«Ռիխարդ Կրայչեկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Կաղապար:Տեղեկաքարտ Թենիսիստ |խաղացողի անուն = Ռիխարդ Կրայչեկ<br />Richard Krajicek |պատկեր = Richard Krajicek (74906952...»:
(Տարբերություն չկա)

14:32, 7 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Ռիխարդ Պիտեր Ստանիսլավ Կրայչեկ (հոլ.՝ Richard Peter Stanislav Krajicek, ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 6-ին, Մյուդերբերգ, Նիդերլանդներ), չեխական ծագումով հոլլանդացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։ 1996 թվականին նա հաղթանակ է տարել Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի մրցաշարում, դառնալով միակ հոլլանդացի թենիսիստը, ով հաղթանակ է տարել այդ մրցաշարում։ Այդ մրցաշարի քառորդ եզրափակիչում նա երկու սեթում հաղթել է Փիթ Սամփրասին, որը եղել է Սամփարսի միակ մենաքաղային պարտությունը Ուիմբլդոնի մրցաշարում 1993-2000 թվականների մրցաշարերի ընթացքում։ 2004 թվականից Կրայչեկը հանդիսանում է Ռոտերդամի «ABN AMRO World Tennis Tournament» մրցաշարի տնօրեն։ Նա նաև հանդիսանում է տարբեր մարզական գրքերի հեղինակ։ Կրայչեկը կարիերայի ընթացքում դասակարգման վարկանիշային բարձրագույն արդյունքին՝ աշխարհի թիվ 4 ռակետ, հասել է 1999 թվականի մարտին։

Ռիխարդ Կրայչեկ
չեխ․՝ Richard Krajicek
Սեռարական
ՔաղաքացիությունՆիդերլանդներ Նիդերլանդներ
Բնակվելու վայրMuiderberg?
Ծննդյան ամսաթիվ1971 թվական դեկտեմբերի 6
ԾննդավայրՄյուդերբերգ, Նիդերլանդներ
Հասակ196 սմ
Քաշ89 կգ
Կարիերայի սկիզբ1989 թվական
Կարիերայի ավարտ2003 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
Պարգևավճար, USD10,077,425
Մենախաղ
Խաղեր Հ/Պ411–219
Ամենաբարձր վարկանիշ4 (1999 թվականի մարտի 29)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (1992)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (1993)
ՈւիմբլդոնՀաղթանակ (1996)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1997, 1999, 2000)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ77–60
Ամենաբարձր վարկանիշ45 (1993 թվականի հուլիսի 26)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (1992)
Ֆրանսիա3-րդ շրջան (1991)
Ուիմբլդոն2-րդ շրջան (1991)
ԱՄՆ1-ին շրջան (1995)
Ավարտել է կարիերան

Անձնական կյանք

Ռիխարդ Կրայչեկը չեխ ներգաղթյալների ընտանիքի զավակ է։ 1999 թվական հուլիսի 7-ին Կրայչեկը ամուսնացել է մոդել, գրող և «Holland's Next Top Model» և «Benelux' Next Top Model» ռեալիթի-շոուների մասնակից Դաֆնե Դեկերսի հետ, ով հայտնի է դարձել Ջեյմս Բոնդի մասին պատմող «Վաղը չի մեռնի երբեք» ֆիլմում դերով։ Ամուսիններն ունեն երկու երեխա՝ դուստր Էմմա Կրայչեկ (ծնվել է 1998 թվականի մարտի 26-ին) և որդի Ալեքս Կրայչեկ Դեկերս (ծնվել է 2000 թվականին)։ Նա հանդիսանում է «Ազատության և դեմոկրատիայի ազգային կուսակցություն» միության անդամ (հոլ.՝ Volkspartij voor Vrijheid en Democratie (VVD))[1]։ Նրա խորթ քույր Միխաելա Կրայչեկը նույնպես հանդիսանում է պրոֆեսիոնալ թենիսիստուհի։

Մարզական կարիերա

1989-1993 թվականներ

Ռիխարդը թենիս սկսել է խաղալ 4 տարեկան հասակում։ Պրոֆեսիոնալ կարերան սկսել է 1989 թվականին։ 1991 թվականին նորամուտել է Մեծ Սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ կարողացել է հասնել մինչև չորրորդ շրջան։ Այդ նույն տարում նրան հաջողվել է առաջին անգամ հաղթող դառնալ ATP մրցաշարում՝ Հոնկոնգում, և տարվա արդյունքով մրցաշրջանը եզրափակել դասակարգման վարկանիշային աղյուսակի 45-րդ հորիզոնականում։ Սակայն իրական բեկում Կրայչեկը իրականացրել է 1992 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում։ Մրցաշարի ընթացքում հինգ սեթում հաղթանակներ տանելով դասակարգվածներ Մայքլ Չանգի և Միխաել Շտիխի նկատմամբ, հոլլանդացին դուրս է եկել կիսաեզրափակիչ, սակայն չի կարողացել մասնակցել Ջիմ Կուրիեի հետ հանդիպմանը՝ ուսի վնասվածքի պատճառով։ Սակայն, վնասվածքը այդքան էլ լուրջ չի եղել և արդեն փետրվարին Կրայչեկը կորտ է վերադարձել, իսկ ապրիլին հասել է մեկ այլ նշանակալից արդյունքի՝ կարիերայում առաջին անգամ առավելության է հասել համաշխարհային դասակարգման առաջատարի նկատմամբ, ով այդ ժամանակ հանդիսանում էր Ստեֆան Էդբերգը։ Ամռանը նրան հաջողվել է հաղթանակ տանել Լոս Անջելեսի մրցաշարում, իսկ նոյեմբերին՝ Անտվերպենում։ Մրցաշրջանը Կրայչեկը ավարտել է դասակարգման աղյուսակի Թոփ 10-ում, տեղ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականում։

1993 թվականին Կրայչեկը դարձել է Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի մասնակից։ Նրան նաև հաջողվել է պաշտպանել տիտղոսը Լոս Անջելեսի մրցաշարում և թվում էր, թե 21-ամյա թենիսիստին առաջիկայում մեծ ապագա է սպասվելու։ Սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ էր։ Բավականին շուտ հայտնի է դարձել, որ երիտասարդ թենիսիտին, ով տիրապետում էր հզոր մատուցման և աջից տիանալի հարվածի, պակասում էր կայունություն։ Ռիխարդ կարող էր տապալել մեկ-երկու սեթ, նախքան հավաքվելը և լավագույն մակարդակի վրա խաղ ցուցադրելը։ Բացի այդ, նրան հաճախ անհանգստացրել են տարբեր վնասվածքներ, գուցե ոչ լուրջ, սակայն դրանք խանգարել են ցուցադրել լավագույն թենիսը։

1994-1995 թվականներ

1994 թվականի մրցաշրջանի ընթացքում Կրայչեկը հաղթանակներ է տարել Բարսելոնայի, Ռոսմալենի և Սիդնեյի մրցաշարերում, որոնցից վերջինի եզրափակիչում առավելության է հասել Բորիս Բեկկերի նկատմամբ։ 1995 թվականի ընթացքում մրցաշարերում նրա հաղթանակների թիվը ավելացել է ևս երկուսով։ Տիտղոսներ են նվաճվել Շտուտգարտի և հայրենի Ռոտերդամի մրցաշարերում։

1996-1998 թվականներ

Ռիխարդ Կրայչեկի կարիերայում յուրահատուկ կարելի է նշել 1996 թվականը։ Մրցաշրջանի ընթացքում նրան հաջողվել է դուրս գալ Հռոմի մրցաշարի եզրափակիչ, ինչպես նաև քառորդ եզրափակիչ Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Սակայն գլխավոր հաջողությունը նրան սպասում էր Ուիմբլդոնի մրցաշարում։ Առաջին շրջաններում առանց որևէ խնդիրների հաղթելով Խավիեր Սանչեսին, Դերիկ Ռոստանգոին, Բրետ Սթիվենսին և Միխաել Շտիխին, քառորդ եզրափակիչում նա մրցակցել է մրցաշարի եռակի հաղթող (այդ պահին) և աշխարհի առաջին ռակետ Փիթ Սամփրասի հետ։ Բազմաթիվ մասնավետների համար անսպասելի (չնայած նրան, որ այդ պահին նրանց անձնական հանդիպումների հաշիվկ հավասար էր՝ 2-2), Կրայչեկին հաջողվել է երեք սեթում առավելության հասնել անվանի մրցակցի նկատմամբ (7-5, 7-6(3), 6-4), դրանով իսկ դառնալով միակ թենիսիստը, ով կարողացել է Ուիմբլդոնի մրցաշարում հաղթել Սամփրասին 1993-2000 թվականների ընթացքում։ Փիթը չի կարողացել դիմագրավել նրա մատուցումներին (Կրայչեկի իրականացրել է 28 էյս, այն դեպքում, երբ նրա մրցակիցը իրականացրել է ընդամենը 8) և բեկհենդից խորը պտտեցրած հարվածներին և զիջել է երեք սեթում։ Ընդ որում, դա երկրորդ և վերջին անգամ էր, երբ Սամփրասը Ուիմբլդոնի մրցաշարում զիջել է երեք սեթում (առաջին անգամ դա տեղի է ունեցել երբ Փիթը 18 տարեկան էր)։ XX դարում Փիթ Սամփրասը այլևս երբեք պարտություն չի կրել Համանգլիական լաուն-թենիսի ակումբի կորտերում։ Այդ հաղթանակից հետո Կրայչեկը կիսաեզրափակիչում հաղթել է Ջեյսոն Ստոլտենբերգին և եզրափակիչում առավելության է հասել Մելիվայ Վաշինգտոնի նկատմամբ և դարձել Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող։ Տարվա արդյունքներով նա բարձրացել է դասակարգման աղյուսակի յոթերորդ հորիզոնական, իսկ, դառնալով առաջին ներկայացուցիչթ Նիդերլանդներից, ով կարողացել է տիտղոս շահել Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարում, հայրենիքում ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։ 1997 թվականին Ռիխարդին հաջողվել է հաղթել ևս երեք ATP մրցաշարերում՝ կարիերայում երկրորդ անգամ Ռոտերդամում և Ռոսմալենում և առաջին անգամ Տոկիոյում, ինչպես նաև հասել է մինչև ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ 1998 թվականի ընթացքում նրան հաջողվել է երկու տիտղոս նվաճել Սանկտ Պետերբուրգում և Շտուտգարտի «Մասթերս» շարքի մրցաշարում։ Այդ տարի, նրա համար հաջող Ուիմբլդոնի մրցաշարում, Կրայչեկը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպել է խորվաթ Գորան Իվանիշևիչի հետ։ Այդ մրցակցությունը դարձել է մրցաշարի ամենահամառը և շարունակվել է 3 ժամ 22 րոպե, ավարտվելով Իվանիշևիչի հաղթանակով՝ 6-3, 6-4, 5-7, 6-7(5), 15-13։ Խաղի ընթացքում հոլլանդացին իրականացրել է 42 էյս (Իվանիշևիչը՝ 28), սակայն նույնիսկ դա չի բավականացրել վերջնական հաղթանակի համար։

1999-2001 թվականներ

1999 թվականի մրցաշրջանի ընթացքում Կրայչեկը հաղթել է ևս երկու մրցաշարերում։ Փետրվարին նա տիտղոս է նվաճել Լոնդոնում, իսկ մարտին հաղթանակ է տարել Մայամիի «Մասթերս» մրցաշարում, որտեղ մրցակցությունից դուրս է թողել Մարատ Սաֆինին, Փիթ Սամփրասին և Թոմաս Էնկվիստին, իսկ եզրափակիչում չորս սեթում հաղթանակ է տոնել 20-ամյա ֆրանսիացի Սեբաստիան Գրոժանի նկատմամբ՝ 4-6, 6-1, 6-2, 7-5։ Մայամիում հաղթանակի շնորհիվ նա բարձրացել է կարիերայում իր բարձրագույն հորիզոնական՝ ATP թենիսիտների դասակարգման աղյուսակի 4-րդ հորիզոնական։ Սակայն այդ տիտղոսն այդպես էլ մնացել է վերջինը Կրայչեկի կարիերայում։ ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Եվգենի Կաֆելնիկովի հետ հանդիպման ընթացքում Կրայչեկը ռեկորդ է սահմանել մեկ խաղի ընթացքում էյսերի քանակով։ Այդպիսի մատուցումներ Կրայչեկը իրականացրել է 49 անգամ, սակայն դա չի օգնել նրան և արդյունքում Կաֆելնիկովը հաղթանակ է տարել 6-7, 6-7(4), 6-3, 6-1, 6-7(5) հաշվով։ Հաջորդ՝ 2000 թվականին, Կրայչեկը կարողացել է հասնել ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ, իսկ իր բարեգործական գործունեության համար տարվա արդյունքներով արժանացել է «Մարդասիրության և բարեգործության համար» ATP մրցանակին[2]։ Սակայն աշնանը, Շտուտգարտի «Մասթերս» մրցաշարում, երկրորդ շրջանում երիտասարդ ավստրալիացի Լեյթոն Հյուիթի հետ մրցախաղում, Կրայչեկի ոդ միայն պարտության է կրել 4-6, 5-7 հաշվով, այլ նաև ստացել է հերթական վնասվածքը։

2002-2003 թվականներ

Իր 30-ամյակի տարում՝ 2001 թվականին, Կրայչեկը նույնիս չի կարողացել կորտ դուրս գալ վնասվածքի պատճառով և մրցաշարջան է վերդարձել միայն 2002 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի նախաշեմին։ Հերտոգենբոսի մրցաշարում նա առաջին շրջանում զիջել է Ռոջեր Ֆեդերերին՝ 2-6, 5-7, իսկ Ուիմբլդոնում դուրս է եկել քառորդ եզրափակիչ, ֆանապարհին հաղթելով ավստրալիացի Մարկ Ֆիլիպուսիսին՝ 6-7(2), 7-6(4), 6-7(1), 7-6(5), 6-4։ Քառորդ եզրափակիչում Կրայչեկը համառ պայքարում, հինգ սեթում, 1-6, 6-4, 2-6, 6-3, 7-9 հաշվով պարտվել է բելգիացի Քսավիե Մալիսին։ Արդյունքում Ռիխարդ Կրայչեկը ATP մրցանակ է ստացել «Տարվա վերադարձ» անվանակարգում[3]։ Ցավոք, առողջության հետ կապված խնդիրները դրանով չեն ավարտվել։ Բավականին հաջող խաղալով ամառային հարդի մրցաշարերում, ԱՄՆ բաց առաջնությունում Կրայչեկը չի կարողացել ավարտին հասցնել առաջին շրջանի հանդիպումը։ Առաջին սեթում պարտվելով չեխ Իրժի Նովակին, Ռիխարդը երկրորդ սեթում դադարեցրել է մրցակցությունը 1-6, 4-5 հաշվի ժամանակ։ 2002 թվականի մրցաշարջանում Կրայչեկը այլևս չի մասնակցել և մրցաշրջան է վերադարձել միայն հաջորդ տարի։ Ավստրալիայի բաց առաջնությունում հոլլանդացին երկրորդ շրջանում պարտվել է գերմանացի Ռայներ Շուտլերին, ով այնուհետև, բավականին անսպասելի, հասել է մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշրջանի ընթացքում Կրայչեկը նշվել է ոչ թույլ մրցակիցենրի նկատմամբ հաղթանակներով՝ պարտության են մատնվել բավականին ուժեղ Նիկոլայ Դավիդենկոն և Ռադեկ Շտեպանեկը, սակայն լուրջ հաջողություններ չեն եղել։ Լոնդոնի խոտածածկի մրցաշարում Կրայչեկը հաղթել է Մարկ Ֆիլիպուսիսին՝ 7-6(4), 6-3 և չեխ Յան Վացեկին՝ 7-5, 2-6, 6-3, սակայն քառորդ եզրափակիչում Ռիհարդը չի կարողացել արժանի դիմադրություն ցույց տալ աշխարհի երկրորդ ռակետ, վետերան Անդրե Աղասիին և զիջել է 1-6, 2-6 հաշվով։ Կրայչեկը նախ ստիպված էր հրաժարվել Ուիմբլդոնի մրացաշարում ելույթից, իսկ մեկ օր, ընդհանրապես, հայտարարել է կարիերայի ավարտի մասին՝ արմունկի խրոնիկ վնասվածքի պատճառով։ Նա դա արել է Հերտոգենբոսի մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանի խաղում զիջել է ֆրանսիացի Օլիվիե Մուտիսին՝ 4-6, 6-7(4)։

Ելույթները վետերանների շրջանում և գործունեությունը կորտից դուրս

Թենիսի աշխարհից Կրայչեկը չի անհետանում։ Նա շարունակել է զբաղվել իր բարգործական հիմնադրամով, որի նպատակը կայացել է նրանում, որ օգնություն ցույց տան անապահով ընտանիքներից երեխաներին զբաղվել սպորտով՝ առաջին հերթին թենիսով և ֆուտբոլով։ Ընդ որում, այդ հիմնադրամը գոյություն ունի դեռևս 1993 թվականից, իսկ 2000 թվականին Կրայչեկը այ գործունեության համար արժանացել է Արտուր Էշի անվան «Մարդասիրության և բարեգործության համար» մրցանակին։ 2004 թվականին Կրայչեկը դարձել է Ռոտերդամի ATP մրցաշարի տնօրեն, որը նախորդ տարիներին հաղթել են բազմաթիվ հայտնի թենիսիստներ, այդ թվում նաև անձամբ Կրայչեկը։ Հոլլանդացուն հաջողվել է այդ մրցաշարում պահպանել բավականին ուժեղ կազմ։ Ըստ մասնակիցների կազմի դա տղամարդկանց խոշորագույն մրցաշարերից է, որն անց է կացվում փետրվարին։ Այսպես, նրա նշանակման պահից ի վեր, մրցաշարի հաղթողների ցանկը ավելացել է Լեյթոն Հյուիթով, Ռոջեր Ֆեդերերով, Էնդի Մարրեյով, Ռոբին Սյոդերլինգով և Միխաիլ Յուժնիով։ 2008 թվականին, երբ պատրաստվել և իրականացվել է թենիսային օրացույցի գլոբալ ռեֆորմ, Ռոտերդամի մրցաշարը մտել է «500» շարքի մրցաշարերի մեջ։ Կրայչեկը նույնիսկ հավակնել է ATP նախագահի պաշտոնին, փոխարինելու այդ պաշտոնը լքող Ադամ Հելֆանտին։

Ելույթները մրցաշարերի եզրափակիչներում

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ

Մենախաղ (1)

Հաղթանակ (1)
Թվական Մրցաշար Մրցակից Հաշիվ
1. 1996 Ուիմբլդոնի մրցաշար   Մելիվայ Վաշինգտոն 6-3, 6-4, 6-3

Ելույթները ATP մրցաշարերի եզրափակիչներում

Պատմություն
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Մասթերս գավաթ
ATP Մասթերս 1000
АТР Gold 500
АТР International 250

Հաղթանակներ (20)

Մենախաղ (17)
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1991 ապրիլի 8   Հոնկոնգ Հարդ   Ուելի Մասուր 6-2, 3-6, 6-3
2. 1992 օգոստոսի 10   Farmers Classic
Լոս Անջելես
Հարդ   Մարկ Վուդֆորդ 6-4, 2-6, 6-4
3. 1992 նոյեմբերի 16   Անտվերպեն Գորգ(i)   Մարկ Վուդֆորդ 6-2, 6-2
4. 1993 օգոստոսի 9   Farmers Classic
Լոս Անջելես (2)
Հարդ   Մայքլ Չանգ 0-6, 7-6(3), 7-6(5)
5. 1994 ապրիլի 11   Trofeo Conde de Godó
Բարսելոնա
Գրունտ   Կարլոս Կոստա 6-4, 7-6(6), 6-2
6. 1994 հունիսի 13   UNICEF Open
Ռոսմալեն
Խոտածածկ   Կարստեն Բրաշ 6-3, 6-4
7. 1994 հոկտեմբերի 10   Australian Indoors
Սիդնեյ
Հարդ   Բորիս Բեկկեր 7-6(5), 7-6(7), 2-6, 6-3
8. 1995 փետրվարի 27   Mutua Madrilena Madrid Open
Շտուտգարտ
Գորգ(i)   Միխաել Շտիխ 7-6(4), 6-3, 6-7(6), 1-6, 6-3
9. 1995 մարտի 6   ABN AMRO World Tennis Tournament
Ռոտերդամ
Գորգ(i)   Պաուլ Հաարհյուս 7-6(5), 6-4
10. 1996 հուլիսի 8   Ուիմբլդոնի մրցաշար Խոտածածկ   Մելիվայ Վաշինգտոն 6-3, 6-4, 6-3
11. 1997 մարտի 10   ABN AMRO World Tennis Tournament
Ռոտերդամ (2)
Գորգ(i)   Դանիել Վացեկ 7-6(4), 7-6(5)
12. 1997 ապրիլի 21   Ճապոնիայի բաց առաջնություն
Տոկիո
Հարդ   Լայոնել Ռու 6-2, 3-6, 6-1
13. 1997 հունիսի 23   UNICEF Open
Ռոսմալեն (2)
Խոտածածկ   Գիյոմ Ռաու 6-4, 7-6(7)
14. 1998 փետրվարի 16   Սանկտ Պետերբուրգի բաց առաջնություն
Սանկտ Պետերբուրգ
Գորգ(i)   Մարկ Ռոսե 6-4, 7-6(5)
15. 1998 նոյեմբերի 2   Mutua Madrilena Madrid Open
Շտուտգարտ (2)
Հարդ(i)   Եվգենի Կաֆելնիկով 6-4, 6-3, 6-3
16. 1999 մարտի 1   Milan Indoor
Լոնդոն
Գորգ(i)   Գրեգ Ռուսեդսկի 7-6(6), 6-7(5), 7-5
17. 1999 մարտի 29   Miami Masters
Մայամի
Հարդ   Սեբաստիան Գրոժան 4-6, 6-1, 6-2, 7-5
Զուգախաղ (3)
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1991 հուլիսի 22   Նիդերլանդների բաց առաջնություն
Հիլվերսյում
Գրունտ   Յան Սիմերինկ   Ֆրանսիսկո Կլավետ
  Մագնուս Գուստաֆսոն
7-5, 6-4
2. 1993 մարտի 12   Miami Masters
Մայամի
Հարդ   Յան Սիմերինկ   Պատրիկ Մաքինրոյ
  Ջոնաթան Սթարկ
6-7, 6-4, 7-6
3. 1995 հունիսի 12   UNICEF Open
Ռոսմալեն
Խոտածածկ   Յան Սիմերինկ   Հենդրիկ-Յան Դավիդս
  Անդրեյ Օլխովսկի
7-5, 6-3

Պարտություններ (12)

Մենախաղ (9)
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1992 ապրիլի 13   Ճապոնիայի բաց առաջնություն
Տոկիո
Հարդ   Ջիմ Կուրիե 4-6, 4-6, 6-7(3)
2. 1993 փետրվարի 22   Mutua Madrilena Madrid Open
Շտուտգարտ
Գորգ(i)   Միխաել Շտիխ 6-4, 5-7, 6-7(4), 6-3, 5-7
3. 1995 օգոստոսի 21   Pilot Pen Tennis
Նյու Հեյվեն
Հարդ   Անդրե Աղասի 6-3, 6-7(2), 3-6
4. 1996 մայիսի 20   Իտալիայի բաց առաջնություն
Հռոմ
Գրունտ   Թոմաս Մուստեր 2-6, 4-6, 6-3, 3-6
5. 1996 օգոստոսի 5   Farmers Classic
Լոս Անջելես
Հարդ   Մայքլ Չանգ 4-6, 3-6
6. 1997 հոկտեմբերի 27   Mutua Madrilena Madrid Open
Շտուտգարտ (2)
Գորգ(i)   Պերի Կորդա 6-7(6), 2-6, 4-6
7. 1998 օգոստոսի 10   Canada Masters
Տորոնտո
Հարդ   Պատրիկ Ռաֆտեր 6-7(3), 4-6
8. 1999 նոյեմբերի 1   Mutua Madrilena Madrid Open
Շտուտգարտ (3)
Հարդ(i)   Թոմաս Էնկվիստ 1-6, 4-6, 7-5, 5-7
9. 2000 հունիսի 19   Gerry Weber Open
Հալլե
Խոտածածկ   Դավիդ Պրինոսիլ 3-6, 2-6
Զուգախաղ (3)
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1990 հոկտեմբերի 1   Աթենքի բաց առաջնություն
Աթենք
Գրունտ   Թոմ Կեմպերս   Սերխիո Կասալ
  Խավիեր Սանչես
4-6, 3-6
2. 1991 հունիսի 10 Կաղապար:Դրոշավորում/НИД UNICEF Open
Ռոսմալեն
Խոտածածկ   Յան Սիմերինկ   Հենդրիկ-Յան Դավիդս
  Պաուլ Հաարհյուս
3-6, 6-7
3. 1994 մարտի 28   Էշտորիլի բաց առաջնություն
Օեյրաշ
Գրունտ   Մենո Օստինգ   Կրիստիան Բրանդի
  Ֆեդերիկո Մորդեգան
Առանց խաղի

Մրցաշարերի մասնակցության վիճակագրություն

Մենախաղ

Մրցաշար 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 ՀՄ Հ-Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 4 շրջան 1/2 2 շրջան ՉՄ 2 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ 3 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ 2 շրջան 0 / 8 16–7
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 2 շրջան 3 շրջան 1/2 3 շրջան 2 շրջան 1/4 3 շրջան 3 շրջան 2 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 10 22–10
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ 3 շրջան 3 շրջան 4 շրջան 1 շրջան 1 շրջան Հ 4 շրջան 1/2 3 շրջան 2 շրջան ՉՄ 1/4 ՉՄ 1 / 11 29–10
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 4 շրջան 4 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան 1/4 3 շրջան 1/4 1/4 ՉՄ 1 շրջան ՉՄ 0 / 11 22–11
Մեծ Սաղավարտի ՀՄ 0 / 0 0 / 0 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 3 0 / 4 1 / 4 0 / 3 0 / 3 0 / 4 0 / 4 0 / 0 0 / 2 0 / 1 1 / 40 N/A
Ընդամենը Հ-Պ 0–0 0–0 6–4 12–3 12–4 3–3 4–4 13–3 8–3 9–3 9–3 8–4 0–0 4–2 1–1 N/A 89–38
ATP Masters մրցաշարեր
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 0 / 3 4–3
Miami Masters
Մայամի
ՉՄ ՉՄ 1 շրջան 1/4 1/4 ՉՄ 2 շրջան 4 շրջան 4 շրջան ՉՄ Հ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 1 / 8 16–7
Monte Carlo Masters
Մոնտա Կարլո
ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 3 շրջան 2 շրջան 1/4 3 շրջան 1/4 1/2 ՉՄ 3 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 8 15–8
Rome Masters
Հռոմ
ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան ՉՄ Ե 2 շրջան 1/4 2 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 9 12–9
Hamburg Masters
Համբուրգ
ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 1/4 1/4 3 շրջան 3 շրջան 2 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 8 13–8
Canada Masters
Մոնրեալ/Տորոնտո
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ 1/4 Ե 2 շրջան 3 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ 0 / 6 9–6
Cincinnati Masters
Ցինցինատի
ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան 3 շրջան 1/4 1 շրջան ՉՄ 3 շրջան ՉՄ 0 / 10 9–10
Madrid Open
Մադրիդ(Շտուտգարտ)
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1/4 3 շրջան Ե Հ Ե 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 1 / 7 17–6
Paris Masters
Փարիզ
ՉՄ ՉՄ 1 շրջան 3 շրջան 2 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան 1/4 2 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 9 6–9
Մասթերս շարքի ՀՄ 0 / 0 0 / 0 0 / 3 0 / 7 0 / 6 0 / 6 0 / 7 0 / 7 0 / 8 1 / 7 1 / 8 0 / 5 0 / 0 0 / 2 0 / 2 2 / 68 N/A
Ընդամենը Հ-Պ 0–0 0–0 0–3 11–7 7–6 7–6 10–7 13–7 14–8 17–6 15–7 5–5 0–0 2–2 0–2 N/A 101–66
Վարկանիշ տարվա վերջին 392 129 45 10 15 17 11 7 11 10 10 36 112 147 N/A

Ծանոթագրություններ

  1. Կաղապար:Nl icon Krajicek schrijft mee aan VVD-verkiezingsprogramma, Elsevier, 17 November 2012
  2. «Award seals Kuerten's dream year». BBC News. 11 March 2001. Վերցված է 22 May 2010-ին.
  3. Richard Krajicek. «Tennis – CBSSports.com Scoreboard, Schedules, Players». Sportsline.com. Վերցված է 2 June 2012-ին.

Արտաքին հղումներ