«Վլադիմիր Հարությունյան (ֆիզիկոս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Վլադիմիր Հարությունյանը ծնվել է Երևանում: 1964 թվականին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1969 թվականին՝ [[Հայաստանի գիտությունների ակադեմիա]]յի Էլեկտրոնիկայի և ռադիոֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: 1965-1974 թվականներին եղել է [[Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի]] ինժեներ, գիտական աշխատող, ինստիտուտի գիտական քարտուղար, ավագ գիտական աշխատող, 1972-1974 թվականներին՝ կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, 1974 թվականից՝ [[ԵՊՀ]] կիսահաղորդիչների և դիէլեկտրոնների ամբիոնի վարիչ և դրան կից հիմնախնդիրների լաբորատորիայի գիտական ղեկավար, 2007 թվականից՝ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնալոգիաների կենտրոնի գիտական ղեկավար:
 
Աշխատանքները վերաբերում են [[կիսահաղորդիչներ]]ի ֆիզիկայի և էլեկտրաքիմիային, կիսահաղորդչային սարքերի, միկրոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի, արեգակնային էներգետիկայի բնագավառներին: Ուսումնասիրել է անհավասարակշիռ երևույթները կիսահաղորդչային սարքերում, կիսահաղորդիչային նյութերի ֆիզիկական և էլեկտորաքիմիական հատկությունները<ref>{{Cite web|url=http://ysu.am/science/hy/E0ifs7rEL2CAzDY28Z7Aij0hm7|title=Վլադիմիր Միքայելի Հարությունյան|website=ysu.am|accessdate=2016-08-21}}</ref><ref>{{Cite web|url=http://www.sci.am/members.php?mid=147&langid=2|title=National Academy of Sciences of Armenia|last=Armenia|first=National Academy of Sciences of|website=www.sci.am|accessdate=2016-08-21}}</ref>: