Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 40 բայտ ,  8 տարի առաջ
clean up, replaced: image: → Պատկեր: (4) using AWB
Երկրի մակերևույթի կարծր ապարներից անջատված բոլոր մասնիկները քշվում և կուտակվում են այլ վայրերում՝ նստվածքի ձևով։ Այդ քերուկները շրջապատող միջավայրերը բազմազան են, և դրանով որոշվում է նստվածքի բնույթը։ Բարենպաստ պայմանների դեպքում նստվածքներն, ի վերջո, կարող են վերածվել նոր նստվածքային ապարների։ Բերուկը կուտակվում է զառիվեր լեռնալանջերին, հարթ գետահովիտներում, ծովեզրերի առափնյա ծանծաղուտներում կամ խորը օվկիանոսի հատակին։ Բազմաթիվ նստվածքաշերտեր կրկին արագորեն էրոզիայի են ենթարկվում։ Օրինակ, եթե գետի վարարման ժամանակ գետաքարեր են մնում, ապա հաջորդ վարարման ընթացքում դրանք կարող են հոսանքով ներքև քշվել։ Այդ ամենի հետևանքով գետաքարերը և այլ ապարային կտորները հողմահարվում են։ Նստվածքն ամենից հեշտ ապարի է վերածվում այնտեղ, ուր ցամաքի մակարդակն իջնում է կամ էլ ծովի մակարդակը՝ բարձրանում։ Նման դեպքերում մեկ նստվածքային շերտը թաղվում է մյուսի տակ և պահպանվում, որից հետո այն սեղմվում և կարծրանում է՝ վերածվելով ապարի։
 
[[imageՊատկեր:glamorgan.jpg|right|320px]]
 
==Ծովեզրի ձևավորումը==
Ծովեզրերն շարունակ փոփոխվում են։ Ափին զարնվող ալիքների բնույթը պատճառ է դառնում, որ գետաքարերի կույտերն այս ու այն կողմ քշվեն և տեսակավորվեն։ Նույնիսկ ծովափերն ունեն սեզոնային որոշակի շրջափուլեր։ Ամռանն ավազը քշվում է դեպի ափ, իսկ ձմռանը բարձր ալիքները բարձրացնում են ավազն ու տեղափոխում ափից հեռու։
 
[[imageՊատկեր:shotover.jpg|left|450px]]
 
==Գետի սանդղավանդներ==
Երբ ծովի մակարդակը իջնում է, գետը ծանծաղում է, և վարարման նախկին հարթությունը մնում է հոսող գետի մակարդակից վեր։ Այս նոր կտրված ափերը կոչվում են սանդղավանդներ, որոնք կազմված են նախկինում գետի հունը կազմող հին ավազից և խճից։
 
[[imageՊատկեր:galar.jpg|right|175px]]
 
==Ոլորապտույտ գետ==
 
Գետի թեք հատվածներում գերակշռում է էրոզիան, իսկ տափարակ մասերում՝ բերուկը։ Ոլորանի արտաքին մասում, ուր հոսանքն առավել սրընթաց է, էրոզիայի են ենթարկվում գետի ափերը, իսկ ոլորանի ներքին հատվածում, որտեղ գետը դանդաղահոս է, կուտակվում են նստվածքները։ Այդպիսով, ոլորապտույտ գետերը ստեղծում են լայն, հարթ հովիտներ՝ վարարման հարթություններ, որոնք կազմված են բերուկներից։
[[imageՊատկեր:hun.jpg|none|800px]]
 
{{chem-stub}}
 
__NOEDITSECTION__
 
[[categoryԿատեգորիա:Ապարներ]]
 
 
{{chem-stub}}
 
[[be-x-old:Алювій]]