«Հացենի սպիտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 17.
| typus =
}}
'''Հացենի սպիտակ''' ({{lang-lat|Fraxinus ornus}}), [[ձիթազգիներ|ձիթազգիների]]ի ընտանիքի, [[հացենի]] ցեղի բույս։
== Նկարագրություն ==
Տերևաթափ ծառեր են' 10-15, երբեմն' 20 մ բարձրությամբ, 20—30 (երբեմն` 60) սմ բնի տրամագծով։ Բունը կարճ է, սաղարթը` ցածրադիր, կլորավուն կամ վրանաձև։ [[Ընձյուղ]]ները կանաչամոխրավուն են։ Բողբոջները սև են, գորշամազապատ։ [[Տերև]]ները կազմված են 7-9 (հազվադեպ` 5-11) տերևիկներից, որոնք ունեն 5-8 (հազվադեպ` 3-10) սմ երկարություն և 2-4 սմ լայնություն, ձվաձև են, էլիպսաձև, նշտարաձև կամ հակառակ ձվաձև, կարճ, սրածայր, անհավասար մանր-սղոցաեզր, լայն սեպաձև կամ կլորավուն, հաճախ անհավասար հիմքով, վերևի կողմից` կապտականաչ, ներքևի կողմից` ավելի բաց գույնի։ Տերևակոթունները կարճ են, կիսակլոր, անկյունավոր, փողրակավոր, գորշաթաղիքանման աղվամազապատ։ Ընդհանուր կոթունի երկարությունը կազմում է 4-13 սմ։ Ծաղկաբույլերը ծայրային են, խիտ, հուրանաձև 7-12 սմ երկարությամբ, բազմածաղիկ։ [[Ծաղիկ]]ները բուրումնավետ են, ավելի հաճախ` երկսեռ։ Բաժակը կանաչ է, քառամաս։ Պսակաթերթիկները 4-ն են, սպիտակ, նեղ նշտարաձև, բաժակից մի քանի անգամ երկար։ [[Վարսանդ]]ն ունի երկար սռնակ և երկբաժան սպի։ Սևապտուղները նշտարաձև են կամ երկարավուն հակառակ-ձվաձև, 2-0 սմ երկարությամբ և 0,5 սմ լայնությամբ։ Ծաղկում է տերևները բացվելուց հետո կամ միաժամանակ՝ ապրիլի վերջին, մայիսի սկզբին, պտուղները հասունանում են հուլիս օգոստոս ամիսներին։
 
== Տարածվածություն ==
Տարածված է հարավ արևելյան [[Անդրկովկաս]]ում, հարավային և միջին [[Եվրոպա]]յում, [[Միջերկրական ծով]]ի շրջանում, [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզում]], [[Փոքր Ասիա]]յում:
 
Լուսասեր է, սակայն աճում է նաև կիսաստվերում, ընդ որում այս դեպքում վատ է ծաղկում։ Ջերմասեր է և երաշտադիմացկուն։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։
 
[[ՀՀ]]-ի պայմաններում հաջողությամբ է աճում միայն ցածրադիր, տաք շրջաններում, ծ. մ. մինչև 1000—1200 մ բարձրության վրա։ Նույնիսկ [[Երևան]]ում արտակարգ ցուրտ և երկարատև ձմեռների դեպքում միամյա, երբեմն' նաև երկամյա շիվերը ցրտահարվում են։ 1400 մ բարձրության վրա աճում է թփանման։ Ավելի մեծ բարձրություններում լրիվ ցրտահարվում է։ [[Արարատյան դաշտ]]ում առատորեն ծաղկում և պտղաբերում է։