«Վաղարշակ Էլիբեկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
 
== Կենսագրություն ==
[[1925]]-[[1927]] թթ. սովորել է [[Թբիլիսի]]ի [[Հայարտուն|Հայարտան]] գեղարվեստի ստուդիայում, կից՝ նկարիչ [[Գրիգոր Շարբաբչյան]]ի ղեկավարած գեղարվեստի դպրոցը։ [[1936]]-[[1956]] թթ. աշխատել է Թբիլիսիի պատանի հանդիսատեսի և դրամատիկական հայկական թատրոններում, եղել է [[Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն]]ի տնօրեն, միաժամանակ նաև գեղարվեստական խորհրդի նախագահ և բեմադրող-նկարիչ։
 
[[1974]] թվականից հանրապետական նշանակության պատվավոր թոշակառու, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ։ [[1970]] թվականին տեղափոխվել է [[Երևան]]<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
[[1974]] թվականից հանրապետական նշանակության պատվավոր թոշակառու, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ։ [[1970]] թվականին տեղափոխվել է [[Երևան]]<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
== Ստեղծագործական գործունեություն ==
Էլիբեկյանի ստեղծագործության թեման հին Թիֆլիսն է («Թատերական Թբիլիսի», [[1976]], «Հավլաբարի հրապարակը», [[1978]] )։ Էլիբեկյանը կտավները գործածել է իբրև բեմադրավայր, թիֆլիսյան կյանքն ասես բեմականացված է, հին քաղաքի մթնոլորտը արտահայտված է շարժուձևերի, կեցվածքի, դիմախաղի մեջ։ Այս բազմասյուժե ներկայացման գունայնության միջավայրում կենսախինդ պատկերված է առօրյան՝ քաղաքի մարդկանց՝ կինտոների ու դուքանչիների, զուռնաչիների ու հարսանքավորների մասնակցությամբ։ Էլիբեկյանը մնայուն է պահում նաև հին Թիֆլիսի ճարտարապետական նկարագիրը՝ նեղ ու ծուռ փողոցների, կղմինդրե շենքերի զարդանախշ պատերի, ճաղաշար պատշգամբների, զիգզագաձև քիվերի ու աստիճանավանդակների պատկերներով<ref>[http://www.azg.am/AM/2008120315 Էլիբեկյան ընտանիքի գեղանկարչական էսթետիկան]</ref>։