«Միկոլաս Բիրժիշկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական | անուն = Միկոլաս Բիրժիշկա | բնագիր անուն = {{lang-lt|Mykolas Biržiška}} | պատկեր = Mykolas_Bir%...»:
 
No edit summary
Տող 36.
| կայք =
}}
'''Միկոլաս Բիրժիշկա''' ({{lang-lt|Mykolas Biržiška}}, {{ԱԾ}}), լիտվացի պատմաբան և գրականագետ, սոցիալական և քաղաքական գործիչ:
 
== Կենսագրություն ==
Միկոլաս Բիրժիշկին ծնվել է 1882 թվականի օգոստոսի 24-ին: Սովորել է Շյաուլյայի գիմնազիայում, և ապա Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում (1901-1907):
 
Այնուհետևս հաստատվել է Լիտվայում՝ Վիլնյուսում, որտեղ դարձել է ակտիվ գործիչ գիտության բնագավառում և ներգրավվել է Լիտվայի գրականությանը վերաբերվող ուսումնասիրությունների մեջ: Այնուհետև աշխատել է «Vilniaus žinios» թերթում:
 
1909-1915 թվականներին աշխատել է Լիտվայի բանկում: 1917 թվականին ընտրվել է լիտվական խորհրդի անդամ՝ Ռուսական կայսրության կազմում:
 
1915-1922 թվականներին եղել է Լիտվայում լեզվի ուսուցման Վիլնյուսի քերականական դպրոցի առաջին տնօրենը: 1922 թվականին լեհական իշխանությունների կողմից ձերբակալվել է և կարճ բանտարկությունից հետո արտաքսվել է: Վերադառնալով նա 1940-1944 թվականներին աշխատել է Վիլնյուսի համալսարանում: 1940 թվականից եղել է լիտվագիտության ինստիտուտի տնօրենը:
 
1944 թվականին խորհրդային զորքերի Լիտվա մտցվելուց հետո Միկոլասը երկրից արտագաղթել է: Հաստատվելով Գերմանիայում, նա դասավանդել է Լիտվայի գրականություն Համբուրգի Բալթիկ համալսարանում 1946-1949 թվականներին:
 
1949 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մահացել է Լոս Անջելեսում՝ 1962 թվականին: