«Դենդրարիում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 44 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎top: clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ)
 
'''Դենդրարիում''', '''դենդրոլոգիական այգի''' ({{lang-el|δένδρον}} - ծառ, {{lang-lat|arbor}} - ծառ), դենդրոպարկ։ Հատուկ առանձնացված հողամաս, որտեղ բաց [[գրունտ]]ում աճեցնում են [[ծառ]]երի, [[թփեր]]ի և [[մշակաբույսեր]]ի հավաքածուներ։ [[ՀՀ]] ԳԱԱ [[Երևանի բուսաբանական այգի|Երևանի բուսաբանական այգու]] դենդրարիումը (հիմնադրվել Է 1935 թվականին) հազվագյուտ և անհետացող բուսատեսակների պահպանման վայր է և ունի հարուստ հավաքածու (ավելի քան 1200 տեսակ ու ենթատեսակ)։
 
Տնկարկները զարգանում են լանդշաֆտային պուրակի ոճով՝ ինքնուրույն կամ բուսաբանական այգու կազմում։ Բույսերի հավաքածուներն ստեղծված են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ սկզբունքներով, ունեն գիտակրթական նշանակություն։ Այստեղ ստեղծվել են [[Կովկաս]]ի, [[Ղրիմ]]ի, [[Սիբիր]]ի, [[Արևելյան Եվրոպա]]յի, [[Ասիա]]յի, [[Հեռավոր Արևելք]]ի, [[Հյուսիսային Ամերիկա]]յի դենդրոֆլորաների ցուցադրական հողամասեր։ Գիտական մեծ արժեք ունեն ասեղնատերև, փաթաթվող, ծաղկող թփերի ու պարտեզային [[բույսեր]]ի հարուստ հավաքածուները։ [[ՀՀ]]ում գործում են [[Ստեփանավան]]իՍտեփանավանի դենդրոպարկ|Ստեփանավանի «Սոճուտ»]], [[Վանաձոր]]ի «ՎաՆաձոր», [[Իջևան]]ի մերձարևադարձային, [[Բերդ (քաղաք)|Բերդ]]ի, [[Ախթալա]]յի, [[Բագրատաշեն]]ի, [[Բյուրական]]ի աստղադիտարանի և «Ջերմուկ» առողջարանի դենդրարիումները։
 
Դենդրարիում տնկարկները լանդշաֆտային պարկի [[ոճ]]ով են, բույսերը տեղաբաշխվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, [[դեկոր]]ատիվ և այլ հատկանիշներով։ Դենդրարին ունի գիտական, գիտաարտադրական, կուլտուրլուսավորական և ուս․ նշանակություն։ Դենդրարիում գիտական հետազոտություններ են կատարվում [[բույս]]երի [[ինտրոդուկցիա]]յի, կլիմայավարժման և սելեկցիայի գծով։
202 356

edits