«Համաշխարհային տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան) ''' միջազգային տնտեսական հարաբերությունների համակար...
(Տարբերություն չկա)

14:59, 18 փետրվարի 2011-ի տարբերակ

Համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան) միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի միջոցներով աշխատանքի միջազգային բաժանման հիման վրա աշխարհի երկրների ազգային տնտեսությունները միավորող տնտեսավարման բազմամակարդակ, գլոբալ համակարգ է: Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը կարելի է բնորոշել որպես միջազգային հարաբերություններով միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջություն: Համաշխարհային տնտեսությունը առաջացել է աշխատանքի միջազգային բաժանման շնորհիվ, որը իր հետևից բերեց ինչպես արտադրության բաժանում (այսինքն՝ միջազգային մասնագիտացում), այնպես էլ դրա միավորում՝ կոոպերացիա:

Համաշխարհային տնտեսության սուբյեկտները

Համաշխարհային տնտեսական հարաբերությունների սուբյեկտներ համարվում են.

  • Միջազգային տնտեսական կազմակերպությունները (ԱՄՀ և ԶՎՄԲ),
  • Անդրազգային կորպորացիաներ (ԱԱԿ) և դրանց երկարաժամկետ պայմանագրային պարտականությունների վրա հիմնվող միությունները,
  • Անդրազգային բանկեր,
  • Ֆինանսաարդյունաբերական խմբեր ՎԱԿ-ի և ՎԱԲ-ի միավորումը,
  • Բորսաներ (հատկապես խոշորները),
  • Խոշոր ձեռներեցները,
  • Պետությունները և դրանց հավասարեցված տարածքները, ինչպես նաև տվյալ պետությունների և տարածքների վարչական միավորները,
  • Համաշխարհային ֆինանսական և տնտեսական կազմակերպությունները (ներառյալ խոշոր ներդրողներին և որոշակի միջազգային շուկաների վերահսկողությամբ զբաղվող խոշոր ընկերությունների կազմակերպություն-միավորումները, երկրների միավորումները տարածքաշրջանի ներսում` ԱՊՀ):

Համաշխարհային տնտեսությունը անբաժանելիորեն կապված է Երկիր մոլորակի աշխարհագրության, պատմության և էկոլոգիայի հետ: 2006 թվականի սկզբին Երկրի վրա ապրում էր մոտավորապես 6,5 միլիարդ մարդ:

Համաշխարհային տնտեսության զարգացման ցուցանիշները

  • Համաշխարհային տնտեսության աճը 2005 թվականի ընթացքում կազմել է 4,4 %: Բոլոր երկրների գումարային ՀՆԱ-ն 2005 թվականի վերջի դրությամբ կազմել է 43,07 տրիլիոն դոլար: 1970-ական թվականների սկզբից սկսած նկատվում է համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղեցման միտում:
  • Համաշխարհային տնտեսության առաջնությունը զբաղեցնում են Միացյալ Նահանգները ինչպես անվանական արտահայտությամբ ցուցանիշով, այնպես էլ գնողունակության պարիտետի. - (60,63 տրիլիոն ԱՄՆ դոլար) Հետևաբար, միջինում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ կազմում է ամեն մարդուն մոտ 9500 դոլար:
  • Ներկայումս աշխարհում հաշվվում է մոտավորապես 30 հազար անդրազգային կորպորացիաներ և մոտավորապես 300 հազար դրանց մասնաճյուղեր: [1]

Աղբյուրներ

Журнал «Мировое и национальное хозяйство»

Журнал «Международная экономика»