«Մաքս Բոռն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (8), վ: → վ։ oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 26.
 
Բոռնը փորձեց ներկայացնել իրենց արդյունքները մի քանի շաբաթ անց՝ գյոթինգենյան մաթեմատիկայի միության հանդիպման ժամանակ։ Կլայնը և [[Մաքս Աբրահամ]]ը (ով մերժում էր հարաբերականությունը) հրապարակայնորեն վիճարկեցին Բոռնին և նա դադարեցրեց դասախոսությունը<!-- He did not get far before he was publicly challenged by Klein and Max Abraham, who rejected relativity, and forced to terminate the lecture -->։ Այնուհանդերձ, Ռունգեն և Հիլբերտը հետաքրքրված էին Բոռնի աշխատանքով, և Բոռնի հետ որոշ քննարկումենրից հետո նրանք համոզվեցին Բոռնի արդյունքների հավաստիության մեջ և համոզեցին Բոռնին կրկին դասախոսություն տալ։ Այս անգամ նրան չընդհատեցին, Ֆոյգտին առաջարկեցին օժանդակել Բոռնի հաբիլիտացիայի թեզին{{sfn|Greenspan|2005|pp=45-49}}։ Հատագայում Բոռնը հրատարակեց «Հարաբերականության սկզբունքի կինեմատիկայում կարծր մարմինների տեսությունը» ({{lang-de|Die Theorie des starren Elektrons in der Kinematik des Relativitätsprinzips}}) հոդվածը<ref name="dietheorie">{{Cite journal | last1 = Born | first1 = M. | title = Die Theorie des starren Elektrons in der Kinematik des Relativitätsprinzips | doi = 10.1002/andp.19093351102 | journal = Annalen der Physik | volume = 335 | issue = 11 | pages = 1–56 | year = 1909 | pmid = | pmc = |bibcode = 1909AnP...335....1B }}</ref>, որտեղ ներկայացվում էր [[Բոռնի կարծրություն|Բոռնի կարծրության]] գաղափարը։ Հոկտեմբերի 23-ին Բոռնը ներկայացրեց ատոմի [[Թոմսոնի մոդել]]ի վերաբերյալ իր հաբիլիտացիայի դասախոսությունը{{sfn|Greenspan|2005|pp=45–49}}։
 
==Հետագա կյանք==
 
[[File:Göttingen-Grave.of.Max.Born.jpg|thumb|right|upright|Բոռնի գերեզմանաքարը Գյոթինգենում:]]
1933 թվականի հունվարին Գերմանիայում իշխանության եկավ [[Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն|Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցությունը]]։ Մայիսին Բոռնը դարձավ Գյոթինգենի այն վեց հրեա պրոֆեսորներից, որոնց աշխատավարձը կասեցվեց, Ջեյմս Ֆրենկը արդեն հրաժարական էր տվել։ Տասներկու տարիների ընթացքում նրանք Գյոթինգենը դարձրել էին աշխարհի առաջատար ֆիզիկայի կենտրոններից{{sfn|Greenspan|2005|pp=174–177}}։ Բոռնը սկսեց նոր աշխատանք փնտրել՝ գրելով Մարիա Գյոպերտ-Մայերին ([[Ջոնս Հոպկինսի համալսարան]]) և Ռուդի Լադենբուրգին ([[Փրինսթոնի համալսարան]])։ Առաջարկները չուշացան, և Բոռնը ընդունեց [[Սուրբ Ջոնի քոլեջ (Կալիֆոռնիա)|Սուրբ Ջոնի քոլեջի]] առաջարկը{{sfn|Greenspan|2005|pp=180-184}}։ Քեմբրիջում նա գրեց հայտնի գիտական «Անհանգիստ տիեզերքը» ({{Lang-en|The Restless Universe}}) գիրքը և «Ատոմային ֆիզիկա» ({{Lang-en|Atomic Physics}}) ձեռնարկը, որը հետագայում հրատարակվեց յոթ անգամ։ Շուտով նրա ընտանիքը հաստատվեց Անգլիայում, իր դուստրերով՝ Իրենով և Գրիտլիով սկսեցին հետաքրքրվել համապատասխանաբար ուելսցի Բրինլի Նյուտոն-Ջոնը (Օլիվիա Նյուտոն-Ջոնի ծնողները. Բոռնը Օլիվիայի պապիկն է, Իրենը՝ մայրը) և անգլիացի Մորիս Փարյսը{{sfn|Kemmer|Schlapp|1971|p=22}}{{sfn|Greenspan|2005|pp=200–201}}։
Քեմբրիջում նա աշխատեց երեք տարի<ref>{{Cite web|url=http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1954/born-bio.html|title=Max Born - Biographical|website=www.nobelprize.org|accessdate=2016-07-25}}</ref>։ Հետո ընդունեց [[Չանդրասեկհարա Վենկատա Ռաման|Չանդրասեկհարա Վենկատա Ռամանի]] առաջարկը և 1935 թվականին տեղափոխվեց [[Բենգալուրու]]{{sfn|Greenspan|2005|p=199}}։ Բոռնը ցանկանում էր մշտական պաշտոն զբաղեցնել այնտեղ, սակայն Գիտությունների հնդկական ինստիտուտը իր համար լրացուցիչ աթոռ չստեղծեց{{sfn|Greenspan|2005|pp=205–208}}։ 1935 թվականի նոյեմբերին Բոռների ընտանիքը զրկվեց Գերմանիայի քաղաքացիությունից: Շաբաթներ անց Գյոթինգենը չեղյալ հայտարարեց Բոռնի դոկտորականը{{sfn|Greenspan|2005|p=224}}։ Բոռնը ընդունեց [[Պյոտր Կապիցա|Պյոտր Կապիցայի]] առաջարկը Մոսկվայից, և սկսեց ռուսերենի պարապմունքները Ռուդոլֆ Պայերլսի կնոջ մոտ։ Բայց Չարլզ Գալթոն Դարվինը խնդրեց Բոռնին տեղափոխվել Էդինբուրգի համալսարան և փոխարինել իրեն, առաջարկը Բոռնը անհապաղ ընդունեց{{sfn|Greenspan|2005|pp=210–211}} և զբաղեցրեց պաշտոնը 1936 թվականի հոկտեմբերին{{sfn|Kemmer|Schlapp|1971|p=22}}։
Էդինբուրգում Բոռնը նպաստել է մաթեմատիկական ֆիզիկայի ուսուցմանը։ Նա ուներ երկու գերմանացի ասիստենտներ` Քլաուս Ֆուքսը և Ե. Վալթեր Քելերմանը։ Նրանք միասին շարունակում են հետազոտել [[Էլեկտրոններ|էլեկտրոնների]] վարքագիծը{{sfn|Greenspan|2005|pp=218-220}}։ 1937 թվականին Բոռնը դարձավ Էդինբուրգի թագավորական ընկերության, իսկ 1939 թվականի մարտին Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ Բոռնը և իր ընտանքը ստացել է Բրիտանիայի քաղաքացիություն նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը<ref name="BornFamily">{{статья|автор= G. V. R. Born. |заглавие= The wide–ranging family history of Max Born |ссылка= http://dx.doi.org/10.1098/rsnr.2002.0180 |издание= Notes and Records of the Royal Society |год= 2002 |volume= 56 |pages= 219—262}}</ref>։<!--During 1939, he got as many of his remaining friends and relatives still in Germany as he could out of the country, including his sister Käthe, in-laws Kurt and Marga, and the daughters of his friend Heinrich Rausch von Traubenberg. Hedi ran a domestic bureau, placing young Jewish women in jobs. Born received his certificate of naturalisation as a [[British subject]] on 31 August 1939, one day before the [[Second World War]] broke out in Europe.{{sfn|Greenspan|2005|pp=225–226}} -->
Բոռնը մնացել է Էդինբուրգում մինչև 1952 թվականը, երբ 70 տարեկան հասակում պաշտոնաթող եղավ։ 1954 թվականին տեղափոխվում է Արևմտյան Գերմանիա՝ Բադ Պիրմոնթ{{sfn|Kemmer|Schlapp|1971|pp=23–24}}։ Նույն թվականի հոկտեմբերին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։ Ֆրենկն ու Ֆերմին 1947 և 1948 թվականներին նրա թեկնածությունն առաջարկել էին բյուրեղային ցանցերի վրաբերյալ իր աշխատանքների համար, նրա թեկնածությունը նաև առաջադրվել է քվանտային մեխանիկայի, պինդ վիճակի և այլ բնագավառների իր աշխատանքների համար{{sfn|Greenspan|2005|p=299}}։ 1954 թվականին ստացել է մրցանակը՝ Քվանտային մեխանիկայում իր հիմնարար հետազոտությունների, հատկապես ալիքային ֆունկցիայի վիճակագրական մեկնաբանման համար»<ref name="Nobel Prize">{{cite web |url=http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1954/ |title=The Nobel Prize in Physics 1954 |publisher=The Official Web Site of the Nobel Prize|accessdate=10 March 2013 }}</ref>։
 
Պաշտոնաթողությունից հետո նա շարունակել է գիտական գործունեությունը, տպագրել է իր գրքերի նոր հրատարակություններ։ Մահացել է 1970 թվականի հունվարի 5-ին Գյոթինգենի հիվանդանոցում՝ 87 տարեկան հասակում<ref name=nbwdis/>։ Թաղված է Գյոթինգենի քաղաքայի գերեզմանատանը<ref>{{cite web |url=http://librairie.immateriel.fr/fr/read_book/9780596523206/ch22 |title=Stadtfriedhof, Göttingen, Germany |publisher=Librairie Immateriel |accessdate=10 March 2013 }}</ref>։ Կինը՝ Հեդին, մահացել է 1972 թվականին։ Ուներ երեք զավակ՝ Գուստավ, Գրիտլի և Իրեն{{sfn|Kemmer|Schlapp|1971|pp=23–24}}։ Երգահան Բրեթ Գոլդսմիթը, երգիչ Թոթի Գոլդսմիթը և ավտոմրցարշավորդ Էմերսոն Նյուտոն-Ջոնը Բոռնի ծոռներից են<ref>{{cite news|last=McMahon|first=Neil|title=Mother, model was much more than 'Olivia's older sister'|url=http://www.smh.com.au/national/mother-model-was-much-more-than-olivias-older-sister-20130525-2n460.html|newspaper=[[The Sydney Morning Herald]]|date=25 May 2013 |accessdate=20 June 2015}}</ref>։
 
== Մատենագրություն ==
 
[[Ատոմային ֆիզիկա]]յի և [[օպտիկա]]յի նման բնագավառներում Բոռնի հատորները բոլոր կողմերից լավ ընդունված էր։ Դրանք իրենց ոլորտում համարվում էին դասական գործեր և դեռ շարունակվում են հրատարակվել։ Հետևյալը նրա խոշոր աշխատանքների ցանկն է։