«Էկոհամակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: zh-min-nan:Seng-thài-hē
No edit summary
Տող 120.
== Էկոհամակարգի ժամանակավոր սահմանները ==
[[image:Boreal pine forest after fire.JPG|thumb|right|400px|Եղևնիների անտառում համակցութան փոփոխությունը հիմնային հրդեհից հետո և հրդեհից 2 տարի անց]]
Միևնույն բիոտոպում ժամանակի ընթացքում գոյություն են ունենում տարբեր էկոհամակարգեր: Մեկ էկոհամակարգի փոխարինում մյուին կարող է զբաղեցնել ինչպես բավականին երկար ժամանակահատված, այնպես էլ համեմատաբար կարճ ժամանակահատված: Էկոհամակարգերի գոյության երկարատությունը նման դեպքերում բնորոշվում է սուկցեսիայի փուլով: Էկոհամակարգերի փոխարինումը բիոտոպում կարող է պայմանավորված լինել նաև աղետայն գործընթացնեորվ, սայան այդ դեպքում, զգալիորեն փոփոխությունների է ենթարկվում նաև հենց բիոտոպը, և նման փոփոխությունը ընդունված չէ անվանել [[սուկցեսիա[[]]:
===Սուկցեսիա===
'''''Սուկցեսիան''''' դա որոշակի տարածքում համակեցությունների հետևողական, օրինաչափ փոխարինումն է մյուսով, ինչը պայմանավորված է էկոհամակարգի զարագացման ներքին գործոններով: Յուրաքանչյուր նախորդ համակեցություն պայմանավորում է հաջորդի առաջացումը և իրենի անհետացումը: Սա պայմանավորված է այն բանով, որ էկոհամակարգերում, որոնք անցումային են հանդիսանում սոկցեսիոն շարքում, կատարվում է էներգիայի և նյութերի կուտակում, որոնք նրանք այլևս ընդունակ չեն ներառել շրջապտույտի, բիոտոպի վերափոխման, միկրոկլիմայի փոփոխության և այլ գործոնների մեջ, և այդ իսկ պատճառով առաջ է գալիս նյութաէներգետիկ բազա, ինչպես նաև միջավայրի պայմաններ , որոնք անհրաժեշտ են հետագա համակեցությունների ձևավորման համար: Սակայն, գոյություն ունի նաև այլ մոդել, որը բացատրում է սուկցեսիայի մեխանիզմը հետևյալ կերպ` յուրաքանչյուր նախորդ համակեցության տեսակները դուրս են մղվում միայն հետևողական մրցակցության արդյունքում դադարեցնելով և ՙդիմադրելով՚ հաջորդ տեսակների ներմուծմանը: Այնուամենայնիվ, այս տեսությունը դիտարկում է միայն մրցակցային հարաբերությունները տեսակների միջև, չնակարագրելով ամբողջ էկոհաակարգի ողջ պատկերը: Անկասկած, նման գործընթացները տեղի են ունենում, սակայն նարխորդ տեսակների մրցակցային դուրս մղումը հնարավոր է հենց նրանց կողմից բիոտոպի վերափոխման պատճառով: Այսպիսով, երկու մոդելներն էլ նկարագրում են գործընթացի տեսանկյունները և միաժամանակ ճշմարիտ են: