«Մասնակից:NikogosyanAlbert/Ավազարկղ Երուսաղեմի հայկական թաղամաս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Երուսաղեմում [[խաչակիրներ]]ի [[Երուսաղեմի պաշարում (1099)|հաստատումից]] հետո հայկական համայնքը մեծացավ` ստեղծելով էթնիկ թաղամաս ներկայիս սահմաններում: XII դարի կեսերին վերջին անգամ ընդլայնվեց թաղամասի նկատմամբ գերակշռող և Երուսաղեմի հայկական համայնքի կենտրոն դարձած` Սուրբ Հակոբյանց վանքըref name="cnewa">{{cite web|last=Davis|first=Joyce M.|title=Jerusalem's Armenian Quarter|url=http://www.cnewa.org/default.aspx?ID=548&pagetypeID=4&sitecode=HQ&pageno=1|publisher=Catholic Near East Welfare Association|date=July 1992}}</ref>: 1311 թվականին` [[Մամլուքների սուլթանություն|մամլուքների]] ղեկավարման տարիներին Սարգիս արքեպիսկոպոսը սուլթան Մուհամմադ I-ի հրամանագրի համաձայն ընդունեց պատրիարքի տիտղոսը{{sfn|Martirosyan|2001|p=52}}:
 
Եթե [[Ֆաթիմյան խալիֆայություն|ֆաթիմյան]] սուլթանների կառավարման ժամանակ հայերը մյուս համայնքներին հավասար նեղություններ էին կրում, ապա մամլուքների կառավարման ժամանակ (1250—1517) հայերը ձեռք բերեցին արտոնյալ կարգավիճակ: 1340-ական թվականներին հայերին թույլատրվեց թաղամասը պարսպապատել: Սա նշանակում էր որ մամլուքները վտանգ չէին զգում թաղամասից: Մամլուքների կառվարությունը հայկական թաղամասի արևմտյան մուտքի վրա արաբերենով փորագրեց հետևյալ հռչակագիրը`