]ը ապագա Միության կազմի մեջ մտնեն Անդրկովկասյան դաշնության ձևով։ [[Անդրկովկաս]]յան դաշնության ղեկավար մարմիններում ապահովելով Մոսկվային հավատարիմ կադրերի նշանակումը՝ խորհրդային կառավարությունը կարող էր ապահովել իր համար ընդունելի որոշումների կայացումը։ [[Մոսկվա]]յի հետևողական ճնշման արդյունքում [[1922]] թվականի [[մարտի 12]]–ին երեք անդրկովկասյան հանրապետությունները կնքեցին դաշնային միության պայմանագիր։ Արդյունքում ի հայտ եկավ Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Դաշնային Միությունը (ԱԽՍՀԴՄ)։ Նոր էր ձևավորվել ԱԽՍՀԴՄ–ն, երբ Մոսկվան արտահայտեց իր դժգոհությունը։ Պարզվեց, որ պահանջվում էր ստեղծել ոչ թե հանրապետությունների դաշնային միություն, այլ միասնական դաշնային հանրապետություն։ [[1922]] թվականի [[դեկտեմբերի 13]]–ին հռչակվեց Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽԴՍՀ) և ընդունվեց վերջինիս սահմանադրությունը։ Իսկ արդեն [[դեկտեմբերի 30]]–ին ստեղծվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ), որի կազմի մեջ մտան ՌԽԴՍՀ–ն, [[Ուկրաինա]]կան ԽՍՀ–ն, Բելոռուսական ԽՍՀ–ն և Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽԴՍՀ)։
== ԽՍՀՄ ստեղծումը ==