«Գծային Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « մինի|աջից|Լինեար Ա '''Գծային Ա''', մեկն է ներկայումս չկոդավորված երկու գրային հ...»:
 
No edit summary
Տող 3.
[[Պատկեր:Linear A cup.png|մինի|աջից|Լինեար Ա]]
'''Գծային Ա''', մեկն է ներկայումս չկոդավորված երկու գրային համակարգերից` օգտագործված [[անտիկ Հունաստան]]ում(Կրետեի [[հիերոգլիֆներ]])։ Գծային Ա-ն եղել է հիմնական գիր` օգտագործված պալատական և կրոնական գրություններում [[Մինոսյան քաղաքակրթություն|Մինոսյան քաղաքակրթության]] ժամանակաշրջանում։ Այն հայտնաբերվել է [[հնագետ]] Արթուր Էվանսի կողմից և հիմքն է գծային Բ-ի, որն ավելի ուշ օգտագործվել է [[Միկենյան քաղաքակրթություն|Միկենյան քաղաքակրթության]] ժամանակաշրջանում։
Գծային Ա-ն հայտնաբերվել է [[Կրետե]]ում և [[Հունաստան]]ի այլ վայրերում, նաև [[Թուրքիա]]յում և [[Իսրայել]]ում։

[[Պատկեր:Linear A tablets filt.jpg|մինի|աջից|Գծային Ա-ով մակագրությամբ սալիկներ` հայտնաբերված [[Ակրոտիր]]ում, [[Սանտորին]]ում]]

Հայտնաբերվել է գծային Ա-ով սալիկների 1427 օրինակ` 7362-7396 նշաներով։ Եթե օրինակները մասշտաբայնացվեն, կլինի ընդամենը մեկ էջ <ref>{{cite web|last=Younger|first=John|title=Linear A Texts in Phonetic Transcription: 5. Basic Statistics|year=2000|publisher=University of Kansas|url=http://www.people.ku.edu/~jyounger/LinearA/#5}} Younger: "if there are 4002 characters (font Times, pitch 12, no spaces) on an 8 1/2 x 11 inch sheet of paper with 1 inch margins, all extant Linear A would take up 1.84 pages." (14.34 pages for Linear B).</ref>։
Գծային Ա-ն ունեցել է հարյուրավոր նշաներ։ Դրանք ունեցել են գաղափարական և իմաստաբանական նշանակություն և ձևով նման են եղել գծային Բ-ին։ Ենթադրվում է, որ դրանք վանկային նշաններ են` նման գծային Բ-ին։ Գծային Ա-ն և Գծային Բ-ն նման են 80%-ով։ Գծային Ա-ի լոգոգրամները եզակի են<ref name="Younger-7B">{{cite web|last=Younger|first=John|title=Linear A Texts in Phonetic Transcription: 7b. The Script|year=2000|publisher=University of Kansas|url=http://www.people.ku.edu/~jyounger/LinearA/#7b}}</ref><ref name="Packard-MLA-C1">{{harvnb|Packard|1974|loc=Chapter 1: Introduction}}.</ref> ։ Տարբերությունը ձայնային արժեքների միջև տատանվում է 9-13 %-ով։ Գծային Ա-ն հիմնականում գրվել է ձախից աջ ուղղությամբ, բայց երբեմն հանդես է եկել աջից ձախ գրությամբ։ Ունեցել է մի հետաքրքիր առանձնահատկություն. դա այն է, որ արձանագրվել են նաև թվերը։ Ամենաբարձր թիվը, որ գրառվել է, 3000-ն է, բայց կան հատուկ նշաններ, որոնք ցույց են տալիս կշիռներ։ Ըստ Լիզ Շոեփի` Գծային Ա-ով մակագրված սալիկները հիմնականում հայտնագործվել են Կրետեի երեք վայրերից<ref name="Finkelberg">{{harvnb|Finkelberg|1998|pp=265–272}}.</ref>։ [[Հայա]] [[Տրիադա]] [[Մեսարա]]յում հայտնաբերվել է 147 սալիկ, [[Զագրոս]]ում, հեռավոր արևելքի նավահանգիստ-քաղաքում 31 սալիկ և [[Քանիա]]յում` կղզու հյոսիս-արևմտյան նավահանգիստ-քաղաքում` 94 սալիկ։ Մինչև [[1973]] թվականը Կրետե կղզուց դուրս միայն մեկ սալիկ էր հայտնի [[Քեա]]յում <ref name="Finkelberg">{{harvnb|Finkelberg|1998|pp=265–272}}.</ref>։ Արձանագրություններ են հայտնաբերվել նաև այլ վայրերում։ Ըստ Ֆինկելբերգի` գտնված մակագրությունների մեծ մասը, եթե ոչ բոլորը, արված են տեղական մակարդակով։ Այդ մասին վկայում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են նյութի բովանդակությունը, որի հիման վրա արված է մակագրությունը։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գծային_Ա» էջից