«Սուրբ Վարվառա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
Ըստ պահպանված վարքագրական տվյալների<ref>[http://www.catholic-forum.com/saints/golden308.htm Legende der Hl. Barbara in der Legenda aurea]. </ref><ref>[http://digital.ub.uni-duesseldorf.de/ihd/content/pageview/2579251 Seite der Legenda aurea mit der Barbara-Legende].</ref> Սուրբ Վարվառան ծնվել է [[273]] թվականին [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] [[Նիկոմեդիա]] քաղաքում՝ հեթանոսի ընտանիքում։ Վարվառան ծանոթանում է հայրենի քաղաքի որոշ քրիստոնյաների հետ և նրանց միջոցով ծանոթանում քրիստոնեական դավանանքին և մկրտվում։ Քանի, որ Վարվառան առանձնանում էր իր յուրահատուկ գեղեցկությամբ՝ հայրը նրան օտար հայացքներից, ինչպես նաև քրիստոնյաներից հեռու պահելու համար մի բարձր աշտարակ է շինել տալիս՝ դստերն այնտեղ պահելու համար: Սակայն Սուրբ Վառվառան կործանում է հոր պալատում եղած կուռքերին, և հակառակ իր հոր կամքի, հրաժարվում է ամուսնանալ [[հեթանոս]]ի հետ: Դստեր անհնազանդությունը զայրացնում է նրա հորը՝ Դիոսկորոսին այն աստիճան, որ նա որոշում է սպանել սեփական դստերը: Վարվառան փախչում և ապաստան է գտնում մի լեռան վրա, սակայն մոլեգնած հայրը մի հովվից իմանում է աղջկա թաքստոցը և անհնազանդ դստերը ներկայացնում դատավորին: Դատավորի հրամանով սրբուհուն դաժան կտտանքների են ենթարկում. կոտրում են նրա ոսկորները և մերկացրած պտտեցնում են քաղաքի հրապարակներում: Սակայն Վարվառան ոչ միայն չի ուրանում Քրիստոսին այլ նաև հանդիմանում է մոլորության մեջ գտնվող դատավորին և մյուս հեթանոսներին: Դատավորը տեսնելով Վարվառայի անկոտրուն կամքը՝ նրան դատապարտում է մահապատժի։ Սրբուհու դատավճիռն իրականացվում է Դիալա կոչվող գյուղում, որը գտնվում էր [[Բաալբեկ|Հելիոպոլիս]] քաղաքի մերձակայքում՝ [[306]] թվականին։ Ըստ ավանդության Վարվառային գլխատել է նրա սեփական հայրը, ով էլ անմիջապես արժանանում է Աստծո պատժին. երկնքից կրակ է իջնում և այրում նրան<ref>Barbara im Ökumenischen Heiligenlexikon, abgerufen am 9. September 2011.</ref><ref>[http://www.bottrop.de/stadtleben/kultur/150_Jahre_Bergbau/060504_tage_ueber17.php Die heilige Barbara]</ref>: Այդ օրը սրբուհի Վարվառայի հետ նաև մահապատժի է ենթարկվում [[Հուլիանա]] անունով մի քրիստոնյա կին: Սուրբ Վարվառայի մասունքները մի քրիստոնյայի կողմից ամփոփվում են [[Բաալբեկ|Հելիոպոլիս]] քաղաքում, որտեղից 6-րդ դարում դրանք տեղափոխվում են [[Կոստանդնուպոլիս]]:
 
=== Հետաքրքիր փաստեր ===
 
Սուրբ Վարվառան Եվրոպայում համարվում է ճարտարապետների, շինարարների, բանտարկյալների, երիտասարդ աղջիկների պահապան սուրբը: Մասունքները պահպանվում են Վենետիկում՝ սուրբ Մարկոսի և Տորչելոյի սուրբ [[Հովհաննես Ավետարանչի]] եկեղեցիներում:
 
=== Հետաքրքիր փաստեր ===
*Հռոմի [[Սանտա Մարիա Անտիկվա]] եկեղեցու [[որմնանկար]]ը, որը թվագրվում է 705-707 թվականներով, ներկայացնում է սուրբ Վարվառայի ամենավաղ պատկերագրության տեսարանը:
*Սուրբ Վարվառան պատկերված է Ռաֆայելի <<[[Սիքստինյան Տիրամայր]]>> նկարի վրա: