«Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ծրագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 10, էջ 530 oգտվելով ԱՎԲ
"Lenin.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Jcb մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Lenin.jpg:
Տող 1.
[[Պատկեր:Lenin.jpg|250px|մինի|աջից|Վլադիմիր Իլյիչ Լենին]]
'''Խորհրդային միության կոմունիստական կուսակցության ծրագիրը''', կուսակցության հիմնական տեսական փաստաթուղթը, որտեղ շարադրված են կոմունիստական հասարակության կառուցման համար նրա պայքարի նպատակներն ու խնդիրները պատմական որոշակի ժամանակաշրջանում։ Պարտադիր է կուսակցության բոլոր անդամների և կազմակերպությունների համար։ Ընդունվում է Խորհրդային Սիության կոմունիստական կուսակցության համագումարի կողմից։ Իր գոյության ընթացքում [[ԽՄԿԿ]]-ն ունեցել է երեք ծրագիր։ Առաջին ծրագիրն ընդունվել է [[1903]] թվականին՝ ՌՍԴԲԿ երկրորդ համագումարում։ Նրանում շարադրված էին կուսակցության խնդիրները բուրժուա-դեմոկրատական և սոցիալիստ, հեղափոխությունների հաղթանակի համար մղվող պայքարում։ Ծրագրի մշակման ուղղությամբ մեծ աշխատանք են կատարել Վլադիմիր Իլյիչ Լենինը, Դ․ Պլեխանովը և Իսկրա թերթը։ Ծրագրի՝ այդ նախագծում, որը լույս է տեսել թերթի [[1902]] թվականի հունիսի 1(14)-ին, գիտականորեն ընդհանրացված էր [[Ռուսաստան]]ի և միջազգային պրոլետարիատի հեղափոխական պայքարի փորձը, տրված էր ռուսաստանյան [[կապիտալիզմ]]ի բնութագիրը, նշված էր հեղափոխական շարժման առանձնահատկությունը Ռուսաստանում, սահմանված էր բանվոր դասակարգի ղեկավար դերը հեղափոխության մեջ, մատնանշված՝ պրոլետարիատի դիկտատուրայի համար պայքարելու անհրաժեշտությունը։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարում ծրագրի ընդունման ժամանակ նրա հիմնական դրույթների շուրջ համառ պայքար ծավալվեց մի կողմից [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ի և իսկրայականների, մյուս կողմից՝ համագումարի օպորտունիստական թևի միջև։ Վերջիններս, վկայակոչելով արևմտաեվրոպական սոցիալիստական կուսակցությունների ծրագրերը, հանդես էին գալիս պրոլետարիատի դիկտատուրայի մասին կետը ծրագրի մեջ մտցնելու դեմ, ժխտում էին հեղափոխության մեջ պրոլետարիատի ղեկավար դերը, բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքը, մերժում ազգերի ինքնորոշման սկզբունքը և այլն։ Համագումարում ծավալված պայքարն ավարտվեց իսկրայականների հաղթանակով։ Կուսակցության առաջին ծրագիրը բաղկացած էր երկու մասից՝ մաքսիմում ծրագրից և մինիմում ծրագրից։ Մաքսիմում ծրագրում տրված էր կուսակցության վերջնական նպատակը՝ սոցիալիզմ, հեղափոխության և պրոլետարիատի դիկտատուրայի հաստատման միջոցով կապիտալիզմից անցում կատարել սոցիալիզմին։ Այն նախատեսում էր կապիտալիստական ձեռնարկությունների ազգայնացում, ամբողջ կալվածատիրական հողի բռնագրավում, սոցիալիստ, հասարակության կազմակերպում։ Մինիմում-ծրագրում նշված էին կուսակցության պայքարի մոտալուտ խնդիրները՝ ցարական ինքնակալության տապալում և դեմոկրատական հանրապետության ստեղծում, 8-ժամյա աշխատանքային օր, գյուղում ճորտատիրության մնացորդների վերացում, բոլոր ազգերի լիակատար իրավահավասարության հաստատում ևն։ Կուսակցության առաջին ծրագիրը ստուգվեց ռուս, երեք հեղափոխությունների փորձով։ Այդ տարիներին կուսակցությունը և նրա առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը զարգացրին սոցիալիստ, հեղափոխության մասին ուսմունքը, գիտականորեն մշակեցին ագրարային և ազգային հարցի տեսությունը, հայտնագործեցին պրոլետարական պետական մարմինների կառուցվածքի ձևը և դրանց կենսագործունեության եղանակները։ [[1917]] թվականի Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը հաստատեց կուսակցության լենինյան ծրագրային սկզբունքների կենսունակությունը։ Կապիտալիստների և կալվածատերերի իշխանության տապալումով և Ռուսաստանում պրոլետարիատի դիկտատուրայի հաստատումով կոմունիստական կուսակցությունն իրականացրեց իր առաջին ծրագիրը․ սկսվեց կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու դարաշրջանը։ Փոփոխված նոր իրադրության պայմաններում կուսակցությունը պետք է ունենար իր գործունեության նոր ծրագիրը։ Այդ հարցը Վլադիմիր Իլյիչ Լենինն առաջ էր քաշել դեռևս մինչև [[1917]] թվականի [[Փետրվարյան հեղափոխություն]]ը։ Հեղափոխությունից հետո, աւցրիւյան թե¬ զիսներում նա նորից առաջ քաշեց կու¬ սակցության ծրագիրը վերանայելու խըն- դիրը՝ հաշվի առնելով հեղափոխական շարժման փորձը՝ [[1903]] թվականից սկսած։ Նոր ծրագրի ընդունման անհրաժեշտությունն ընդգծեց ՌՍԴԲ(բ) կ Համառուսաստանյան 7-րդ (ապրիլյան) կոնֆերանսը։ Լենինը հսկայական աշխատանք տարավ այդ ուղղությամբ, գործի մեջ ներգրավելով նաև Կենտկոմի ղեկավար ընկերներին, պրոֆեսիոնալ հեղափոխականների, կուսակցության շարքային անդամների։ [[1918]] թվականի մարտին նա գրեց «Ծրագրի նախագծի սևագիր ուրվագիծը», ապա կուսակցության 7-րդ համագումարում ([[1918]]) հանդես եկավ ծրագիրը վերանայելու մասին զեկուցումով։ Նշեց, որ բոլշևիկների կուսակցության հիմնական նպատակը կոմունիստական հասարակության կառուցումն է, ուստի միանգամայն պատճառաբանված է սոցիալ-դեմոկրատականի փոխարեն այն կոմունիստական կոչելը։ Համագումարը որոշում ընդունեց ՌՍԴԲ(բ) կ-ն վերանվանել Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցություն՝ ՌԿ(բ) կ։ Համագումարը միաժամանակ ստեղծեց հատուկ հանձնաժողով, որին հանձնարարվեց ամենակարճ ժամկետում կազմել կուսակցության նոր ծրագիր։ [[1919]] թվականի փետրվարին ծրագրի նախագիծը հրապարակվեց մամուլում և դրվեց լայն քննարկման։ ՌԿ(բ) կ ութերորդ համագումարը ([[1919]] թվականի մարտ) քննարկեց կուսակցության երկրորդ ծրագրի նախագիծը և հաստատեց այն։ Նոր ծրագրում արտացոլվեցին ՌՍԴԲԿ II համագումարից հետո Ռուսաստանի հասարակական կյանքի զարգացման ընթացքում տեղի ունեցած մեծագույն իրադարձությունները, ցարիզմի ու կապիտալիզմի դեմ ժողովրդական մասսաների մղած պայքարը, նրանց ղեկավար ուժի՝ պրոլետարիատի կուսակցության գործունեության հարուստ փորձը։ Ծրագրում տրված էր կապիտալիստական հասարակության, նրա առանձնահատկությունների և հակասությունների, ինչպես նաև պարզ ապրանքային արտադրության բնութագիրը, իմպերիալիզմի վերլուծությունը, բացահայտված էին նրա անխուսափելի կործանման պայմանները։ Նոր ծրագրի հիմքում դրված էր սկզբում մեկ առանձին վերցրած երկրում սոցիալիզմի հաղթանակի հնարավորության մասին լենինյան դրույթը, նրանում նշված էր սովետական պետության հիմնական նպատակը՝ իսպառ վերացնել հասարակության բաժանումը թշնամական դասակարգերի, վերջ դնել մարդու կողմից մարդու շահագործմանը։ Այդ խնդրի իրականացումը, ասված էր ծրագրում, հնարավոր է միայն պրոլետարիատի դիկտատուրայի պայմաններում, երբ նախկինում հարստահարված դասակարգերը՝ բանվորներն ու աշխատավոր գյուղացիությունը, այսինքն՝ բնակչության հսկայական մեծամասնությունը, ճնշում է տապալված շահագործող դասակարգերի դիմադրությունը։ Հենց այդ երկու բարեկամական դասակարգերին է պատկանում իշխանությունը սովետական երկրում։ Ծրագրում կարևոր տեղ էր հատկացված սովետական դեմոկրատիայի հետագա ծավալման, պետության կառավարմանն աշխատավոր լայն մասսաներին ներգրավելու, նրանց կուլտուրական մակարդակի բարձրացման հարցերին։ Ազգային հարաբերությունների բնագավառում ՌԿ(բ) կ-ն իր կարեոր խնդիրն էր համարում վերացնել անվստահությունը տարբեր ազգերի աշխատավորների միջև, հետևողականորեն վարել նրանց մերձեցման քաղաքականություն, առանձնակի հոգատարություն հանդես բերել նախկինում հարստահարված ազգերի և ազգությունների նկատմամբ՝ ղեկավարվելով բոլոր ազգերի իրավահավասարության և եղբայրության ինտերնացիոնալիստական սկզբունքներով։ Ռազմական բնագավառում ծրագիրը նախատեսում էր ստեղծել զուտ դասակարգային սկզբունքներով կառուցված բանվորագյուղացիական կանոնավոր բանակ և այն վերածել սովետական երկրի թշնամիների ոտնձգություններից պաշտպանվելու հզոր ուժի։ Ժողովրդական լուսավորության բնագավառում նոր ծրագիրն առաջադրում էր դպրոցը հասարակության կոմունիստական վերակառուցման գործիք դարձնելու խնդիրը։ Դասավանդումը պետք է տարվեր մայրենի լեզվով՝ հասարակական-քաղաքական աշխատանքի հետ սերտորեն զուգորդված։ Անհրաժեշտ նյութական պայմանների ստեղծման շնորհիվ բանվորներին և գյուղացիներին տրվում էր բարձրագույն կրթություն ստանալու փաստական հնարավորություն։ Տնտեսական բնագավառում նախատեսվում էր մինչև վերջ սեփականազրկել բուրժուազիային և արտադրության միջոցները վերածել ընդհանուր սեփականության, անցնել տնտեսության վարման պլանային սկզբունքներին, զարգացնել գիտությունը և երկրի արտադրողական ուժերը։ Պետք է լիովին վերացվեր հողի մասնավոր սեփականությունը, կազմակերպվեր սոցիալիստական խոշոր հողագործություն։ Գյուղում կուսակցության քաղաքական գիծն էր՝ հենվել չքավորների և բատրակների վրա, վճռականորեն սահմանափակել կուլակության շահագործողական միտումները, բանվոր դասակարգի կողմը գրավել միջակ գյուղացիությանը և նրան ներգրավել սոցիալիստական շինարարության մեջ։ Քաղաքի և գյուղի միջև եղած հակադրության վերացումը կուսակցությունն առաջ քաշեց որպես կոմունիստական շինարարության արմատական խնդիր։ Ծրագրում ձևակերպված էին կուսակցության խնդիրներն աշխատավորների նյութական-կենցաղային դրության բարելավման գործում՝ բնակարանային պայմանների բարելավում, 8-ժամյա աշխատանքային օր, շաբաթական հանգիստ, աշխատավորների սոցիալական ապահովություն, անվճար, որակյալ բժշկական օգնություն ևն։ Կուսակցության երկրորդ ծրագիրը համաշխարհային պատմության մեջ սոցիալիստական հասարակարգի կառուցման առաջին ծրագիրն էր։ Ծրագրի նախագծի քննարկման ընթացքում իմպերիալիզմի բնութագրության, պրոլետարիատի դաշնակիցների, ազգերի ինքնորոշման և այլ հարցերի շուրջ սուր բանավեճ ծավալվեց մի կողմից Վլադիմիր Իլյիչ Լենինի և նրա կողմնակիցների, մյուս կողմից Բուխարինի, Պյատակովի և նըրանց համախոհների միջև։ Համագումարը միահամուռ պաշտպանեց Վլադիմիր Իլյիչ Լենինի հարցադրումները և ընդունեց ծրագրի ներկայացրած նախագիծը։ Կուսակցության 8-րդ համագումարին հաջորդած տարիները սովետական ժողովրդի համար հսկայական դժվարությունների հաղթահարման և վիթխարի մեծագործությունների ժամանակաշրջան եղան։ [[1918]]-[[1922]] թվականների քաղաքացիական պատերազմից հետո, նորաստեղծ սովետական երկիրը ձեռնամուխ եղավ ժողովրդական տնտեսության վերականգնմանը։ Ղեկավարվելով իր երկրորդ ծրագրով, կուսակցությունը խորհրդային ժողովրդին առաջնորդեց սոցիալիզմի կառուցման ուղիով։ Պատմական կարճ ժամանակամիջոցում Խորհրդային Միությունը հետամնաց երկրից վերածվեց հզոր ինդուստրիալ-կոլտնտեսային սոցիալիստական տերության։ Վերացվեց նախկինում գոյություն ունեցած տնտեսության բազմակացութաձևությունը, գերիշխող դարձավ տնտեսության սոցիալիստական, սիստեմը և սոցիալիստական, սեփականությունը իր երկու ձևերով՝ պետական (համաժողվրդական) և կոոպերատիվ կոլտնտեսային։ ԽՍՀՄ-ում կառուցվեց սոցիալիզմ, իրականացվեց կոմունիզմի առաջին փուլը։ ԽՍՀՄ-ում սոցիալիզմի կառուցման ավարտման ժամանակաշրջանում անհրաժեշտություն առաջացավ փոփոխելու կուսակցության երկրորդ ծրագիրը։ Այդ նըպատակով կուսակցության 18-րդ համագումարը ([[1939]]) պաշտոնական առաջադրանք տվեց, սակայն սկսված [[Հայրենական մեծ պատերազմ]]ը խանգարեց այդ խնդրի իրագործմանը։ Կուսակցության19-րդ ([[1952]]) և 20-րդ համագումարը ([[1961]]) ընդունեց ԽՄԿԿ Կենտկոմի կողմից մշակված նոր, երրորդ՝ կոմունիզմի կառուցման ծրագիրը ։ ԽՄԿԿ երրորդ ծրագրում արտացոլված են այն հսկայական տեղաշարժերը, որոնք Խորհրդային Միության և ողջ համաշխարհային կոմունիստական, հեղափոխական, ազգային-ազատագրական շարժման հաջողությունների արդյունք են։ Նրանում ստեղծագործաբար ընդհանրացված են ԽՍՀՄ-ում սոցիալիզմի կառուցման պրակտիկան։ Այն բաղկացած է ներածությունից և երնու հիմնական մասերից։ Առաջին մասում ցույց է տրված արդի դարաշրջանում մարդկային հասարակության զարգացման գլխավոր ուղին, որը բնութագրվում է որպես կապիտալիզմից կոմունիզմին անցնելու ուղի։ Արդի դարաշրջանը բնորոշված է որպես սոցիալիստ, և ազգային-ազատագրական հեղափոխությունների, իմպերիսլիզմի խորտակման, նոր երկրների սոցիալիզմի ուղին թևակոխելու, համաշխարհային մասշտաբով սոցիալիզմի և կոմունիզմի հաղթանակի դարաշրջան։ Կապիտալիզմից սոցիալիզմին անցնելը պատմական անխուսափելիություն է։ Ներկայումս մարդկության պատմական զարգացման զարգացման վճռական ազդեցություն են գործում ԽՍՀՄ-ը, սոցիալիզմի համաշխարհային սիստեմը, աշխարհի հակաիմպերիալիստական ուժերը։ Միջազգային հարաբերությունների բնագավառում ԽՄԿԿ ծրագիրը նպատակ է դնում ապահովել խաղաղ պայմաններ ԽՍՀՄ-ում կոմունիստական հասարակարգ կառուցելու և սոցիալիզմի համաշխարհային սիստեմը զարգացնելու համար, մարդկությանը փրկել համաշխարհային կործանարար ջերմամիջուկային պատերազմից։ Ծրագրում մատնանշվում է, որ ԽՄԿԿ-ն հանդես է գալիս բոլոր ու ամեն տեսակի զավթողական պատերազմների դեմ՝ պաշտպանելով ճնշված ժողովուրդների պայքարն իմպերիալիզմի դեմ, նրանց արդարացի ազատագր․ պատերազմները։ Ծրագրի երկրորդ մասում նշված են կոմունիստական հասարակարգի կառուցման բնագավառում ԽՄԿԿ խնդիրները, տրված է կոմունիզմի բնորոշումը, մատնանշված, որ սոցիալիզմից անցումը կոմունիզմին բնապատմականդ պրոցես է և ենթադրում է փոխադարձորեն կապված երեք խնդիրների լուծումը՝ կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումը, սոցիալիստական հասարակական հարաբերությունների վերափոխումը կոմունիւսոականի, կոմունիզմ կառուցող նոր մարդու համակողմանի զարգացումը։ Ծրագիրը կուսակցության գլխավոր տնտեսակա խնդիրը համարում է կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումը, որը կոչված է նյութական և մշակութային բարիքների առատություն ապահովել ամբողջ բնակչության համար։ Աստիճանաբար կոմունիզմին անցնելու պրոցեսում սեփականության պետական և կոոպերատիվ-կոլտնտեսային ձևերը կմիաձուլվեն սեփականության միասնական համսժողողովրդական ձևի մեջ։ Կոմունիզմի շինարարության պրոցեսում աստիճանաբար կվերանան տարբերությունները դասակարգերի քաղաքի և գյուղի, մտավոր ու ֆիզիկական աշխատանքի միջև։ Ծրագրում նշված են սովետական պետության հետագա զարգացման ուղիներն այն հաշվով, ու կոմունիզմի կառուցմանը զուգընթաց պրոլետարիատի դիկտատուրայի պետությունն աստիճանաբար վերաճելու է համաժողովրդական պետության, որն իր գոյությունը պահպանելու է մինչև կոմունիզմի վերջնական հաղթանակը, իսկ հետագայում, կոմունիզմի բարձր աստիճաններում նախադրյալներ են ստեղծվելու հասարակական ինքնավարության անցնելու համար Սոցիալիստական պետության հետագա ամրապնդումը ենթադրում է բոլոր աստիճանի սովետների դերի հետագա բարձրացում։ Քանի գոյություն ունի իմպերիալիզմը և ագրեսիվ պատերազմների տանդը չի վերացված, Խորհրդային Միությունը շարունակելու է պահել բանակ, ամրապնդվելու է երկրի պաշտպանունակությունը։ Ծրագրում տրված են ժողովրդի նյութական բարեկեցության և կուլտուրական մակարդակի հետագա բարձրացման խընդիրները։ Կոմունիզմին մոտենալու համեմատ կմեծանան սպառման հանրային ֆոնդերի դերն ու նշսնակություն[ւ, կարագանան նրանց աճի տեմպերը։ Կարևոր տեղ է հատկացված ԽՍՀՄ-ում ազգային փոխհարաբերությունների հարցերին։ Յուրաքանչյուր կոմունիստի պարտքն է՝ էլ ավելի ամրապնդել խորհրդային երկրի ժողովուրդների եղբայրական բարեկամությունը, վճռական պայքար մղել նացիոնալիզմի ու շովինիզմի անգամ նվազագույն դրսևորումների, ազգային սահմանափակվածության միտումների դեմ։ Նշվում է, որ կոմունիզմի կառուցման պրաեսում տեղի կունենա ազգերի միջև տարբերությունների վերացում և նրանց հեոագա մերձեցում, որը պատմական օբյեկտիվ պրոցես է և ունի առաջադիմական նշանակություն։ Այդ պրոցեսը շատ տևական է և այն արհեստականորեն արագացնելու ամեն մի փորձ կարող է հանգեցնել միայն նացիոնալիստական վերապրուկնեւփ աշխուժացման։ Սահմանված են կուսակցության խնդիրները ժողովրդական կրթության, գիտության, կուլտուրական շինարարության, գրականության ու արվեստի և այլ բնագսվառներում։ Նախատեսվում է հասնել աճող սերնդի կրթության ու դաստիարակության բարձր մակարդակի, երկրի մասշտաբով իրականացնել ընդհանուր պփրտադիր միջնակարգ կրթությունը, զարկ տալ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությանը, բոլոր պայմանները ստեղծել գիտության, հատկապես բնական գիտությունների առաջատար ճյուղերի հետագա բուռն զարգացման, գիտությունն արտադրողական ուժի վերածելու համար։ Ծրագրում մեծ նշանակություն է տրվում հասարակական գիտությունների հետագա զարգացմանը՝ դրանք դիտելով որպես հասարակական կյանքի ճիշտ ղեկավարման գիտական հիմք։ Նախատեսված են կուսակցության խնդիրները նաև ժող․ առողջապահության, իրավապահպան և այլ մարմինների գործունեության բնագավառում։ Ծրագիրն այնուհետև վեր է հանում կուսակցության դերի և նշանակության հարցերը զարգացած սոցիալիզմի պայմաններում։ Մնալով որպես բանվոր դասակարգի կուսակցություն, ԽՄԿԿ-ն, նշում է ծրագիրը, միաժամանակ դարձել է կոմունիզմ կառուցող ամբողջ սովետական ժողովրդի կուսակցություն։ Լինելով միջազգային կոմունիստական շարժման հզոր ու առաջավոր ջոկատը, ԽՄԿԿ-ն առաջիկայում ևս կամրապնդի այդ շարժման միասնությունն ու համախմբվածությունը, կզարգացնի եղբայրական կապերը կոմունիստական և բանվորական բոլոր կուսակցությունների հետ, նրանց հետ համատեղ պայքար կմղի համաշխարհային նոր պատերազմի վտանգի դեմ հանուն խաղաղության, [[դեմոկրատիա]]յի և սոցիալիզմի։ Ծրագիրը կարևոր տեղ է հատկացնում ռևիզիոնիզմի, դոգմատիզմի, աղանդավորության, լենինիզմից կատարվող ամեն տեսակ շեղումների դեմ անհաշտ պայքար մղելու և միջազգային կոմունիստական շարժման միասնության հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցերին։ "Հաշվի առնելով, որ ԽՄԿԿ ծրագրի ընդունման ժամանակվանից անցել է երկու տասնամյակ, և որ այդ ժամանակաշրջանում կուտակվել է սոցիալիստ, ու կոմունիստական շինարարության մեծ փորձ, Խորհրդային հասարակության կյանքում և միջազգային ասպարեզում տեղի են ունեցել նոր կարևորագույն իրադարձություններ ու փոփոխություններ, ԽՄԿԿ քսանվեցերորդ համագումարը ([[1981]]) և ԽՄԿԿ Կենտկոմի [[1983]] թվականի հունիսյան պլենումը որոշում ընդունեցին և հանձնարարեցին ԽՄԿԿ Կենտկոմին՝ անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ մտցնել կուսակցության գործող ծրագրի մեջ, նախապատրաստել նրա նոր խմբագրությունը և այն ներկայացնել կուսակցության հերթական 27–րդ մագումարի քննարկմանը։