«Թվական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4444917 խմբագրումը, որի հեղինակն է՝ 37.157.223.203 (քննարկում) մասնակիցը
Տող 15.
Կոտորակային թվականները հաճախ գործածվում են ''մաս'', ''բաժին'' ու նման բառերի կամ չափի միավորների հետ, օրինակ՝ ''մեկ երկրորդ մասը'', ''հինգ ութերորդ հեկտար'' և այլն։ Կոտորակային թվականները հաճախ գործածվում են գոյականաբար։ Այդ դեպքում նրանք պահանջում են [[սեռական հոլով]]ով դրված լրացում, օրինակ՝ ''ուսանողների երկու երրորդը''։
 
3. [[Բաշխական թվականներ]]ը ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ [[թվային]] քանակով։
 
Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) [[քանակական թվական]]ներին ավելանում է '''ական''' ածանցը, օրինակ՝ ''երկուական'', ''տասնմեկական'', բ) [[քանակական թվական]]ների կրկնությամբ, օրինակ՝ ''հինգ-հինգ''։