«Ուիլյամ Համիլտոն»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Գիտական հետազոտության մեթոդաբանություն ===
 
Աշխատելով մաթեմատիկական օպտիկայի հիմքերի հետ, Համիլտոնը մեթոդոլոգիական բնույթի կարևոր եզրակացությունների է հանգել: Համիլտոնի՝ XX դարում հրատարակված ձեռագրերը<ref>{{книга|автор=Hamilton W. R. |заглавие=The Mathematical Papers. Vol. I. Geometrical Optics|место=Cambridge|издательство=Cambridge University Press|год=1931|allpages=xxviii + 534}}</ref> ցույց են տալիս, որ օպտիկայում ընդհանուր արդյունքների նա հանգել է մասնավոր դեպքերի մանրակրկիտ վերլուծության հիման վրա, որին հետևել է շարադրանքի մանրազնին մշակումը, գործնականում թաքցնելով ուղին, որով շարժվել է հեղինակը{{sfn|Погребысский И. Б.|1966|с=184}}:
 
Իր գիտա-մեթոդական կոնցեպցիան Համիլտոնը շարադրել է [[1833 թվական]]ին, «Լույսի և մոլորակների ուղեգծերի՝ բնութագրիչ ֆունկցիայի գործակիցների օգնությամբ որոշման ընդհանուր մեթոդի մասին» հոդվածում: Այդտեղ նա գրել է, որ յուրաքանչյուր ֆիզիկական գիտություն ունի զարգացման երկու տարբեր ուղղություններ՝ [[Մակածություն|ինդուկտիվ]] և [[Դեդուկցիա|դեդուկտիվ]]. «Յուրաքանչյուր ֆիզիկական գիտության մեջ մենք պետք է փաստերից օրենքների հասնենք ինդուկցիայի ու վերլուծության միջոցով և օրենքներից հետևությունների անցնենք դեդուկցիայի ու սինթեզի միջոցով»<ref>{{книга|автор=Hamilton W. R. |заглавие=The Mathematical Papers. Vol. I. Geometrical Optics|место=Cambridge|издательство=Cambridge University Press|год=1931|allpages=xxviii + 534}} — P. 315.</ref>: Ընդ որում, մաթեմատիկական մեթոդների հաջող կիրառության համար դեդուկտիվ մոտեցումը պետք է հենվի ընդհանուր մեթոդի վրա, ելնելով մեկ կենտրոնական գաղափարից: Համիլտոնը մանրամասնորեն հիմնավորել է օպտիկայի համար որպես ընդհանուր օրենք փոքրագույն (ստացիոնար) գործողության օրենքն ընդունելու նպատակահարմարությունը, իսկ հոդվածի վերջում քննարկել է մեխանիկայում և աստղագիտությունում անալոգ մոտեցման հեռանկարները{{sfn|Погребысский И. Б.|1966|с=192—195}}:
 
== Հիշողություն ==
Գիտության մեջ շատ հասկացություններ ու պնդումներ կապված են Համիլտոնի անվան հետ։
782

edits