«Էկոլոգիական խորշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Экологическая ниша
clean up, replaced: Image: → Պատկեր: using AWB
Տող 1.
[[ImageՊատկեր:Blacksmoker Blacksmoker_in_Atlantic_Oceanin Atlantic Ocean.jpg|thumb|Էկոլոգիական խորշ]]
'''Էկոլոգիական խորշ''' — [[Համակեցություն]]ում (կենսացենոզում) [[տեսակ]]ի (նրա պոպուլյացիայի) զբաղեցրած տեղն, նրա բիոցենոտիկ կապերի միասնությունը և միջավայրի աբիոտիկ գործոնների նկատմամբ պահանջների համալիրն է: Այս տերմինը ներմուծվել է [[1927թ. ]] [[Չարլզ Էլթոն]] իկողմից:
Էկոլոգիական խորշը իրենից ներկայացնում է տվյալ տեսակի գոյատևման գործոնների միագումար, որոնցից հիմնականը նրանց տեղն է [[սննդային շղթա]]յում: Ըստ Հաթչինսոնի էկոլոգիական խորշը կարող է լինել.
* '''Ֆունդամենտալ''' — որոշվում է ռեսուրսների և պայմանների համադրությամբ, որոնք թույլ են տալիս տեսակին պահպանել կենսունակ պոպուլյացիան:
Տող 7.
 
== Մրցակցային բացառման սկզբունք ==
Մրցակցային բացառման սկզբունքի էությունը, որը հայտնի է նաև որպես '''[[Գեորգի Ֆրանցևիչ Գաուզե| Գաուզե]]ի սկզբունք''', կայանում է նրանում, որ յուրաքանչյուր տեսակ ունի իր սեփական էկոլոգիական խորշը: Ոչ մի երկու տեսակ չեն կարող զբաղեցնել միևնույն էկոլոգիական խորշը: Գաուզեի սկզբունքի այդպիսի ձևակերպումը ենթարկվեց քննադատության: Օրինակ, այս սկզբունքի հայտնի հակասություններից մեկը «Պլանկտոնային պարադոքսն» է: [[Պլանկտոն]]ներին պատկանող կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները, ապրում են շատ սահմանափակ տարածությունում և օգտագործում են նույն ռեսուրսները (գլխավորապես արևային էներգիան և ծովային միներալ միացությունները): Մի քանի տեսակների միջև էկոլոգիական խորշի բաժանման խնդրի ժամանակակից մոտեցումը ենթադրում է, որ որոշ դեպքերում երկու տեսակ կարող են կիսել մեկ էկոլոգիական խորշը, իսկ որոշ դեպքերում այդպիսի համատեղումը հանգեցնում է տեսակներից մեկի ոչնչացմանը:
[[Գեորգի Ֆրանցևիչ Գաուզե| Գաուզեն]] ձևակերպել է մրցակցային բացառման սկզբունքը` աշխատելով [[ Paramecium caudatum]], ''P. aurelia'', ''P. Bursaria'' [[ինֆուզորիա]]ների հետ: Բոլոր երեք տեսակները լավ աճում էին մոնոկուլտուրայում, հասնելով հեղուկ միջավայրով փորձանոթում պոպուլյացիայի սահանային խտությունների կայուն արժեքներին: Ինֆուզորիաների համար որպես սնւնդ ծառայում էին [[բակտերիալ]] կամ [[խմորասնկային բջիջներ]], որոնք աճում էին մշտապես ավելացվող վարսակի ալյուրում: Սակայն երբ նա փաստացի մոդելավորում էր էկոլոգիական խորշը, համատեղ աճեցնելով ''P. caudatum'' և ''P. aurelia'', պարզվեց, որ ''P. aurelia'' դուրս մղեց'' P. caudatum''. Համատեղ աճեցման դեպքում ''Р. caudatum'' և ''Р. bursaria'' գոյատևում են, բայց խտության ավելի ցածր մակարդակում չեն, քան մոնոկուլտուրայում: Ինչպես պարզվեց նրանք տարածականորեն մեկուսացել էին'' Р.bursaria'' փորձանոթում — փորձանոթի հատակին և սնվել են խմորասնկերով, այն դեպքում, երբ ''Р. caudatum'' վերևում էր և սնվում էր բակտերիաներով:
Այդուհետ մրցակցային բացառման սկզբունքը, ըստ որի «լիարժեք մրցակիցները չեն կարող հավերժ գոյատևել», դարձավ տեսական էկոլոգիայի հիմնական դոգմաներից մեկը: Այսպիսով, եթե երկու տեսակներ համագոյակցում են, ապա նրանց միջև պետք է լինի որևէ էկոլոգիական տարբերություն, ինչը նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրը զբաղեցնում է իր հատուկ խորշը:
Մրցակցելով ավելի ուժեղ տեսակի հետ թույլ տեսակը կորցնում է իր կայացած խորշը: Այսպիսով, մրցակցությունից դուրս գալուն հասնում են միջավայրի նկատմամբ պահանջների տարանջատմամբ, կյանքի ձևի փոփոխմանը կամ, այլ բառերով ասած, հանդիսանում է տեսակների էկոլոգիական խորշերի սահմանազատում: Այս դեպքում նրանք ձեռք են բերում նույն կենսացենոզում համագոյակցելու ունակություն: Այսպես, Հարավային Ֆլորիդայի ափամերձ մանգրային ծառուտներում ապրում են ամենատարբեր ձկնկուլեր և հաճախ նույն ծանծաղուտում սնվում են մինչև ինը տարբեր տեսակի ձկներով: Դրա հետ մեկտեղ, նրանք գործնականորեն չեն խանգարում միմյանց, քանի որ իրենց պահվածքը նրանում, թե ինչպիսի որսի տեղամաս են նրանք նախընտրում և ինչպես են որսում ձուկը,— մշակվել են ունակություններ, որը թույլ է տալիս նրանց զբաղեցնել տարբեր խորշեր նույն ծանծաղուտի սահմանում: