«Լեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 24.
| հայտնի գործիքներ =
}}
'''Ջանգ Իսին''' ({{lang-zh|张艺兴}}, {{ԱԾ}}), ավելի հայտնի է որպես '''Լեյ''' ({{lang-ko|레이}}), չինացի երգիչ, կոմպոզիտոր, հեղինակ, պարող և դերասան։ Հարավկորեաչինական հայտնի [[EXO]] բոյբենդի EXO-M ենթախմբի անդամ։ Նրան սկսել են ճանաչել 2005 թվականին թողարկած չինական Star Academy տաղանդների հաղորդման ժամանակ։ 2015 թվականի հունվարին ներառվել է [[Baidu (ամսագիր)|Baidu]] ամսագրի «2014 թվականի ամենահայտնի սելեբրիթիներ»-ի ցուցակի մեջ և ճանաչվել 5-րդը։ 2015 թվականի սեպտեմբերին նա թողարկել է իր ինքնակենսագրական գիրքը, որն անվանվել է «Standing Firm at 24»։
 
== Վաղ կյանք ==
Տող 35.
{{Հիմնական| EXO}}
 
2012 թվականի հունվարի 17-ին Լեյն հանրությանն է ներկայացվել, որպես EXO խմբի վեցերորդ մասնակից։ Խմբի առաջին «What Is Love» երգը թողարկվել է հունվարի 30-ին։ Խումբը պաշտոնական առաջնելույթ ունեցել 2012 թվականի ապրիլի 8-ին։
 
2012 թվականի դեկտեմբերին, Լեյն [[Քաի|Քայի]], [[Յուն Հո]]յի, [[Ըն Հյոկ]]ի, [[Դոնգ Հե]]ի, [[Չոի Մին Հո|Մին Հո]]յի և [[Թեմին]]ի հետ միասին ձևավորել են SM The Performance խումբը։ Խումբն առաջին անգամ ելույթ է ունեցել SBS Gayo Daejeon-ի բեմում դեկտեմբերի 29-ին և թողարկել «Spectrum» սինգլը հենց հաջորդ օրը։
 
2013 թվականի սեպտեմբերին Լեյն միացել է Mnet-ի «Dancing 9»-ի պարային կատարմանը, իսկ նրա հետ միացել են նաև Հյո Յոնը և [[Քաի|Քայը]], ու Knife party-ի ժամանակ կատարել են «Centipede», իսկ Gent & Jawns-ի ժամանակ «Coco» երգերի պարերը։ 2013 թվականի դեկտեմբերին կազմակերպությունը թողարկել է SM Rookies ծրագրի տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակը Լեյն էր։
 
=== 2014-ներկա։ Դերասանական կարիերա և այլն ===
2014 թվականի մայիսին սկսած EXO-ի «The Lost Planet Tour» համերգային շրջագայության ժամանակ Լեյն կատարել է «I'm Lay» երգ։
 
2014 թվականի հունիսի 19-ին չինական «Music Billboard Charts» ծրագիրը թողարկել է Լեյի լուսանկարներից և դա անվանել մեծ հաջողություն։
Տող 48.
2014 թվականի դեկտեմբեի 31-ին Լեյն Hunan TV հաղորդման տարեվերջյան հատուկ թողարկման ժամանակ կատարել է «I'm Coming» երգի պարը, որի կոմպոզիտորը ինքն էր։
 
2015 թվականի մարտի 18-ին Լեյն հայտնել է իր «Երեխա տիեզերքից» ֆիլմում մասնակցության մասին, որի պրոդյուսերը Ջանգ Զիյին է, և, որը թողարկվել է նույն տարվա դեկտեմբերի 4-ին։ 2015 թվականի ապրիլին Լեյն խմբի մյուս անդամների ու Մուն Գա Յոնի հետ նկարահանվել է «[[EXO-ի հարևանությամբ]]» վեբ-դորամայում։
 
2015 թվականի մարտին կազմակերպությունը հայտնել է, որ Լեյի համար ստեղծում է հատուկ անձնական ստուդիա։ Ստուդիան հիմնադրվել ու գրանցվել է, որպես «Zhang Yixing Studio» 2015 թվականի մարտի 31-ին։
 
Մայիսի 13-ին Լեյին ներկայացրել են որպես «Go Fighting!»հեռուստահաղորդման կանոնավոր հյուր։
 
Ավելի ուշ նա գրել է «Promise» երգը, որը ներառվել է EXO խմբի երկրորդ ալբոմի՝ «Love Me Right»-ի մեջ, որը թողարկվել է 2015 թվականի հունիսի 3-ին։ Նա նաև գրել է այդ երգի չինական տարբերակի բառերը, քանի որ կորեական տարբերակի բառերը գրել էին [[Չանյոլ]]ն ու [[Չեն]]ը։
 
Օգոստոսի 18-ին հաստատվել է Լեյի մասնակցությունը «To Be A Better Man» հեռուստասերիալում։ 2015 թվականի սեպտեմբերին Լեյի հաստատել է իր մասնակցությունը «Kung Fu Yoga» ֆիլմում, որի նկարահանումներին մասնակցել է նաև [[Ջեքի Չան]]ը։ 2015 թվականի հոկտեմբերին նա ընտրվել է «Unexpected Love» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար, որոնց մասնակցել է նաև [[F(x) (խումբ)|F(x)]] խմբի անդամ Քրիսթալ Չոն։
 
Նա գրել և կատարել է «Alone» երգը, որը դարձել է «Ex Files 2: The Backup Strikes Back» ֆիլմի սաունդթրեքը և գրավել է «Baidu Music Chart» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։ Լեյը նաև 2015 թվականի նոյեմբերին թողարկել է «Happy Youth» երգը, որն էլ դարձել է «Երեխա տիեզերքից» ֆիլմի սաունդթրեքը, որն էլ զբաղեցրել է «Billboard Chart V.» հիթ-շքերթի 8-րդ հորիզոնականը։
 
== Սկավառակագրություն ==
Տող 163.
|Devine-Channel
|}
 
 
== Ֆիլմագրություն ==
Տող 216 ⟶ 215՝
|[[Naver TV Cast]]|| Հատուկ մասնակցություն
|-
| rowspan="2" | 2016 ||''[[Ինը հին դարպասներ]]''|| Էր Յու Հոնգ
|IQiyi||Գլխավոր դեր
|-
Տող 252 ⟶ 251՝
|''Dancing 9''
|[[Mnet]]
|[[Քայ]]ի և [[|Girls' Generation (խումբ)|Girls' Generation]] խմբի Հյո Յոնի հետ
|-
|''Our Home's Maknae''
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լեյ» էջից