«Գևորգ Աղաջանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ]]ի Ստեփանակերտի (հետո՝ Սակերանի[[Ասկերանի շրջան|Ասկերանի]]) շրջանի [[Դաշուշեն]] գյուղում։ 1956 թվականին ավարտել է [[Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտ]]ի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ու գրականության բաժինը։ Ապա աշխատել է Ստեփանակերտի շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնում որպես տեսուչ 1958-1962 թվականներին եղել ԼԿԵՄ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1962-1967 թվականներին՝ մարզային ռադիոհաղորդումների խմբագիր և ավագ խմբագիր, 1967-1974 թվականներին՝ Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1974-1976 թվականներին՝ «Սովետական Ղարաբաղ» օրաթերթի սեփական թղթակից, 1976-1979 թվականներին՝ Ադրբեջանի հեռուստատեսության հայերեն հաղորդումների խմբագրությունում կրտսեր խմբագիր։ 1979 թվականից «[[Գրական Ադրբեջան]]» հանդեսի տեխնիկական խմբագիրն էր։
 
[[Ադրբեջաներեն]] լույս է տեսել նրա «Անհանգիստ է սիրտս» ([[Բաքու]], 1972) գիրքը։ Գ. Աղաջանյանը կազմել ու խմբագրել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ում զոհված ղարաբաղցի բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն, որ «Երդում» վերնագրով լույս է տեսել Բաքվում, 1973 թվականին<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 35}}</ref>: