«Օնտոգենեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: image: → Պատկեր: using AWB
Տող 1.
{{Կատեգորիա չկա}}
{{անաղբյուր}}
'''Անհատական զարգացումը''' կամ '''օնտոգենեզը''' ({{lang-el|οντογένεση}}՝ ον — էակ և γένεση- զարգացում), յուրաքանչյուր [[անհատ|անհատի ]]ի [[զարգացում|զարգացումն]]ն է՝ սկսած [[ձվաբջիջ|ձվաբջջի]] [[բեղմնավորում|բեղմնավորումից]]ից մինչև նրա [[մահ|մահը]]ը: Բեղմնավորումից առաջացած [[ զիգոտ|զիգոտը]]ը, ինչպես [[անսեռ բազմացում|անսեռ բազմացման]] ժամանակ մայրական [[օրգանիզմ|օրգանիզմից]]ից առաջացած ժառանգը, սկիզբ է դնում նոր օրգանիզմի անհատական կյանքին:

Օնտոգենեզը իրենից ներկայացնում է օրգանիզմի [[բջիջ|բջիջների]]ների բազմացման, տարբերակման, [[հյուսվածք|հյուսվածքների]]ների, [[օրգան|օրգանների]]ների կազմավորման, նրանց գործառնությունների կարգավորման, մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական ձևավորման բարդ արոցեսների մի ամբողջ համալիր:
Այդ պրոցեսներն ընթանում են` մի կողմից ընդօրինակելով (կրկնելով) նախնիների առանձնահատկությունները, մյուս կողմից պայմանավորվում են այն [[միջավայր|միջավայրով]]ով, որում հանդես է գալիս ձևավորվող օրգանիզմը:

Այսպիսով, օնտոգենեզը տվյալ օրգանիզմի արտաքին միջավայրի կոնկրետ պայմաններում ժառանգական հնարավորությունների դրսևորումն է:
Յուրաքանչյուր [[տեսակ]] ունի իր պատմական անցյալը: Բնության մեջ սկիզբ առնելով և պատմական երկար ժամանակաշրջանում փոփոխությունների ենթարկվելով, այն հասել Է իր ներկա վիճակին: Այդ երկար ուղին` տեսակի անցած ճանապարհը, կոչվում է [[ֆիլոգենեզ]]:
Օնտոգենեզը և ֆիլոգենեզը սերտ կապի մեջ են և միմյանցով պայմանավորված: Օնտոգենեզի մասին [[ուսմունք|ուսմունքը]]ը կենսաբանական բնավառ է, որն ուսումնասիրած է կենդանի էակի զարգացման պրոցեսը նրա ծնվելուց սկսած մինչև մահը:

Օնտոգենեզում օրգանիզմը կրում է մի շարք փոփոխություններ, ինչ֊պես կաոուցվածքային (մորֆոլոգիական), այնպես էլ նյութափոխանակության (մետաբոլիկ):
[[Վիրուսներ|Վիրուսների]]ի, [[պրոկարիոտներ|պրոկարիոտների]]ի մոտ այդ փոփոխությունները աննշան են և միատիպ:

Միաբջիջ [[էուկարիոտներ|էուկարիոտների]]ի մոտ, որոնք բազմանում են [[վեգետատիվ բազմացում|վեգետատիվ]] ճանապարհով, այդ փոփոխություններն անհամեմատ շատ են հատկապես բազմաբջիջ էուկարիոտների մոտ, որոնք օժտված են սեռական բազմացումով:

Բազմաբջիջ օրգանիզմներում օնտոգենեզը բաժանվում է երկու շրջանների` [[սաղմնային զարգացում|սաղմնային]] (էմբրիոնալ) և [[հետսաղմնային զարգացում|հետսաղմնային]] (պոստէմբրիոնալ): Առաջինը բեղմնավորումից մինչև ծնվելն է, երկրորդը` ծնվելուց հետո (սաղմնային թերթիկներից դուրս գալուց հետո), մինչև մահը:

==Օնտոգենեզի ուսումնասիրման պատմությունը==

Անհատական զարգացման պրոբլեմն ունի իր պատմությունը: Կենդանիների և մարդու սաղմերի մասին տեղեկությունները ստացվել են դեռևս [[հին աշխարհ|հին աշխարհում]]ում ([[Արիստոտել]], [[Հիպոկրատ]]), բայց այդ հիմնախնդրի հետևողական ուսումնասիրությունները սկսվել են [[15-րդ դար|15-րդ դարում]]ում, երբ [[Հարվեյ|Վ. Հարվեյը]], [[Մալպիգի|Մ. Մալպիգին]] նկարագրեցին որոշ [[կենդանիներ|կենդանիների]]ի և [[մարդ|մարդու սաղմերի]] կառուցվածքը:
Մալպիգին մանրամասն նկարագրեց [[հավ|հավի]]ի [[սաղմ|սաղմի]]ի զարգացումը և հանգեց այն եզրակացության, որ ձվում ամենավաղ փուլերում արդեն կա ապագա օրգանիզմը, ինչպես կոկոնում՝ [[ծաղիկ|ծաղիկը]]ը, և հանգեց կանխորոշվածության ([[պրեֆորմացիա]]) գաղափարին: [[Լեվենհուկ|Ա. Լեվենհուկը]], որը հայտնաբերեց [[սպերմատոզոիդ|սպերմատոզոիդները]]ները, նույնպես հանգեց նման գաղափարի: Այսպիսով, ձևավորվեց [[պրեֆորմիզմ|պրեֆորմիզմի]]ի [[տեսություն|տեսությունը]]ը, որի համաձայն ապագա օրգանիզմը պատրաստի վիճակում փոքր չափերով կա. նա միայն աճում է և չափերով մեծանում:

[[imageՊատկեր:Baer embryos.png|thumb|300px|Տարբեր ողնաշարավորների սաղմերի ուսումնասիրությունը, զարգացման տարբեր շրջաններում: [[Հեկկել|Հեկկելը]]ը արհեստականորեն նվազեցրել է սաղմերի միջև եղած տարբերությունը, որպեսզի հաստատի ռեկապիտուլյացիայի տեսությունը]]

[[Մանրադիտակ|Մանրադիտակի]]ի գյուտից հետո, երբ հայտնաբերվեցին [[սեռական բջիջներ|սեռական բջիջները]]ը, պրեֆորմիստները երկու ճամբարով հանդես եկան` օվիստների և անիմալկուլիստների: Առաջինը պատրաստի օրգանիզմը տեսնում էր ձվաբջջում, երկրորդը` սպերմատոզոիդում: Առաջ քաշվեց նույնիսկ սաղմերի ներդրման տեսությունը, որի համաձայն նախնական բջջում կան ապագա սերունդների բոլոր սաղմերը ([[Հալեր|Ա. Հալեր]], [[Բոնե|Շ. Բոնե]]):
Առաջին հարվածը պրեֆորմիզմին հասցրեց ռուս գիտնական, ակադեմիկոս [[Վոլֆ|Կ. Վոլֆը]] (1733-1794) իր [[«Սաղմնավորման տեսություն»]] աշխատությամբ (1759): Նա նկարագրեց հավի ճտի զարգացումը և ապացուցեց, որ սաղմի զարգացման վաղ փուլերում կա միապաղաղ, ոչինչ չպարունակող նյութ, որից ձևավորվում է օրգանիզմը: Նա զարգանում է աստիճանաբար և նորագոյացումների ճանապարհով: Վոլֆը հանդիսացավ [[էպիգենեզ|էպիգենեզի]]ի (հաջորդական նորագոյացումներով զարգացում) տեսության հիմնադիրը:

Պրեֆորիզմի և էպիգենեզի վեճը իր գագաթնակետին հասավ [[18-րդ դար|18-րդ դարում]]ում: Իհարկե, Վոլֆի առաջարկած էպիգենեզի տեսությունը զգալի ազդեցություն է թողել էվոլյուցիայի հայեցակարգի ձևավորման վրա, սակայն անհրաժեշտ է նշել, որ այդ տեսության հիմնական սահմանափակությունը բնության երևույթների նկատմամբ պատմական մոտեցման բացակայությունն էր: Նա անտեսում էր նյութի անցած պատմական ուղին, որը հասցրել է այնպիսի մի աստիճանի, որում նա ընդունակ է ոչ միայն հակազդելու արտաքին ուժերին, այլև զարգանալու իր ներքին սեփական [[օրենք|օրենքներով]]ներով:

Միանգամայն սխալ Է օրգանիզմը կտրել միլիոնավոր տարիների ընթացքում ձեռք բերած պատմական այն լիցքից, այն յուրահատկություններից, որոնք բնորոշ են նրան: Հենց այդ յուրահատկություններով է [[նյութ|նյութի]]ի զարգացման կենսաբանական ձևը տարբերվում մյուս ձևերից:

[[19-րդ դար|19-րդ դարում]]ում [[Բեր|Կ. Բերը]] (1792-1876) հաստատեց Վոլֆի հիմնական եզրակացությունը, բայց չբաժանեց նրա պարզունակ պատկերացումները: Նա ապացուցեց, որ ձվաբջջի պարունակությունը միատարր չէ, այլ ունի իր որոշակի ներքին հնարավորությունները: Զարգացման պրոցեսում նա աստիճանաբար տարբերակվում է և ի վերջո ձեռք բերում իրեն հատուկ կառուցվածք:

ժամանակակից [[գիտություն|գիտությունը]]ը հաստատում է, որ ապագա օրգանիզմը ձվաբջջում դետերմինացված է ([[լատիներեն|լատ.]] determinaze - կանխորոշված): Ամեն [[տեսակ]] ունի իր նմանը առաջացնելու ներքին հնարավորություններ: Հավի ձվից աոաջանում է հավ, փղից՝ փիղ և այլն:
Համաձայն [[գենետիկա|գենետիկայի]]յի` յուրաքանչյուր օրգանիզմի ձևավորումը պայմանավորված է գենետիկական գործոններով, [[գեն|գեների]]երի համակցությամբ: Բայց այդ գեները չեն համարվում այդ օրգանիզմի սկզբնակները. նրանք ո՛չ կառուցվածքով և ո՛չ էլ [[կենսաքիմիա|կենսաքիմիական]]կան տեսակետից իրենցով պայմանավորված [[հատկություն|հատկությունների]]ների, [[հատկանիշ|հատկանիշների]]ների պատճենները չեն: Նրանք [[ԴՆԹ|ԴՆԹ-ի]] մոլեկուլի առանձին տեղամասերն են, որոնք պատասխանատվություն են կրում այդ հատկությունների և հատկանիշների՝ օրգանիզմի զարգացման պրոցեսում ձևավորման և դրսևորման համար:

==Օնտոգենեզի փուլերը==
Տող 40.
Տարբերում են օնտոգենեզի 2 հիմնական փուլի`
# [[սաղմնային զարգացում]]
# [[հետսաղմնային զարգացում]]

Տարբերվում են [[ողնաշարավոր կենդանիներ|ողնաշարավոր կենդանիների]]ի օնտոգենեզի չորս հիմնական փուլերը սաղմնային, երիտասարդական, հասունացման և ծերացման:

Առաջին երեք փուլերը կարևոր հարմարողական նշանակություն ունեն և անհրաժեշտ են տեսակի բազմացման ու պահպանման համար: Այդ փուլերում բնական ընտրությունը նպաստում է օգտակար [[գենոտիպ|գենոտիպերի]]երի պահպանմանը: Խանգարում է նրանցում [[մուտացիա|մուտացիաների]]ների առաջացմանը, որոնք կարող են տարբեր շեղումների պատճառ հանդիսանալ և իջեցնել [[կենսունակություն|կենսունակությունը]]ը:

Այլ է չորրորդ` ծերացման փուլը, այն տեսակի գոյության կռվում նրա հաջողության գործում դեր չի խաղում: Այդ պատճառով էլ բնական ընտրությունը չի հեռացնում օնտոգենեզի փոփոխություններ առաջացնող գենոտիպերը, որոնք տանում են [[նյութափոխանակություն|նյութափոխանակության]] տարբեր խախտումների և այդ փուլում իջեցնում են կենսունակությունը: Հենց չորրորդ փուլում են դրսևորվում օրգանիզմի ծերացման փոփոխությունները, որոնց արդյունքում օրգանիզմը զառամյալ է դառնում և մահանում:

Ավելին, եթե ծեր օրգանիզմները ընդունակ չեն լինում [[բազմացում|բազմացման]], բայց մրցակցում են երիտասարդների հետ սննդի, տեղի համար և դրանով փոքրացնում են նրանց հետագա սերնդի քանակությունը, բնական ընտրությունը միջամտում է այնպիսի գենոտիպերի դրսևորմանը և տարածմանը, որոնք վերահսկում են բազմացման ընդունակությունը կորցրած օրգանիզմների կործանմանը անմիջապես նպաստող մեխանիզմները:

Հայտնի են մի շարք օրգանիզմներ, որոնք անմիջապես ոչնչանում են բազմացման ընդունակությունը կորցնելուց հետո. օրինակ՝ [[միամյա բույսեր|միամյա բույսերը]]ը [[սերմ|սերմերի]]երի հասունանալուց հետո, անողնաշարավոր կենդանիները՝ բեղմնավորումից և ձվադրումից հետո:

[[Բազմամյա բույսեր|Բազմամյա բույսերի]]ի և կենդանիների մոտ, որոնք բազմիցս բեղմնավորվում են և ձվադրում՝ սեռական ձևերի կյանքի տևողությունը երկար է, իսկ այնպիսի կենդանիների մոտ, որոնք [[սերունդ|սերնդի]] հանդեպ հատուկ խնամք են տանում, հետվերարտադրողական կյանքի տևողությունը ավելի երկար է, և նույնքան էլ երկար է օնտոգենեզի չորրորդ փուլի՝ ծերության շրջանը:

[[Մարդ|Մարդու]]ու մոտ սերնդի հանդեպ խնամքը և [[դաստիարակություն|դաստիարակությունը]]ը ավելի երկար ժամանակ է պահանջում: Նրանք [[ռեպրոդուկցիա|ռեպրոդուկտիվ]] ընդունակությունը կորցնելուց հետո ավելի երկար են ապրում, քան կենդանիները:

Մարդու մոտ ծերության փուլը հարմարողական նշանակություն ունի: Դա պայմանավորված է սոցիալական փորձի կուտակման և այն սերնդին փոխանցելու հետ: Այս գործին ակտիվ մասնակցություն են ունենում տարեց, փորձառու մարդիկ: Բայց ի վերջո վրա է հասնում ծերությունը, որը կապված Է օրգանիզմի հիմնական գործառնությունների թուլացման հետ, որն անխուսափելիորեն հանգեցնում է օրգանիզմի մահվան:

Օրգանիզմների անհատական զարգացման ընթացքը պայմանավորված է գենետիկական գործոնների փոփոխություններով:

Տարբեր աստիճանների վրա կանգնած կենդանիների օնտոգենեզը տարբեր ընթացք ունի: [[Վիրուսներ|Վիրուսներին]]ին, [[բակտերիաներ|բակտերիաներին]]ին հատուկ են օնտոգենեզի ամենապարզ պրոցեսները: Ավելի բարդ կազմավորված կենդանի համակարգերի համար օնտոգենեզի տարբեր փուլերում նյութափոխանակության բնույթի փոփոխությունները բարդ են և բազմազան:

Բազմաբջիջ բույսերի և կենդանիների օնտոգենեզը նույնպես տարբերվում է: