«Արշակ Ֆեթվաճյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Շրջել է [[Արևելյան Հայաստան]]ում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ, ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։
Նրա ստեղծագործությունների թվին են պատկանում` «Արևելյան փոստ», «Սասունցի կինը», «Մանուկ Հայաստան», «Ղևոնդ Ալիշան», «Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիլյան» և մի շարք այլ աշխատանքներ։
Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ [[մանրանկարչություն|մանրանկարչության]] նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։ Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ։ [[Փարիզ]]ում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ։ Կյանքի վերջին 25 տարին ապրել է [[ԱՄՆ]]-ում։ Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է [[Երևան]]ում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ին։ ին<ref>[http://mincult.am/2/en/?module=news&mid=1&id=2251 Արշակ Ֆեթվաճյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության կայքում]</ref><ref>Ով ով է. Կենսագրական հանչագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 692։</ref>:
 
== Ստեղծագործություններից ==
196 275

edits