«Մասնակից:Anna Gasparyan/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Պատմությունը ==,Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան ծանոթացել ն 80-ականներ սկզբին, երբ Դոմենիկոն աշախատանքի է անցել Ստեֆանոյի ատելյեյում:1982 թվականի վերջերին,պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալով նրանք որոշում են համախմբել իրենց ուժերը և բացել սեփական ստուդիան, որը մասնագիտացված էր նորաձևության ոլորտում խորհրդատվական ծառայություններ մատուցելու մեջ:Սկզբնական շրջանում այս երկու դիզայներները աշխտում են առանձի անվան տակ, սակայն ծախսերը տնտեսելու նպատակ որոշում են ընդհանուր անունով աշխատել և երեք տարի անց՝ 1985 թվականին հիմնադրվում է Dolce & Gabbana նորաձևության տունը: Dolce & Gabbana-ի առաջին ցուցադրությունը՝ Real Woman անունով, կայացավ 1985 թվականի հոկտեմբերին՝ Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում:Ուշագրավն այն է, որ կանացի հագուստի հավաքածուն, որը կոչվում էր Real Woman, ցուցադրում են ոչ թե պրոֆեսիանալ մանեքենուհիներ, որովհետև չէին կարող վճարել, այլ սովորական կանայք, որոնց ընտրել էին իրենց ընկերների և ծանոթների միջից:Գումար չկար նաև աքսեսուարների համար.դրա համար ցուցադրությանը մասնակցող կանայք կրում էին իրենց սեփական զարդերը:Առաջին հավաքածուի մասին ակնարկվեց մամուլում, նրա մասին խոսվեց, գրվեց, բայց չունեցավ սպասված կոմերցիոն հաջողությունը և գործընկերները որոշում են փակել այն, սակայն նրանց փրկում է Դոլչե ընտանիքի կողմից հատկացվածգումարը և նորից սկսում են աշխատանքները: Մի քանի ամիս անց Milano Collezion-ի ցուցադրության ժամանակ Դոլչեն և Գաբանան ներկայացրեցին իրենց երկրորդ հավաքածուն , ինչը նրանց հանրաճանաչ դարձրեց:
1987 թվականին առանձին թողարկվեց նորաձևության տրիկոտաժը, իսկ 1989 թվականին՝ ներքնազգեստներն ու լողազգեստները: Հավաքածուն 1988 թվականին դարձավ առաջինը՝ սիցիլիական ազգային կոլորտով և ավանդույթներով ոգեշնչված լինելու շնորհիվ:
1990 թվականին թողարկվեց տղամարդկանց հագուստի առաջին հավաքածուն, որը մրցանակի արժանացավ հեղինակավոր Woolmark Award-ում: