«Ապսարա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Tilotamma.jpg|մինի|ձախից|Tilottama]]
'''Ապսարա''' ({{lang-lat|अप्सरस्}} , apsaras IAST, «ջրառատ»), կիսաաստվածուհիներ՝ հնդկական դիցաբանության մեջ, ամպերի կամ ջրի հոգիներ (որոնք հունական դիցաբանության հավերժահարսերն են): Նրանք պատկերվում էին հիասքանչ կանանց տեսքով, որոնք շքեղ հագուստ և թանկարժեք իրեր են կրում: [[Վեդաներ|Վեդական]] դիցաբանության մեջ համարվում էին [[Գանդհարվա|գանդհարվաների]] կանայք և սիրուհիներ: Հինդուիստական դիցաբանություն անցնելուց հետո դարձան երկնային պարուհիներ և [[Կուրտիզանուհի|կուրտիզանուհիներ]]: Ինչպես նաև ըստ ավանդության սիրաշահում են պատերազմում ընկած զինվոր-հերոսներին՝ [[Ինդրա|Ինդրայի]] դրախտում:
[[Պատկեր:Apsaras AngkorWat Kambodscha2001.jpg|մինի|Հարթաքանդակ [[Անգկոր Վատ]]ի տաճարի պատի վրա, [[Կամբոջա|Կամբոջա]]|285x285փքս]]
Ապսարաների ծագումը տարբեր աղբյուրներում տարբեր կերպ են նկարագրվում: [[Ռամայանա]]յում հիշատակվում է, որ ապսարաները առաջացել են աստվածների և ասուրաների կողմից օվկիանոսը հարելու ժամանակ, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չցանկացան նրանց կնության առնել և վերջիններս սկսեցին պատկանալ բոլորին: Մեկ այլ ավանդույթի համաձայն առավել հայտնի ապսարաներին (ինչպես Մենական, Ուրվաշին, Տիլոտտաման և այլն) ստեղծեց [[Բրահման]], իսկ մյուսները Դակշիի աղջիկներն էին: Ապսարների թիվը տատանվում է տարբեր տվյալներով մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հազար: Ապսարաները, որոնք աստվածների անմիջական ծառայության տակ էին գտնվում հաճախ օգտագործվում էին վերջիններիս կողմից ասկետներին կամ սուրբ ճգնավորներ գայթակղելու համար, որոնք ճգնավորության եղանակով կարող էին հավասարվել աստվածներին:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ապսարա» էջից