«Միկոլաս Բիրժիշկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Միկոլաս Բիրժիշկին ծնվել է [[1882 թվական]]ի [[օգոստոսի 24]]-ին: Սովորել է [[Շյաուլյայ]]ի գիմնազիայում, և ապա՝ [[Մոսկվայի պետական համալսարան]]ի իրավագիտության ֆակուլտետում (1901-1907):
 
Այնուհետևս հաստատվել է [[Լիտվա]]ում՝ [[Վիլնյուս]]ում, որտեղ դարձել է ակտիվ գործիչ գիտության բնագավառում և ներգրավվել է Լիտվայի գրականությանը վերաբերվող ուսումնասիրությունների մեջ: Այնուհետև աշխատել է «Vilniaus žinios» թերթում:
 
1909-1915 թվականներին աշխատել է Լիտվայի բանկում: 1917 թվականին ընտրվել է լիտվական խորհրդի անդամ՝ Ռուսական կայսրության կազմում:
Տող 14.
1915-1922 թվականներին եղել է Լիտվայում լեզվի ուսուցման Վիլնյուսի քերականական դպրոցի առաջին տնօրենը: [[1922 թվական]]ին լեհական իշխանությունների կողմից ձերբակալվել է և կարճ բանտարկությունից հետո արտաքսվել է: Վերադառնալով նա 1940-1944 թվականներին աշխատել է Վիլնյուսի համալսարանում: 1940 թվականից եղել է լիտվագիտության ինստիտուտի տնօրենը:
 
1944 թվականին խորհրդային զորքերի Լիտվա մտցվելուց հետո Միկոլասը երկրից արտագաղթել է: Հաստատվելով Գերմանիայում, նա դասավանդել է Լիտվայի գրականություն [[Համբուրգ]]ի Բալթիկ համալսարանում 1946-1949 թվականներին:
 
1949 թվականին տեղափոխվել է [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]: Մահացել է [[Լոս Անջելես]]ում՝ 1962 թվականին: