[[Պատկեր:Ջաջուռ 1960.jpg|մինի|աջից|300px|[[Մինաս Ավետիսյան]] ''Ջաջուռ'' 1960 թ.]]
'''Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան''', ստեղծվել է [[1972]] թ. գլխավորապես [[Հենրիկ Իգիթյան]]ի, քաղաքապետ [[Գրիգոր Հասրաթյան]]ի և ժամանակի ականավոր հայ նկարիչների ջանքերով։ջանքերով<ref>{{cite web|title=Թանգարանի մասին, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան|url=http://mamy.am/index.php/hy/about-hy|accessdate=2016 թ․ մարտի 21}}</ref>:
== Ցուցաադրություն ==
Ներկայացված են հիմնականում հայ ժամանակակից նկարիչների՝ [[Մինաս Ավետիսյան]]ի, [[Վրույր Գալստյան]]ի, [[Հակոբ Հակոբյան (նկարիչ)|Հակոբ Հակոբյան]]ի, [[Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան]]ի, [[Էմիլ Գազազ]]ի, [[Սարգիս Համալբաշյան]]ի, Աշոտ Ղազարյանի (Աշոտ-Աշոտ) և այլոց ստեղծագործությունները։
Թանգարանի առաջին ցուցանմուշները հայ արվեստագետների նվիրատվություններն էին և [[1960]]-ական թվականների՝ [[Հայաստան]]ի ու [[Սփյուռք]]ի նկարիչների գործեր։ Հետագայում ցուցանմուշների քանակն ավելացել է [[ՀՀ մշակույթ]]իմշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության]] գեղարվեստական ֆոնդի և ձեռքբերումների շնորհիվ։ Թանգարանում ցուցադրվում են [[Մինաս Ավետիսյան]]ի, [[Աշոտ Հովհաննիսյան]]ի, [[Մարտին Պետրոսյան]]ի, [[Գայանե Խաչատուրյան]]ի, [[Վրույր Գալստյան]]ի, [[Վաղարշակ]], Հենրի ու Ռոբերտ Էլիբեկյանների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Վարուժան Վարդանյանի, Աշոտ Բայանդուրի, սփյուռքահայ նկարիչներ [[Ժիրայր Օրագյան]]ի, [[Ժանսեմ]]ի, [[Գառզու]]ի, [[Ասատուր Պզտիկյան]]ի և ուրիշների գործերից։ Թանգարանի հավաքածուն համալրվել է միջին ու երիտասարդ սերնդի՝ [[Սարգիս Համալբաշյան]]ի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինե Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Կամո Նիգարյանի, Տիգրան Մատուլյանի, [[Թենի Վարդանյան]]ի և այլ ճանաչված նկարիչների աշխատանքներով։ [[2004]] թվականին բարերար [[Գրիգոր Մուրադյան]]ը թանգարանին է նվիրել ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազի աշխատանքներից։ Թանգարանը մայրաքաղաքի տարբեր ցուցասրահներում («Գևորգյան», «Ակադեմիա» և այլն), Հայաստանի նկարիչների միության դահլիճներում հաճախակի կազմակերպում է ցուցահանդեսներ, հրատարակել է մի շարք ալբոմներ՝ «Քոչար», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան», «Հովնաթանյանից Մինաս», «Թանգարան», «Մինաս Ավետիսյան», «Վրույր Գալստյան», «Աշոտ Հովհաննիսյան» և այլն։ 2006–2007 թվականներին [[Ֆրանսիա]]յում՝ «Հայաստանի տարի», [[2007]] թվականին [[Հռոմ]]ում՝ «Հայ մշակույթի օրեր» ծրագրերի շրջանակներում թանգարանը կազմակերպել է նոր ցուցադրություններ, տպագրել կատալոգներ։
== Ծանոթագրություններ ==
|