«Աուսկուլտացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''ԱսուկուլտացիաԱուսկուլտացիա''', ({{lang-lat|auscultatio}} - ունկնդրել) , մարդու և կենդանիների ներքին օրգանների հետազոտման մեթոդ՝ դրանցում առաջացած ձայնային երևույթների ունկնդրմամբ։ Սրտի ունկնդրումն առաջինը կիրառել է հույն բժիշկ Արեթեոսը դեռևս մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում։ Ֆրանսիացի թերապևտ [[Ռենե Լաեննեկ|Ռ. Լաեննեկը]] [[1819]] թվականին մշակել է ասուկուլտացիաի ժամանակակից մեթոդը՝ կիրառելով ստեթոսկոպը։ Անասնաբուժության մեջ գործիքային ունկնդրման մեթոդն առաջին անգամ (1901) կիրառել է հունգարացի գիտնական Ի․ Սարեկը։ Ասուկուլտացին լինում է ուղղակի (ականջի անմիջական հպումով), անուղղակի (գործիքներով՝ ստեթոսկոպ, ֆոնենդոսկոպ)։ Թոքերի հիվանդությունների ժամանակ ասուկուլտացիայի օգնությամբ հայտնաբերվում են շնչառական բնորոշ աղմուկներ, զանազան խզզոցներ։ Սրտի տոների փոփոխությունները և աղմուկները լսելով դատում են սրտի գուծունեության խանգարումների մասին։ Զարկերակի աշխատանքը լսում են արյան ճնշումը չափելիս։ Որովայնի ասուկուլտացիայով հաստատում են ստամոքսի կամ աղիքների գալարակծկանքի փոփոխությունները․ հղիների մոտ՝ պտղի սրտի բաբախումը։
 
{{ՀՍՀ}}