«Սիմֆոնիա № 9 (Բեթհովեն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
 
==Իններորդ սիմֆոնիան հայ իրականության մեջ==
հայՀայ կատարողական արվեստի պատմության մեջ որպես Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի պրեմիերայի օր նշանավորվեց 1941 թ. մարտի 10-ը: Այն հնչեցրին Երևանի օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները և Հայաստանի պետական կապելլան` Արամ Տեր-Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս սիմֆոնիայի հաջորդ կատարումը իրագործել է Միքայել Մալունցյանը` Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի և ՈՒկրաինական «Տրեմբիտա» կապելլայի և հայ մեներգիչների հետ: Այս նշանակալի իրադարձությանը անդրադարձել էր անվանի դաշնակահար Կոնստանտին Իգումնովը` «Հայֆիլհարմոնիայի լուրջ նվաճումը» հոդվածով (Коммунист, 22 июня, 1974 г.): 2-րդ աշխարհամարտի ժամանակաշրջանում Հայաստանում Բեթհովենը ամենահաճախ կատարվող կոմպոզիտորներից էր: Եվ դա հատուկ խորհուրդ ուներ, մանավանդ երբ հայտագրերում Բեթհովենի անվան կողքին նշված էին լինում ռուս կոմպոզիտորների անունները: [[Օհան Դուրյան]]ի ղեկավարմամբ Հայաստանում հնչել են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները: [[Հովհաննես Չեքիջյան]]ն այս սիմֆոնիան կատարել է տարբեր երկրներում տարբեր երաժշտախմբերի հետ շուրջ 60 անգամ:
 
== Նվագախմբի կազմ ==