«Էվլիյա Չելեբի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|Armenmir}} {{Տեղեկաքարտ Գրող }} Կատեգորիա:Թուրք գրողներ Կատեգորիա:Թուրք պատմաբաններ»:
 
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|Armenmir}}
{{Տեղեկաքարտ Գրող
}}
'''Էվլիյա Չելեբի''' ({{lang-ota|اوليا چلبى}}, {{lang-tr|Evliya Çelebi}}, {{ԱԾ}}), [[Օսմանյան կայսրություն|օսմանյան]] գրող, ճանապարհորդ և ռազմական գործիչ: Ավելի քան 40 տարի ճանապարհորդել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] տարածքով և հարակից երկրներով: Իր աշխատություններում մեծապես ներկայացրել է [[հայեր|հայ]] և [[թուրքեր|թուրք]] ժողովուրդների բարքն ու կենցաղը:
 
== Կենսագրություն ==
Էվլիյա Չելեբին ծնվել է [[1611]] թվականին [[Ստամբուլ]]ում օսմանյան պալատական- ոսկերիչ Դերվիշ Մեհմեդ Զիլլիի ընտանիքում: Ստացել է բարձրագույն կրթություն: Նրա մայրը մեծ վեզիր Մելեք Ահմեդ փաշայի հարազատ քույրն էր, ովքեր ծնունդով [[Աբխազիա]]յից էին: Շատ հավանական է այն փաստը, որ Չելեբին անդամակցել է [[սուֆիզմ|սուֆիստական]] [[Գյուլշենի]] միաբանությանը: Գիտնականները այս եզրահանգմանն են եկել` ուսումնասիրելով ճանապարհորդի տունը [[Կահիրե]]ում, որտեղ նրանք գտել էին այսպիսի գրություն` «Evliya-yı Gülşenî» (Էվլիյան Գյուլշենից): [[Ստամբուլ]]ում առաջին ճանապարհորդությունից հետո, որի ժամանակ Էվլիյան հավաքել էր քաղաքի շենքերի, շուկաների, մշակույթի և սովորույթների վերաբերյալ հարուստ տեղեկատվություն, [[1640]] թվականին նա մեկնում է իր առաջին ճանապարհորդությանը: Ճանապարհորդությունների վերաբերյալ նրա բոլոր գրառումները հավաքվել են [[Սեյահաթնամե]] 10 հատորանոց աշխատության մեջ, որը [[օսմաներեն]]ից թարգմանած նշանակում է «Գիրք ճանապարհորդության»: Չնայած, որ գրքում կան մի շարք չափազանցություններ, այն համարվում է [[17-րդ դար]]ի օսմանյան կյանքի լիարժեք արտացոլումը:
 
== Ճանապարհորդություն ==
Սկզբնական շրջանում Էվլիյա Չելեբին ճանապարհորդել է [[Օսմանյան կայսրություն]]ով: Այնուհետև այցելել է [[Կովկաս]], [[Ավստրիա]] և [[Հունգարիա]]: [[1655]] թվականին ժամանել է [[Ղրիմ]], որտեղ ծանոթացել է թաթար խան Մեհմեդ IV Հերայի հետ (1641—1644, 1654—1666): Նա նշում էր, որ [[Ղրիմի թաթարներ]]ի հյուսիսային սահմանը Օրքափը ամրոցն է, բայց այնտեղ իշխում են [[նոգայացիներ]]ը, ովքեր հարկ էին մուծում թաթար խանին<ref>Эвлия Челеби. Книга путешествия, стр. 46—47.</ref>: Լքելով [[Ղրիմ]]ը [[Դոն]]ի [[կազակներ]]ի տարածքներով նա բարձրացել է [[Վոլգա]]յի վերին հոսանքներ և հավանաբար հասել [[Կազան]]: Նա տվել է Կազանի անհավանական նկարագիրը, որից հետազոտողները կարծում են, որ նա այնտեղ չի եղել: Ընդհանրապես մասնագետները նշում են, որ Չելեբի նկարագրողական ոճից կարելի է հասկանալ, թե նա եղել է տվյալ տեղանքում, թե ոչ: Նա ճանապարհորդել է նաև [[Թրակիա]]յում, [[Մակեդոնիա (Հունաստան)|Մակեդոնիայում]], [[Կրետե]] կղզում, [[Մեքքա]]յում և [[Եգիպտոս]]ում:
Ենթադրվում է, որ մահացել է [[1682]] թվականին [[Կահիրե]]ում:
 
== Աշխատություններ ==
Չելեբիի աշխատությունները ունեն մեծ նշանակություն և ինչպես պատմական, այնպես էլ աշխարհագրական, լեզվաբանական, ճարտարագիտական կարևորագույն աղբյուր են: Նրա աշխատություններում առկա է հարուստ տեղեկատվության ոչ միայն օսմանահպատակ, այլև հարևան երկրների ժողովուրդների վերաբերյալ: Նրա ամենամեծ հետազոտողներից մեկը ավստրիացի Յոզեֆ ֆոն Համմերը նշում է, որ Չելեբին աղբյուր է, ով հարյուրամյակներ անց կունենա դեռևս չբացահայտված գաղտնիքներ:
 
== Ժամանակակից կինեմատոգրաֆիայում ==
''İstanbul Kanatlarımın Altında'' (Ստամբուլը իմ թևերի տակ, 1996)` ֆիլմ [[Հեզարֆեն Ահմեդ Չելեբի]]ի, նրա եղբոր [[Լագարի Հասան Չելեբի]]ի և [[Մուրադ IV]]-ի կառավարման տարիների մասին: Ֆիլմը սցենարը հիմնված է Էվլիյա Չելեբի աշխատությունների վրա:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
* {{cite web|url=http://www.vostlit.info/haupt-Dateien/index-Dateien/CH.phtml?id=2064|title=Էվլիյա Չելեբի|publisher=Արևելյան գրականություն|accessdate=18 мая 2011|archiveurl=http://www.webcitation.org/67c9TRJzc|archivedate=2012-05-13}}
* [http://www.moscow-crimea.ru/history/hanstvo/chelebi/ Էվլիյա Չելեբի Գիրք ճանապարհորդության]
* [http://edemkavkaza.ru/index.php/historycat/360-1641year.html Էվլիյա Չելեբին Սոչիի տարածքում]
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Թուրք գրողներ]]
[[Կատեգորիա:Թուրք պատմաբաններ]]