«Նասր ալ-Դին Թուսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
նկարի թարմացում
Տող 1.
{{Անձ|պատկեր=Al-Tusi Nasir.jpeg}}
'''Նասրեդդին Թուս Ի Աբու Ջաֆար Մուհամեդ իբն Մուհամեդ իբն Հասան Բաքր''' ([[1201]]-[[1274]] թվականներ), գիտնական-հանրագիտակ և պետական գործիչ։ [[1256]] թվականից եղել է Հուլավու խանի անձնական խորհրդականն ու [[դպիր]]ը։ Նասրեդդին Թուսի ղեկավարությամբ կառուցվել է [[Մարաղայի աստղադիտարան (Իրան)|Մարաղայի աստղադիտարանը]], կազմվել են աստղացուցակներ (Էլխանյան կամ Իլխանյան աղյուսակներ), որոնք պարունակում են նաև [[Արեգակ]]ի, [[Լուսին|Լուսնի]] և այլ [[մոլորակ]]ների ապագա դիրքերի որոշման աղյուսակներ։ «Մեկնություն Էվկլիդեսի» աշխատությունում Նասրեդդին Թուսը ցույց է տվել, որ [[Էվկլիդես]]ի զուգահեռ ուղիղների պոստուլատը կապված է եռանկյան անկյունների գումարի հետ։ «Տրակտատ ամբողջական քառանկյան մասին» աշխատությունում շարադրել է հարթ ու ոլորտային եռանկյունաչափությունը՝ որպես ինքնուրույն առարկա։ Գրել է նաև [[Երկրաբանություն|երկրաբանությանը]], [[Բժշկություն|բժշկությանը]], [[Տրամաբանություն|տրամաբանությանը]], [[Բարոյագիտություն|բարոյագիտությանը]], պոեզիային վերաբերող աշխատություններ։