«Գուելի զբոսայգի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ հուշարձան}}Կանաչ գոտի
|անվանում = Գուելի զբոսայգի
|բնագիր անվանում = {{lang-es|Parque Güell}}
|պատկեր = Spain.Catalonia.Barcelona.Park.Güell.Vista.2.jpg
|պատկերի նկարագիր =
|կոորդինատներ =
|lat_d =
| lat_NS = N
|long_d =
| long_EW = E
|region = ES
|երկիր = Իսպանիա
|երկրամաս = Իսպանիա Բարսելոնա
|քաղաք = [[Բարսելոնա]]
|մարզեր =
|շրջան =
|տեղագրություն =
|տեսակ =
|հիմնվել է = [[1900]]-[[1914]] թթ.
|բացվել է =
|ճարտարապետ = [[Անտոնիո Գաուդի]]
|մակերես = 17.18 հա
|երկարությունը =
|լայնությունը =
|ամենաբարձր կետը =
|այցելուներ =
|սեփականատեր =
|կառավարում =
|հանրային =
|կարգավիճակը =
|ջրատարածություն =
|կայք = [http://www.parkguell.cat/en/ Պաշտոնական կայք]
|կայանատեղի =
|կայարան =
|մետրո =
|տրամվայ =
|ավտոբուս =
|պատկեր2 =
|պատկեր2 նկարագիր =
|քարտեզի չափ = 280
|ալտերնատիվ քարտեզ =
|ալտերնատիվ քարտեզ2 =
|քարտեզի նկարագրություն =
|քարտեզի նկարագրություն2 =
|քարտեզի նկարագրություն3 =
|վիքիպահեստ =
}}
'''Գուելի զբոսայգի''' ({{lang-es|Parque Güell}}; {{lang-ca|Parc Güell}})- զբոսայգի [[Բարսելոնա]]յի վերին մասում: Ստեղծել է [[Անտոնիո Գաուդի]]ն [[1900]]-[[1914]] թվականներին: Իրենից ներկայացնում է այգիների և բնակելի գոտիների համակցություն, զբոսայգու մակերեսը 17.18 հա է:
 
== Ստեղծման պատմություն==
Այդ ժամանակներում [[Անգլիա]]յի քաղաքաշինության կոնցեպցիայի քաղաք-այգի մոդայիկ ոճով, որպես կանաչ բնակելի գոտի, Գուելի այգու ստեղծումը մտադրել էր [[Էուսեբի Գուել]]ը: Հենց այդ պատճառով զբոսայգու կատալոնական «Parc» բառը գրվում է անգլերեն ձևով՝ «Park»: Իր նախագծի իրականացման համար [[1901]] թվականին Գուելը ձեռք է բերում 15 հա հող, որը բաժանվում է 62 հողակտորի՝ մասնավոր առանձնատների կառուցման համար: Բոլոր հողակտորները հանվում են վաճառքի, բայց հաջողվում է վաճառել միայն երկուսը. քաղաքի կենտրոնից հեռու գտնվող անապատային տեղանքը չէր գրավում բարսելոնացիներին:
 
Զբոսայգու ստեղծման աշխատանքներն սկսվում են 1901 թվականին և տարվում են 3 փուլով: Առաջին փուլում կատարվում են Բարսելոնայի վերին՝ սարերին մոտ հատվածում գտնվող «Ճաղատ սար» բլրի լանջերի ամրացման և հարմարեցման աշխատանքները: Երկրորդ փուլում կառուցվում են ներքին մերձատար ճանապարհները, մուտքային տաղավարները և տարածքը շրջապատող պատերը: Ապագա բնակիչների հավաքի և ժամանցի համար ստեղծվում է վերին կենտրոնական էսպլանադայով շուկայի սյունաշարը և վեր է բարձրացվում բնակելի տան օրինակը՝ ապագա գնորդներին ցուցադրելու համար: 1910-1913 թվականներին նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ ստեղծվում է հայտնի ոլորապտույտ նստարանը և պլանավորվում է վաճառված հողատարածքների վրա մի քանի առանձնատների կառուցումը: Նոր շենքերը պետք է դառնային արդեն եղած երկու տների լրացումը, որոնցից մեկը պատկանում էր Գաուդիի ընկերոջը՝ փաստաբան Մարտի Տրիաս ի Դոմենեկին և կատարվել էր ճարտարապետ Ժուլի Բատլևելի ({{lang-ca|Juli Batllevell i Arús}}) նախագծով, իսկ երկրորդը կառուցել էր Ֆրանսեսկ Բերենգերը ({{lang-ca|Francesc d'Assís Berenguer i Mestres}}) և հանվել էր վաճառքի: Քանի որ գնորդներ չգտնվեցին, Գուելի խորհրդով, 1906 թվականին տունը գնեց ինքը՝ Գաուդին, որտեղ նա ապրեց մինչ 1925 թվականը: Զբոսայգու տարածքի երրորդ տունը, որն օրինակ էր ծառայում պոտենցիալ գնորդների համար, գնում է Գուելը և մի քանի վերափոխումներ հետո այն [[1910]] թվականին դարձնում է իր նստավայրը: Բոլոր տները պահպանվել են մինչև մեր օրերը: Գուելի նստավայրը ժամանակի ընթացքում դառնում է քաղաքային դպրոց, Գաուդիի նախկին առանձնատանը այժմ տեղակայված է նրա նվամբ տուն-թանգարանը, իսկ Տրիաս ի Դոմենեկի տունը մինչ մեր օրերը պատկանում է այդ ընտանիքին: Նախագծի տնտեսական անհաջողությունները ստիպեցին Գուելի ժառանգներին զբոսայգին վաճառել Բարսելոնայի քաղաքապետարանին, որն էլ այն քաղաքային զբոսայգի դարձրեց:
 
== Կառուցվածք ==
[[Պատկեր:Park Güell 02.jpg|մինի|ձախից|Զբոսայգու մուտքի մոտ երկու տաղավարները]]
Միանգամայն ֆանտաստիկ ձևի երկու տնակներով կենտրոնական մուտքը հանդիսանում է զբոսայգու ամենից հիասքանչ անկյունը: Գաուդիին բնորոշ հնգաճառագայթ խաչով պսակավորված դեկորատիվ աշտարակով աջ տաղավարը նախատեսված էր որպես զբոսայգու վարչակազմի գրասենյակ, ձախը կառուցված էր դռնապանի համար: Այդ հեքիաթային տնակների անսովոր զարդաքանդակները դրանց դարձնում է ավելի շուտ քանդակագործական, քան ճարտարապետական ստեղծագործություններ: Շատրվաններով մուտքային սանդուղքը տանում է դեպի հիպոոճային դահլիճ՝ հայտնի «Հարյուր սյուներով դահլիճ» անվամբ:Սանդուղքի ներքևի սանդուղահարթակում տեղադրված է Գաուդիի սիրելի կերպարը՝ խճանկարե Սալամանդրան, միջին սանդուղահարթակը զարդարված է քառաշերտ կատալոնական դրոշով և օձի գլխով մեդալիոնով, իսկ հիպոոճային դահլիճի վերևում տեղակայված վերին սանդղավանդում, որը հանդիսանում է զբոսայգու ամբողջության կենտրոնը, գտնվում է երկար, ծովային օձի ձևով ոլորված նստարանը: Այդ նստարանի զարդաքանդակի ստեղծման ժամանակ Գաուդին համագործակցում էր իր աշակերտներից մեկի՝ [[Ժոզեֆ Մարիա Ժուժոլ]]ի ({{lang-ca|Josep Maria Jujol i Gibert}}) հետ: Հենց նա էլ կերամիկական հախճասալիկների կոտորտանքներից, ջարդված ապակուց և այլ շինարարական թափոններից ստեղծել է հայտնի կոլաժները՝ առաջ անցնելով աբստրակցիոնիզմի և սյուռեալիզմի շատ ստեղծագործություններից: Նստարանի կողապատկերին տրվել է նստած մարդու ուրվապատկերին համընկնող հատուկ ձև: Գաուդին դրան հասել է նստացնելով բանվորին չչորացող կավի վրա և այդ կերպ ստացել մեջքի կորությունը:
 
«Հարյուր սյուներով դահլիճ»-ն իրականում պարունակում է 86 դորիական սյուներ և ունի լավ ձայնալսելիություն (ակուստիկա), ինչը հաճախ օգտագործում են տեղացի երաժիշտները:Նրա տարօրինակ ձև ունեցող առաստաղը զարդարված է խճանկարով և զբոսայգու նստարանի նույն կերամիկական երեսպատմամբ կեղծ ամրոցով (կողպեքով): Զբոսայգում գլխավոր հրապարակից և նրա շուրջը ձգված է հետիոտն ճանապարհների ու արահետների ցանցը, որը տանում է դեպի տեղի քարերով Գաուդիի կառուցած զբոսանքի ալեաները և իր արտասովոր տեսքի համար ստացել է «Թռչնաբույն» անվանումը:
 
Զբոսայգու տարածքում է գտնվում Գաուդիի տուն-թանգարանը: Այն [[1963]] թվականին բացվել է նրա նախկին առանձնատանը ճարտարապետի ընկերների կազմակերպության կողմից և ունի Գաուդիի ստեղծած կահույքի օրինակներ, [[Բալյոի տուն|Բալյոի տան]], [[Միլայի տուն|Միլայի տան]] կահույք:
 
[[1962]] թվականին գուելի զբոսայգու ճարտարապետական ամբողջությունը հայտարարվեց Բարսելոնայի Գեղարվեստական հուշարձան, [[1969]] թվականին՝ ազգային նշանակության հուշարձան, իսկ [[1984]] թվականին Գուելի զբոսայգին Անտոնիո Գաուդիի այլ ստեղծագործությունների հետ միասին մտավ [[ՅՈՒՆԵՍԿՈ]]-ի [[Համաշխարհային ժառանգություն|Համաշխարհային ժառանգության]] ցուցակի մեջ:
 
== Պատկերասրահ ==
<gallery>
Պատկեր:Parc Guell 01.jpg|Շքասանդուղք
Պատկեր:Park Guell tim.JPG|Դռնապանի շենքը
Պատկեր:Parc gueell 1.jpeg|Զբոսայգու վարչական շենքը
Պատկեր:GaudiHouse tim.JPG|Գաուդիի տուն-թանգարանը
Պատկեր:ParkGuell Dragon tim.JPG|Խճանկարային Սալամանդրան
Պատկեր:Goelbench06390140.JPG|Նստարանը
Պատկեր:グエル公園1.JPG|Հարյուր սյուների դահլիճը
Պատկեր:Barcelona Parc Güell colonne doriche.jpg|Հարյուր սյուների դահլիճի առաստաղը
Պատկեր:Barcelona 29-04-2006 11-29-38.JPG|Հարյուր սյուների դահլիճի առաստաղը
Պատկեր:Park Güell08.jpg|Օձի գլխով մեդալյոնը
Պատկեր:BirdNest tim.JPG|«Թռչնաբները»
Պատկեր:Parc Guell Passage1.jpg|Զբոսանքի ալեան
</gallery>
 
== Գրականություն ==
Ամբողջ Գաուդին Հրատարակչություն՝ Editorial Escudo de Oro, S.A. Barcelona ISBN 84-378-2269-6
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.parkguell.cat Գուելի զբոսայգի (պաշտոնական կայք)]
* [https://www.youtube.com/watch?v=CfUlC7ONNwQ Գուելի զբոսայգի]