«Հնդկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Հնդկաստան''' - պետություն [[Հարավային Ասիա]]յում, [[Հիմալայներ]]ից հարավ։ Մայրաքաղաքը [[Նյու Դելի]]ն է։ Սահմանակից է [[Պակիստան]]ին, [[Աֆղանստան]]ին, [[Չինաստան]]ին, [[Նեպալ]]ին, [[Բութան]]ին, [[Բանգլադեշ]]ին և [[Բիրմա]]յին։
 
== Անվանումը ==
 
Անվանման առաջացումը կապված է [[Ինդոս]] գետի հետ, որի հովտով [[հնդիկներ]]ը ցամաքային կապ են պահպանել [[Առաջավոր Ասիա]]յի երկրների, հատկապես իրենց անմիջական հարևանի Իրանի հետ։ Ինդոս գետը [[սանսկրիտերեն]] կոչվել է ''Սինդհու'', որը հին [[պարսիկներ]]ին է անցել Հինդ ձևով։ Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են ''Հինդուստան'' (Հինդ անվանն ավելացնելով -ստան [[վերջածանց]]ը), այսինքն «Ինդոս գետի երկիր»։ Ի դեպ, հինդի լեզվով ևս այժմ Հնդկաստանը կոչվում է ''Հինդուստան''։ Պարսիկներից էլ այդ անվանումը անցավ այլ ժողովուրդների, այդ թվում նաև [[հայեր]]ին` արդեն որոշ ձևափոխություններով։ Երկրի անվանման [[Եվրոպա]]յում ընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետի անվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -ia վերջածանցը։ 1949-ին ընդունված սահմանադրության համաձայն, Հնդկաստանը հռչակվեց հանրապետություն և կոչվեց ''Հնդկաստանի Հանրապետություն'', [[անգլերեն]], որը [[պաշտոնական լեզու]]ն էր, Republic of India։ Հինդի լեզվով, որը երկրի պաշտոնական լեզուն է, Հնդկաստանը կոչվում է '''Բհարաթ'''։ Այդ անվանումն առաջացել է [[արիներ]]ի հին հնդկական [[Բհարթա]] ցեղի (այդ ցեղի հետնորդների մասին ավանդություններն ընկած են հնդկական «[[Մահաբհարաթա]]» [[էպոս]]ի հիմքում) տարաբնակեցման շրջանի ([[Ջամնա]] և [[Սաթլեջ]] գետերի միջագետքը) '''Բհարաթավարշի''' («Բհարաթների երկիր») անունից, որը հնում հաճախ տարածվել է ամբողջ Հնդկաստանի վրա։
 
== Աշխարհագրական բնութագիրը ==
 
Հնդկաստանը արևմուտքից ողողվում է [[Հնդկական օվկիանոս]]ի [[Արաբական ծով]]ի, արևելքից` [[Բենգալյան ծովածոց]]ի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ քառակուսի է։ Տերիտորիայի շուրջ 3/4-ը հարթավայրեր են ու սարահարթեր։ [[Հնդստան թերակղզի|Հնդստան թերակղզու]] մեծ մասը զբաղեցնում է [[Դեկանի սարահարթ]]ը, հյուսիսում` [[Ինդոս-Գանգեսյան դաշտավայր]]ը և երկրագնդի ամենաբարձր լեռները` [[Հիմալայներ]]ը (բարձրությունը մինչև 8126 [[մետր]], [[Նանգապարբատ]] լեռը) և [[Կարակորում]]ը։
 
Հնդկաստանը բաժանվում է աշխարհագրական երեք հիմնական մասերի` Հիմալայները կամ լեռնային շրջան, [[Գանգեսի հարթավայր]]ը և Հնդստան թերակղզին։ Հիմալայները ձգվում են 2400 կմ տարածության վրա, արևմուտքից` [[Ինդոսի կիրճ]]ից, մինչև արևելք` [[Բրահմապուտրա]] գետը։ Հիմալայներից հարավ տարածվում է Գանգեսի հարթավայրը, որը կոչվում է նաև Հյուսիսային մեծ հարթավայր, երբ նրա մեջ են ներառնում երկրի հյուսիսում գտնվող բոլոր հարթավայրերը` [[Ռաջաստան]]ից մինչև [[Բնգալիա]]։ Հնդստան թերակղզին, որի արևմտյան ափերը ողողում են Արաբական ծովի ջրերը, ընդհանուր անունով հայտնի են Մալաբարյան և Կոնկանյան ափ անունով։ Նրանց սահմանը հանդիսանում է [[Գոայի լայնություն]]ը (զուգահեռականը), որից հյուսիս ընկած է [[Կոնկանյան ափ]]ը, հարավ` [[Մալաբարյան ափ]]ը։ Իսկ արևելյան ափը ողողում են Բենգալյան ծոցի ջրերը և կոչվում են [[Կորոմանդելյան ափ]]։
 
==== Կլիման ====
 
Հնդկաստանի միջին մասով անցնում է [[Հյուսիսային արևադարձ]]ը, որը երկիրը բաժանում է մոտավորապես երկու հավասար մասերի։ Հետևապես, Հնդկաստանի կեսը գտնվում է տաք գոտում, իսկ մյուս կեսը մերձարևադարձներում։
 
Հնդկաստանը Ասիայի մնացած մասերից անջատված է լեռնային պարսպով և հյուսիսային ցուրտ հոսանքները այնտեղ մուտք չեն գործում, որի հետևանքով Հնդկաստանի հյուսիսային մասերում օդի տարեկան միջին ջերմաստիճանը հինգ աստիճանով ավելի բարձր է, քան աշխարհագրական նույն լայնությունների վրա գտնվող երկրներինը։Ընդհանուր առմամբ Հնդկաստանի կլիման ամենուրեք տաք է։
 
Հով եղանակի շրջանը Հնդկաստանում ընդգրկում է նոյեմբերից փետրվար ամիսները, տաք եղանակի շրջանը` մարտից մայիս, իսկ անձրևային ժամանակը` հունիսից սեպտեմբեր։ Հոկտեմբերը համարվում է անցողիկ ամիս` անձրևային և ցուրտ ժամանակաշրջանների միջև։ Ձմեռվա ամիսներին, բացառությամբ բարձր լեռնային մասերի, ամենուրեքհունվարյան ջերմաստիճանը հավասար է մեր հանրապետության ամենատաք շրջանի` [[Արարտյան դաշտ]]ի հուլիսյան ջերմաստիճանին։ Ջերմության առատությունը թույլ է տալիս այստեղ տարեկան երկուսից երեք բերք ստանալու։
 
Հնդկաստանի կլիմայի վրա վճռական դեր են խաղում [[մուսսոն]]ները։
 
== Ազգաբնակչությունը ==
 
Բազմազգ պետություն է . առավել բազմաքանակ են [[հինդուստանցիներ]]ը, [[տելուգուներ]]ը ([[անդհրաներ]]ը), [[մարաթիներ]]ը, [[բոնգալացիներ]]ը, [[բիկարցիներ]]ը, [[թամիլներ]]ը, [[գուջարաթներ]]ը, [[կաննարաններ]]ը, [[մալայալիներ]]ը, [[փանջաբցիներ]]ը և այլք։
 
== Տնտեսությունը ==
Տող 19 ⟶ 43՝
 
== Մշակույթը ==
==== Ճարտարապետությունը ====
 
Մեծ համբավ են վայելում [[Աշոկայի կայսրություն|Աշոկայի կայսրության]] հնությունները [[Սարնհատ]]ում, [[Էլլորա]]յի ու [[Աջանտա]]յի բուդդայական ժայռակերտ տաճարները [[Աուրանգաբադ]]ից ոչ հեռու, հարավում` [[Մադուրա]]յում և [[Մադրաս]]ի մոտ գտնվող [[Մահաբալիպուրամ]]ի հուշարձանները, չքնաղ [[Թաջ Մահալ]]ը [[Ագրա]]յում, [[Մահարաջա]]յի և [[Ամբեր]]ի պալատները [[Ջայպուր]]ում, [[Կարմիր բերդ]]ը և [[Քութբ Մինար]]ը [[Դելի]]ում և էլի շատերը։
 
Այդ կոթողները իրենց ոճով ու կառուցվածքով կարելի է բաժանել երկու խմբի` բուդդայական-հինդուիստական և մուսուլմանական։ Բուդդայիստական-հինդուիստականը գերազանցապես աչքի է ընկնում ժայռակերտ տաճարներով, իսկ մուսուլմանականը` պալատներով ու դամբարաններով։ Վերջիններս ստեղծված են [[Մեծ Մոնղոլներ]]ի տիրապետության ժամանակաշրջանում և գերիշխում են երկրի հյուսիսում։
 
Քարանձավային ժայռակերտ կառուցումները շատ բնորոշ են Հնդկաստանի ճարտարապետությանը։ Նրանց թիվը հասնում է 1200-ի։ Դրանցից հայտնի են Աջանտայի, Էլլորայի, Մումբայի մոտ գտնվող Էլեֆանտա կղզու, Մադրասից հարավ ընկած Մահաբալիպուրամի և այլ ժայռակերտ տաճարներ։
 
Բուդդայականների ու հինդուիստների կերտած կոթողները ավելի քան 2000 տարվա պատմություն ունեն։ Մուսուլմանական Ճարտարապետության հուշարձանները` Թաջ Մահալ, [[Աքբարի պալատներ]], Կարմիր բերդ, Քութբ Մինար և այլն, համեմատաբար նոր ժամանակներին են վերաբերում, այսինքն` Մեծ Մոնղոլների ժամանակաշրջանում են կառուցվել։
 
Ճարտարապետական ոճերը հյուսիսում և հարավում իրարից շատ են տարբերվում։ Հյուսիսայի Հնդկաստանի ճարտարապետության վրա շատ է ազդել Իրանը, Մեծ Մոնղոլների միջոցով Այդ է պատճառը, որ Հյուսիսայի Հնդկաստանի կոթողների մեծ մասը հիշեցնում են իրանական ճարտարապետությունը։ 15-րդ դարից Դելին, Ագրան, Ջայպուրը զարդարվեցին փառահեղ ու գեղեցիկ շենքերով։
 
Հարավային Հնդկաստանի ճարտարապետությունը ավելի անաղարտ է։ Այստեղ եղած կոթողները տիպիկ հնդկական են (բուդդայական կամ հինդուիստական), այս կոթողները գեղեցիկ են եզրազարդերով, խորաքանդակներով։ Հաճախ վեր խոյացող քառանիստ բրգաձև աշտարակը ամբողջապես ծածկված է քանդակներով, կուռքերի ու կենդանիների արձաններով։
 
Հնդկական նյութական մշակույթի հուշարձաններից շատերը ուշ են հայտնաբերվել։ Եղել են այնպիսիները, որոնք դարեր շարունակ մնացել են անհայտության մեջ։
 
==== Կինոարվեստը ====
==== Գրականությունը ====
== Աղբյուրներ ==