«Փառիսոսի բերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 40.
 
== Ճարտարապետություն ==
[[Պատկեր:Jorgat harasm.gif|thumb|left|200px250px|Փառիսոսը Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավորության քարտեզին (980-1240 թթ.)]]
 
Շրջապատի նկատմամբ Փառիսոսի բերդը ունի իշխող դիրք: Հարավից լեռնագագաթը վիմահերձ է և բնական անառիկություն է հաղորդում ռազմական կառույցին: Մյուս կողմերն ամրացված են բրգաշատ պարիսպներով, որոնք կառուցված են անմշակ կրաշաղախով (հյուսիսային և արևմտյան կողմերում կրկնաշարք են) կամ կոպտատաշ քարով: Պարիսպների հաստությունը կազմում է 2,5 մետր, իսկ պահպանված բարձրությունը՝ 8-9 մետր: Կիսաբոլորակ աշտարակների թիվն անցնում է մեկ տասնյակից: Բերդի մուտքն արևելյան կողմից է: Պարսպապատ տարածքում պահպանվել են տարբեր չափի բազմաթիվ շինությունների հետքեր, կիսավեր մատուռ, իսկ հյուսիսային պարսպապատին կից կան ընդհանուր մուտքով միմյանց հետ հաղորդակցվող թաղակապ 2 սենյակներ, որոնցից մեկը մեկը ծառայել է իբրև ջրամբար<ref name="ՍԿ127" />:
 
Ըստ ավանդության, ջուրը այստեղ է հասցվել ստորգետնյա առվով<ref>Սմբատ Մ., Հնութիւններ Գետաբէկի շրջակայքում, «Նոր-Դար», 1893, N 36, էջ 3՝ {{քաղվածք|...Բերդի գագաթում կայ ջրամբար, որը ինչպէս ասում են լցւում է ջուրը հեռուից՝ գետնի տակով բերած առուից...}}</ref>:
 
[[Պատկեր:Jorgat harasm.gif|thumb|left|200px|Փառիսոսը Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավորության քարտեզին (980-1240 թթ.)]]
IX-X դարավերջին բերդն այցելած մի քանի հեղինակներ թողել են նկարագրական ուշագրավ նյութեր: Դրանցից է [[1890]] թվականի ամռանը բերդ է բարձրացել Ս. Քամալյանը և գրել հետևյալը՝
 
{{քաղվածք|...շենը կպած է կրաքարից բաղկացած բլրի արևելակողմին, որի գագաթին հսկայաձև խոյացած են ամրապինդ ծակերավոր պարիսպները ղալաի: Բլրի լանջով բարձրացա դեպի արևելահյուսիս, ուր կրաքար էին հանում ահագին գրդոններով: Հյուսիսային կողմի կամրջի մոտից ձի հեծած խոտորս գնացինք, շատ տեղ կեռմաններ անելով: Ստորոտից նայելիս դժար էր թվում բերդի մոտ հասնելը. 25 րոպեի ընթացքում բարձրացած, ուրախ և գոհ շրջում էինք բերդապարիսպների գլխներին ու կողքերին, զգուշութիւնով ականելով քարակույտերը: Բլրի շուրջը կարճ ու կանաչ արոտով է ծածկված, մեծ մասը սպիտակին են տալիս կրաշերտերը հողի ու խոտի տակից: Պարիսպը միայն դրսից պատած է մացառներով և մի քանի մեծ կաղնի ծառերով հյուսիսային կողմից: Բլուրը լեռնաչափ բարձր ու հարավից կանգնած երկար ու խոր ձորի մոտ, որի միջով գետակն է հոսում սկիզբ առնելով Սատանի խաչ կոչվող հեռավոր գագաթից: Ղալի մուտք՝ արևմուտքից է ձորագլխին մոտիկ, ներս մտնողը նախ հայացքը ձգում է աջ թևի կողմի ձորի հատակում վշշող ջրին: Հյուսիսից դեպի մուտքը, պարսպի տակ բավական տեղ քարահատակ է շինած: ...պարիսպը բավական բարձր է, մեջն ունի գլանաձև չորս վերշոկ տրամագծով խոր խոռոչներ: Բերդը ահագին նստվածք ունի, ներսը փլված, շուրջը փլված, պարսպից ամբողջ են մնացել արևմտային ու հյուսիսային կողմերը: Ասում են, որ Ղալեն իրա հատուկ ջուրն ու ջրամբարն է ունեցել իրա փառավոր միջոցին: Այժմ այդ ջուրը կա, բայց հիմա խռովել է և ընթացքը փոխել: Ահագին աղբյուրը, որ ղալայի հյուսիսակողմում բլրակի տակից ոչ թե հոսում կամ բղխում է, այլ մեծ քարահորդ ուներ բերանի առաջ կոճակների ուժով խաղացնում է բլբայով ու վրխալով: Երկու ջաղաց կբանեն այդ ջրով: Ղալի մոտից 2-3 վերստ հեռու է դրա բերանը, բայց հավատացնում են, որ ղալի որոշեալ տեղից եթե հարդ են ածում. ժամանակ անցնելուց հետ երևում է աղբյուրի ջրի մեջ: Ղալի կենդրոնում հին մատուռի աննշան մնացորդներ կան, երևում էին մոմի, խվի, զռեի հետքեր: Կամրջի մոտ ձի հեծնելով անցանք կորեկի նորաբույս արտերի միջով դեպի ձախ լեռնաշղթայի անցով իջանք այն ձորը, ուր հոսում է Շաքար բեկի առուն <ref> Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ս. Քամալյանի ֆ., տետր N 1, VI-11, թ. 24-26 </ref>}}
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}