«Նեոգոթիկա (ճարտարապետություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
== Ակունքներ ==
[[Պատկեր:Tom Tower, Christ Church 2004-01-21.jpg|150px120px|մինի|ձախից||Թոմի աշտարակը [[Օքսֆորդ]]ում (1681-82, ճարտ. Քրիստոֆեր Ռեն)։ Միակ գոթիկ շինությունը [[բարոկկո]]յի դարաշրջանում]]
Այնպես, ինչպես [[Լուսավորության դարաշրջան]]ը մարմնավորում էր ճարտարապետական [[կլասիցիզմ]]ը, նեոգոթիկան արտահայտում է նոստալգիական նկրտումներն ու անհատական արժեքները, որոնք փոխարինելու էին եկել ռոմանտիզմի ժամանակահատվածին։ Հետաքրքրությունը միջնադարի, և հատկապես միջնադարյան ավերակների նկատմամբ Անգլիայում առաջացել էր դեռևս 18-րդ դարի կեսերում։ Այն իր բարձրագույն արտահայտմանը հասավ [[Վալտեր Սքոթ]]ի վեպերում ու բալլադներում նաև «գոթիկ վեպ» սպեցիֆիկ ժանրում։
 
Տող 35.
 
19-րդ դարի երկրորդ կեսին [[Արհեստների ու արվեստների հասարակություն]]ը և Անտիկ շինությունների պաշտպանության հասարակությունը հանրահայատ [[Պրեռաֆայելիտներ|պրեռաֆայելիտ]] [[Ուիլյամ Մորիս]]ի գլխավորությամբ որպես օրակարգի առաջին հարց ներկայացրեցին միջնադարին հատուկ գեղարվեստական ընկալման վերածննդի հարցը։ Մորիսն ու նրա հետևորդները փորձում էին վերստեղծել ոչ միայն ու ոչ այնքան միջնադարյան կառույցների արտաքին տեսքը, որքան դրանց ներքին հագեցումը [[դեկորատիվ-կիրառական արվեստ]]ի նմուշներով (Մորիսի «Կարմիր տուն», 1859)։ Հենց այդ ինտերիերի ու էքստերիերի համապատասխանությունն էր պակասում վիկտորիայի դարաշրջանի կայարանատներին, առևտրի կենտրոններին ու այլ նմանատիպ բնույթի շինություններին. գոթիկ դեկորի «գլխարկը», որպես կանոն,«հագցնում էին» ժամանակակից մետաղական կառույցներին։ Միջնադարյան ճակատամասի տակ շատ հաճախ թաքնվում էր [[Արդյունաբերական հեղափոխություն|արտադրական հեղափոխության]] արդյունք հանդիսացող գերժամանակակից «միջուկը», ընդ որում այդ դիսսոնանսը խորհրդանշում է էլեկտիզմի ժամանակաշրջանը ոչ միայն Անգլիայում, այլ առհասարակ (օրինակ [[Վլադիմիր Շուխով|Վ. Շուխով]]ի մոսկովյան [[ԳՈՒՄ]]-ի վերածածկումը)։
 
== Նեոգոթիկան Հարավային Ամերիկայում ==
[[Պատկեր:Trinity Church NYC 004b.JPG|մինի|ձախից|Նյու Յորքի Երրորդության տաճարը]]
Սկզբնական շրջանում ԱՄՆ-ի վերաբերմունքը նեոգոթիկայի նկատմամբ բավականին սառն էր, ինչը մասամբ պայմանավորված էր նախկին մետրոպոլիտի նկատմամբ պահպանված հակամարտությամբ, մասամբ նրանով, որ [[Ջեֆերսոն Թոմաս]]ն ու մյուս [[ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր|հիմնադիր հայրեր]]ը ազատության անտիկ իդեալների ճառանգը հանդիսացող իրենց երկրի հիմնական ճարտարապետական ոճի տիտղոսի համար առավել հարմար էին համարում ոչ թե գոթիկան, այլ պալադիանությունը կամ նեոգրեկը։ [[Նյու Յորք]]ի [[Երրորդության տաճար (Նյու Յորք)|Երրորդության տաճար]]ը (1846) վկայում է այն մասին, որ 19-րդ դարի կեսերին ամերիկացիները դեռ նոր էին սկսել յուրացնել նեոգոթիկայի լեզուն։ Եվրոպական միջնադարյան տաճարների օրինակով նոր եկեղեցիներ կառուցելու գործում առավել վստահ քայլ էր նույն քաղաքում կառուցված [[Սուրբ Պատրիկի տաճար (Նյու Յորք)|Սուրբ Պատրիկի տաճար]]ը (1858-78)։
 
19-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ի պրովինցիաներում տարածում ստացավ առաղձագործական գոթիկան ({{lang-en|Carpenter Gothic}}, որը նաև հայտնի է գյուղական գոթիկա անվանմամբ, {{lang-en|Rural Gothic}}). փայտե ճարտարապետության տարատեսակ, որը ձգտում է նմանվել վիկտորիայի ժամանակաշրջանի նեոգոթիկային<ref name="essential">{{cite web
| url = http://www.essential-architecture.com/STYLE/STY-Carpenter.htm
| title = Carpenter Gothic Architecture
| author =
| date =
| work =
| publisher =
| accessdate = 2011-12-27
| lang =
| archiveurl = http://www.webcitation.org/69gZUm8b4
| archivedate = 2012-08-05
}}
</ref>։ Բացի ԱՄՆ-ից ատաղձագործական գոթիկան տարածում է գտել նաև Կանադայի արևելյան հատվածներում<ref>{{cite web
| url = http://www.ontarioarchitecture.com/carpenter.htm
| title = Carpenter's Gothic
| author =
| date =
| work =
| publisher = Ontario Architecture Website
| accessdate = 2011-12-27
| lang =
| archiveurl = http://www.webcitation.org/69gZVRtYZ
| archivedate = 2012-08-05
}}</ref>.։
 
Փայտի կիրառման նմանատիպ ոճով շինություններ (բնակելի տներ ու եկեղեցական շինություններ) հանդիպում են նաև [[Ավստրալիա]]յում ու [[Նոր Զելանդիա]]յում, սակայն այդ երկրներում ատաղձագործական գոթիկա տերմինը հիմնականում չի կիրառվում<ref name="essential" />։
 
Ատաղձագործական գոթիկա ոճով կառուցվում էին մեծամասամբ առանձնատներ ու ոչ մեծ վանքեր։ Ոճի յուրահատկություններն արտահայտվում էին հիմնականում այնպիսի էլեմենտներով, ինչպիսիք են սլաքաձև պատուհանները կամ տանիքների սրածայր վերջույթները։ Այս ոճի շինություններն առանձնանում են նաև ասիմետրիկ հատակագծերով<ref name="essential" />։
 
== Նեոգոթիկան կենտրոնական Եվրոպայում ==
[[Պատկեր:Oberbaumbrücke mit U-Bahn.jpg|մինի|աջից|Շպրե գետի վրա գտնվող Օբերբաումբրուկե կամուրջը՝ վերականգնված միջնադարյան ոճով (1894-96).]]
Ավելիւ շուտ քան կոնտինենտալ Եվրոպայի այլ քաղաքներում նեոգոթիկան «փորձարկեցին» տարբեր պետությունների [[անգլոմանիա|անգլոմանները]], որոնք ի վերջո ձևավորեցին Գերմանիան։ Անհալթ Դեսսայի իշխանը որպես քմահաճույք հրամայում է, որ իր Վերլիցի մոտ գտնվող իր «այգիային թագավորությունում» գոթիկ առանձնատուն ու եկեղեցի կառուցեն։ Ապվելի վաղ [[Պոտսդամ]]ի շինարարության ժամանակ [[Պրուսիա]]յի թագավոր [[Ֆրիդրիխ II (Պրուսիայի թագավոր)|Ֆրիդրիխ Բ]]-ն հրամայել էր միջնադարյան հուշարձաններին հատուկ ոճ տալ Նաուենսի դարպասներին (1755)։ Սակայն, այնպես ինչպես Բրիտանիայում, գերմանական նեոգոթիկայի 18-րդ դարի նեոգոթիկ շինությունների թիվը մեծ չէ։
 
Ռոմանտիզմի շրջանում ու հատկապես [[Գերմանական բուրժուադեմոկրատական հեղափոխություն (1848-1849)|հեղափոխություն]]ից հետո 1848—1849 սկսվեց գերմանական նացիոնալիզմի փուլ, որը հիմք դրեց մի շարժման, որի նպատակն էր ավարտին հասցնել միջնադարյան շինությունների, և, առաջին հերթին Քյոլնի տաճարի՝ միջին դարերի ամենամեծամասշտաբ շինություններից մեկի շինարարական աշխատանքերը։ 1880 թվականին, որբ տաճաի շինարարությունն ավարտվեց, իր 157 մետր բարձրությամբ այն դարձավ աշխարհի ամենաբարձր շինույթյունը։ Մի քանի տարի անց [[Քյոլնի տաճար]]ի ռեկորդը գերազանցեց մեկ այլ նորավարտ շինություն՝ 161-մետրանոց Ուլմի տաճարը։Դրանից ավելի շուտ արդեն վերականգնվել էր բարբարոսական գոթիկայի կարևորագույն տաճարներից մեկը՝ [[Ռեգենսբուրգ]]ի եկեղեցին։
 
[[Պատկեր:Neuschwanstein castle.jpg|մինի|ձախից|Հեքիաթային Նոյշվանշտայնը («նոր կարապի ճայռ»), որը իսկական գոթիկայի ու ֆանտաստիկ ներմուծումների համադրություն է։]]
Անգլիացիների օրինակով գերմանական առաջնորդները ևս փորձում էին խնամքով վերականջնել միջնադարյան ճարտարապետության վնասված գոհարները։ Որոշ դեպքերում վերականգնողական աշխատանքներ սկսելու մասին առաջարկը պատկանում էր որևէ անհատի։ Հատկապես մեծ ջանքեր պահանջվեցին [[Տևտոնական օրդեն]]ի գլծավոր դղյակի՝ [[Մարիենբուրգ (դղյակ)|Մարիենբուրգ]]ի վերականգնման աշխատանքները։ Գերմանական կառավարությւոնը ֆինանսական միջոցներ չէր խնայում նոր ամրոցների շինարարության համար, որոնք պետք է գերազանցեին միջնադարյան կառույցներին։ Այսպես, Պրուսիայի ղեկավարությունը ֆինանսավորեց Հոգենցելերն դղյակի շինարարությունը Շվաբիայում (1850-67)։ Այնուամենայնիվ տարածաշրջանի ամենակախարդական շինությունը հեքիաթային [[Նոյշվանշտայն]]ի դղյակն էր, որի շինարարական աշխատանքները սկսել էր [[Բավարիա]]յի արքա Լյուդվիգ Բ-ն 1869 թվականին [[Ալպեր]]ում։
 
Ձևերը, որոնք ավելի վաղ շրջանում հատուկ էին բացառապես եկեղեցական բնույթի շինություններին, սկսեցին լայնորեն կիրառվել գերմանացի ճարտարապետների կողմից խիստ աշխարհիկ շինությունների նախագծերում։ Այդպիսի շինություններից են [[Վիեննա]]յի, [[Մյունխեն]]ի ու [[Բեռլին]]ի քաղաքապետարանները, ինչպես նաև [[Համբուրգ]]ի նավաշինարանների կոմպլեքսը՝ Շպեյհերշտադտը։ Համբուրգի՝ [[Գերմանական կայսրություն|Գերմանական կայսրության]] գլխավոր նավահանգիստը դառնալու հետ կապված քաղաքում մեծամասշտաբ շինարարական աշխատանքներ սկսվեցին նեոգոթիկ ոճով։ Այդ շրջանում կառուցված շենքերից էր աշխարհի ամենաբարձր տաճարը՝ Նիկոլայկիրհը (ավերվել է [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ)։ Նոր կառույցներում լայնորեն կիրառվում էր աղյուսը՝ աղյուսային գոթիկայի ավանդության շրջանակներում: Այդպիսիք են [[վիսբադեն]]յան Մարկտկիրհը և [[Բեռլին]]ի Ֆրիդրիխսվերդյան եկեղեցին։
 
== Արտաքին հղումներ ==