«Հնագիտության և ազգագրության ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Համալսարան}}
[[Պատկեր:Institute of Archaelogy & Ethnograhy.jpg|մինի]]
'''Հնագիտության և ազգագրության ինստիտուտ''', [[ՀՀ]] [[ԳԱԱ]], գիտահետազոտական հաստատություն [[Երևան]]ում։ Հիմնադրվել է [[1959]]-ին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հնագիտական բաժնի և ազգագրական խմբի հիման վրա։ [[1961]]-ին գրականության ինստիտուտից հնագիտության և ազգագրության ինստիտուտ է փոխադրվել բանահյուսության բաժինը, [[1973]]-ին ստեղծվել է մարդաբանական լաբորատորիա։ Ինստիտուտում այժմ ԳՀ աշխատանքներ են կատարվում [[Հայաստան]]ի հնագիտության, [[հայ]] ազգագրության, հայ ժողողվրդական բանահյուսության, մարդաբանության և էթնոսոցիոլոգիայի բնագավառներում։ Ինստիտուտի գործունեության մեջ կարևոր տեղ են գրավում հնագիտական պեղումները, արշավախմբերի միջոցով ազգագրական, բանահյուսական և այլ նյութերի հավաքման աշխատանքները ՀՀ-ում, ինչպես նաև հարևան հանրապետություններում։ Ուսումնասիրությունները հրատարակվում են գիտական հաշվետվությունների, մենագրությունների և հոդվածների ձևով։ Գիտական մեծ արժեք ունեն ինստ-ի կողմից հրատարակվող «Հնագիտական պեղումները Հայաստանում» (1950-ից, հրտ. 18 հ.), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (1959-ից, հրտ. 13 գիրք), «Դիվան հայ վիմագրության» (1960-ից, հրտ. 6 հ.), «Հայաստանի հնագիտական հուշարձանները» (1968-ից, հրտ. 14 հ.), «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (1970-ից, հրտ. 16 հ.) մատենաշարերը։ Տնօրեններ են եղել Բ. Առաքելյանը, Գ. Տիրացյանը, Ա. Քալանթարյանը (1993-ից)։ 2007 թ.-ից ինստիտուտի տնօրենն է Պավել Ավետիսյանը։