«Մասնակից:Anna Gasparyan/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

;
(;)
1987 թվականին առանձին թողարկվեց նորաձևության տրիկոտաժը, իսկ 1989 թվականին՝ ներքնազգեստներն ու լողազգեստները: Հավաքածուն 1988 թվականին դարձավ առաջինը՝ սիցիլիական ազգային կոլորտով և ավանդույթներով ոգեշնչված լինելու շնորհիվ:
1990 թվականին թողարկվեց տղամարդկանց հագուստի առաջին հավաքածուն, որը մրցանակի արժանացավ հեղինակավոր Woolmark Award-ում:
Կամաց-կամաց բրենդը դարձավ հանրաճանաչ և սկսեց լայն կիրառություն ունենալ, երբ գնորդների մեջ հայտնվեցին այնպիսիք, ինչպիսիք են Ստինգ և Վուդի Հարելսոնները:Սակայն իտալացի դիզայներները մեծ ճանաչում ձեռք բերեցին այն ժամանակ, երբ հանրաճանաչ երգչուհի Մադոննան Կաննի կինոփառատոնի ժամանակ հայտնվեց Dolce & Gabbana կորսեթով:
1992 թվականին ընկերությունը ներկայացրեց իր առաջին օծանելիքի արտադրանքը՝ Dolce & Gabbana Parfum:1993 թվականին այդ բուրմունքը Օծանելիքի Միջազգային Ակադեմիայի կողմից մրցանակի արժանացավ:
1996 թվականին գարուն-ամառ հավաքածուն առանձնացավ իր սև շրջազգեստներով և ունեցավ առանձնահատուկ հաջողություն: