«Մասնակից:NikogosyanAlbert/Ավազարկղ Երուսաղեմի հայկական թաղամաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
Չնայած թաղամասի փոքր չափերին և բնակչության թվաքանակին, [[հայեր]]ը պահպանում են իրենց անսասան անկախությունը և աշխուժորեն շարունակում են իրենց դրսևորել Հին քաղաքում: VII դարում հաստատված [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] [[Երուսաղեմի Հայոց պատրիարքություն|Երուսաղեմի պատրիարքարանը]] անկախ է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական կառույցներից: Պատրիարքարանը տեղակայված է թաղամասի կենտրոնում` [[Սուրբ Հակոբյանց վանք]]ում, որի երկաթյա պարիսպների վրա գրված է`«Այս դարպասները կառուցվել են Գրիգոր պատրիարքի նախաձեռնությամբ 1646 թվականին»: Պատրիարքարանին է պատկանում ինչպես բուն թաղամասի տարածքը, այնպես էլ մի շարք տիրույթներ այլ վայրերում:
 
== Պատմություն ==
=== Ծագում ===
Առաջին [[հայեր|հայ]] բնակիչները [[Երուսաղեմ]]ում են հաստատվել I դարի վերջին: [[Տրդատ Գ Մեծ]]ի օրոք` 301 թվականին [[Արշակունիների թագավորություն|Հայաստանը]] դարձավ [[քրիստոնեություն]]ը պետական կրոն հռչակած առաջին պետությունը: Համաձայն վկայությունների, արդեն IV դարում Երուսաղեմում սրբավայրերի հայտնաբերումից հետո{{sfn|Der Matossian|2011|p=25}}, քաղաքում հաստատվեցին բազմաթիվ հայ հոգևորականներ{{sfn|Hewsen|2001|p=89}}<ref name="Grgearyan & Hakobjanyan">{{cite book|last1=Grgearyan|first1=Hakob|last2=Hakobjanyan|first2=Davit|title=[[ՀՍՀ]] Том 3|contribution=Երուսաղեմ [Jerusalem]|date=1977|pages=[https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/641 641–642]}}</ref>: Նույն դարում կառուցվեցին առաջին հայկական եկեղեցիները (համարվում է որ Սուրբ Հակոբյանց վանքի հիմնումը սկսվել է 4-րդ դարում)<ref>Sanjian, Avedis (1965). ''The Armenian Communities in Syria under Ottoman Dominion''. Cambridge, MA: Harvard University Press, pp. 1-6.</ref>: Սիոն լեռան վրա բնակվում էր փոքրաթիվ հայ ուխտավորների և հոգևորականների համայնք: Այսպիսով Երուսաղեմի [[հայկական սփյուռք]]ը համարվում է գոյություն ունեցողներից ամենահինը<ref name="Tchilingirian">{{cite news|last=Tchilingirian|first=Hratch|title=Dividing Jerusalem : Armenians on the line of confrontation|url=http://oxbridgepartners.com/hratch/index.php/publications/articles/117-dividing-jerusalem-armenians-on-the-line-of-confrontation|work=Armenian International Magazine|issue=10|volume=11|date=October 2000|pages=40–44}} [https://web.archive.org/web/20150129200853/http://www.oxbridgepartners.com/hratch/images/pdf/Tchilingirian_Hratch_Dividing_Jerusalem_October_2000.pdf PDF version]</ref>: V դարի կեսերին արդեն գործում էր հայկական ձեռագրատունը<ref name="Hacikyan">{{cite book|last1=Hacikyan|first1=Agop Jack|authorlink1=Agop Jack Hacikyan|last2=Basmajian|first2=Gabriel|last3=Franchuk|first3=Edward S.|last4=Ouzounian|first4=Nourhan|title=The Heritage of Armenian Literature: From the eighteenth century to modern times|contribution=Armenians in Jerusalem|url=https://books.google.com/books?id=GmtPLvnrc38C&pg=PA32&dq=The+Armenian+presence+in+Jerusalem|year=2005|publisher=Wayne State University Press|location=Detroit|isbn=978-0-8143-3221-4|pp=32–34}}</ref>: VI դարում Սիոն լեռան թաղամասում ձևավորված` աշխարհիկ հանրությունը բաղկացած էր վաճառականներից և արհեստավորներից: Թաղամասում գոյություն ուներ հայկական փողոց (''Ruda Armeniorum'')<ref name="Grgearyan & Hakobjanyan"/>{{sfn|Martirosyan|2001|p=52}}:
 
=== Բյուզանդական, արաբական և մամլուքյան ժամանակաշրջաններ ===
[[Դվինի եկեղեցական ժողով (506)|Դվինի առաջին եկեղեցական ժողովի]] ժամանակ` 506 թվականին Հայ Առաքելական եկեղեցին մերժեց 451 թվականին [[Քաղկեդոնի ժողով]]ի կողմից ընդունված` [[Հիսուս Քրիստոս]]ի երկբնությունը: Այսպիսով հայերը հակամարտության մեջ ներքաշվեցին հզոր [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] հետ: [[Հուստինիանոս Ա]] կայսրը ստիպելով լքել Երուսաղեմը<ref name="Hacikyan"/>, հալածանքների էր ենթարկում հայ-[[մոնոֆիզիտություն|մոնոֆիզիտներին]] նրանց համարելով [[հերետիկոսություն|հերետիկոսներ]]: [[Հայ Առաքելական եկեղեցի]]ն վտարվեց, իսկ նրա ողջ ունեցվածքը բռնագրավվեց:
 
Երբ 637 թվականին բյուզանդացիները Երուսաղեմը [[Երուսաղեմի պաշարում (637)|զիջեցին]] [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայությանը]], Հայկական Եկեղեցին ձգտելով վերադարձնել կորցրածը ընդունեց Օմար I [[խալիֆա]]յի գերիշխանությունը և համաձայնվեցին վերադառնալուն պես վճարել շնչահարկ: Մինչև այդ պահը Երուսաղեմում գործում էր միայն մեկ քրիստոնյա եպիսկոպոս, 638 թվականին Հայ Առաքելական եկեղեցին հռչակեց իրեն ենթակա Աբրահամ արքեպիսկոպոսին<ref name="Maksoudian">{{cite web|first=Krikor|last=Maksoudian|title=The Armenian Patriarchate of Jerusalem|url=http://www.armenianchurch-ed.net/our-church/patriarchat-of-jerusalem/|website=armenianchurch-ed.net|publisher=Diocese of the Armenian Church of America (Eastern)|location=New York|year=2004}}</ref>:
 
Երուսաղեմում [[խաչակիրներ]]ի [[Երուսաղեմի պաշարում (1099)|հաստատումից]] հետո հայկական համայնքը մեծացավ` ստեղծելով էթնիկ թաղամաս ներկայիս սահմաններում: XII դարի կեսերին վերջին անգամ ընդլայնվեց թաղամասի նկատմամբ գերակշռող և Երուսաղեմի հայկական համայնքի կենտրոն դարձած` Սուրբ Հակոբյանց վանքըref name="cnewa">{{cite web|last=Davis|first=Joyce M.|title=Jerusalem's Armenian Quarter|url=http://www.cnewa.org/default.aspx?ID=548&pagetypeID=4&sitecode=HQ&pageno=1|publisher=Catholic Near East Welfare Association|date=July 1992}}</ref>: 1311 թվականին` [[Մամլուքների սուլթանություն|մամլուքների]] ղեկավարման տարիներին Սարգիս արքեպիսկոպոսը սուլթան Մուհամմադ I-ի հրամանագրի համաձայն ընդունեց պատրիարքի տիտղոսը{{sfn|Martirosyan|2001|p=52}}:
 
 
 
== Ծանոթագրություններ ==