«Արծկե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը հեռացնում է․: fj:Adilcevaz
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր
| կարգավիճակ = Քաղաք
| հայերեն անվանում = Արծկե / Ալջևազ
| բնօրինակ անվանում = {{lang-tr|Adilcevas}}
| ենթարկում =
| երկիր = Թուրքիա
| պատկեր =
| պատկերի նկարագրում =
| զինանշան =
| զինանշանի լայնություն =
| զինանշանի նկարագրում =
| դրոշ =
| դրոշի լայնություն =
| դրոշի նկարագրում =
|lat_dir = |lat_deg = 38|lat_min = 47|lat_sec = 54.84
|lon_dir = |lon_deg = 42|lon_min = 44|lon_sec = 22.02
|CoordAddon =
|CoordScale =
|երկրի քարտեզի չափ = 250
| երկրամասի քարտեզի չափ =
| շրջանի քարտեզի չափ =
| երկրամասի տեսակ = Իլ
| երկրամաս = Բիթլիս
| երկրամասը աղյուսակում = Բիթլիս (իլ){{!}}Բիթլիս
| շրջանի տեսակ =
| շրջան =
| շրջանը աղյուսկաում =
| համայնքի տեսակ =
| համայնք =
| համայնքը աղյուսակում =
| երկրի քարտեզ =
| երկրամասի քարտեզ =
| շրջանի քարտեզ =
| ներքին բաժանում =
| ղեկավարի պաշտոն =
| ղեկավար =
| հիմնադրման թվական =
| տվյալ կարգավիճակում =
| առաջին հիշատակում =
| այլ անվանումներ = Զիուկանի
| տարածք =
| բարձրության տեսակ =
| կենտրոնի բարձրություն =
| կլիմա =
| պաշտոնական լեզու =
| բնակչություն =
| մարդահամարի թվական =
| խտություն =
| ագլոմերացիա =
| ազգային կազմ =
| կրոնական կազմ =
| էթնոհորոնիմ =
| ժամային գոտի = +2
| DST = կա
| հեռախոսային կոդ =
| փոստային ինդեքս =
| փոստային ինդեքսներ =
| ավտոմոբիլային կոդ = 65
| իդենտիֆիկատորի տեսակ =
| թվային իդենտիֆիկատոր =
| հոլովված անվանում =
| Վիքիպահեստում =
| կայք =
| կայքի լեզու =
}}
'''Արծկե''' (թուրքական անունը` '''Ադիլջևազ'''), պատմական քաղաք [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան]] նահանգի [[Բզնունիք]] գավառում, գտնվում է [[Վանա]] լճի հյուսիսային ափին, [[Խլաթ]] և [[Արճեշ]] քաղաքների միջև: Հիշատակվում է դեռևս 5-րդ դարից, զարգացում է ապրել 10-13-րդ դդ 19-րդ դարի սկզբներին ուներ միայն 500 տուն` հայ և քուրդ բնակչությամբ: Քաղաքի հայ բնակչությունը ոչնչացվել է [[Մեծ Եղեռն]]ի ընթացքում:
 
== Պատմություն ==
 
Արծկեն գտնվում էր Վանա լճի հյուսիսային ափին, մի փոքրիկ կղզու դիմաց գտնվող Արծկե հրվանդանի վրա, որը լճի ջրերը բարձրանալիս նույնպես վերածվում էր կղզու: Նավահանգիստ էր և գտնվում էր լճափերով դեպի Խլաթ ու Բաղեշ (Բիթլիս) տանող ճանապարհի վրա:Արծկեն հիշատակվում է դեռևս ուրարտական արձանագրություններում` Զիուկանի անունով: Այստեղ պահպանվել է ուրարտական Ռուսա II թագավորի սեպագիր արձանագրություններից մեկը: Հնագույն ժամանակներում հավանաբար այն եղել է ամրացված կետ` բերդաքաղաք: Հայ մատենագրության մեջ հիշատակվում է V դարից: Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին և Ստեփանոս Ասողիկը այն հիշատակում են որպես գյուղ, ոմանք կոչում են ավան, իսկ մնացած մատենագիրները, որոնց թվում և արաբական աղբյուրները համարում են քաղաք:Արծկեի քաղաքական պատմության ընթացքը նման է Արճեշի պատմությանը: Այստեղ տեղի են ունեցել մի շարք քաղաքական իրադարձություններ, որոնք հետևանք էին երկրում տեղի ունեցող դեպքերի: Մինչև օտար տիրապետության տակ անցնելը, ավելի ճիշտ՝ մինչև արաբական նվաճումները, Արծկեն պատկանում էր մերթ Գնունիներին, մերթ էլ՝ Բզնունիներին և վարչականորեն մտնում էր Տուրուբերանի Բզնունիք գավառի մեջ: Արաբներն իրենց առաջին արշավանքների ժամանակ, VII դարի կեսերին, գրավում են Արծկեն և այն կոչում Դար ալ Ջավազ, որից էլ ծագել է նրա այժմյան՝ Ալջավազ կամ Ադել-ջևազ (Ադիլջևազ) անունը: XI դարի սկզբներին քաղաքն անցնում է Բյուզանդիայի տիրապետության տակ, 1054 թվականին գրավում են սելջուկ թուրքերը, 1100 թվականին տիրում են Շահարմենները, 1207 թ.՝ Էյուբյանները, իսկ 1244-ին՝ մոնղոլները: Արծկեն մեծ հարված է ստացել Շահ-Աբաս 1–ին շահի 1603— 1604թթ, արշավանքի ժամանակ: Աղբյուրների վկայությամբ, պարսկական բանակը, գրավելով Արծկեն, այն մատնում է հրի ու սրի, ավերում տներն ու մյուս շենքերը:
Հին Արծկեն Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ է եղել X—XII դարերից: Այն ամուր բերդաքաղաք էր, կրկնակի պարիսպներով պատած, և երկար ժամանակ իր գոյությունը պահպանում էր կղզու վերածված մի փոքրիկ ցամաքամասի վրա: Ունեցել է երկու ամրոց՝ մեկը լեռան ստորոտում, որ ամբողջապես ծածկված է ջրով, իսկ մյուսը լեռան գագաթին, որ կանգուն է, բայց ամայի: Նույնիսկ XX դարի սկզբներին դեռևս նշմարվում էին ջրի մեջ անցած աշտարակների և եկեղեցիների գմբեթների ծայրերը: Այն լիովին ամայացել է XVII—XIX դարերում:Հին Արծկեի փոխարեն, լճափի ավելի բարձրադիր մասում ժամանակի ընթացքում կառուցում են նոր Արծկեն, որը XVII—XVIII դարերում Վանի նահանգի (վիլայեթ) Ալջավազ գավառի (սանջակ) կենտրոնն էր: Ալջավազը բավական ընդարձակ տարածություն գրավող, արգավանդ հողերով հայտնի գավառներից էր, որ XIX դարի երկրորդ կեսում ուներ 140 գյուղ 30000 բնակիչներով, որից 25000-ը հայեր, 30 եկեղեցի, 10–ից ավելի տարրական կրթարաններ: Նոր Արծկեն շրջապատված է ծառաստաններով ու այգիներով:Արծկեում XIV—XV դարերում բնակություն էին հաստատել նաև որոշ թվով քրդեր: Սակայն մինչև առաջին համաշխարհային պատերազմը նրա բնակչության մեծ մասը կազմում էին հայերը: XX դարի սկզբներին Արծկեի բնակչության թիվը հասնում էր 2460 մարդու, որից 1340-ը հայեր էին, իսկ մնացածը քրդեր, թուրքեր և հրեաներ: Նրա հայ բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով, առևտրով և մասամբ երկանաքարի հանույթով ու ձկնորսությամբ: 1915 թվականին նրա հայ բնակչության մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տեղահանվեց ու տարագրվեց զանազան տեղեր: Արծկեն ուներ երկու եկեղեցի՝ ս. Աստվածածին և ս. Սարգիս: Նրա հյուսիսային կողմում, Սիփան լեռան լանջին էր գտնվում Երաշխավոր կամ Սքանչելագործ վանքը, որի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը: Ինչպես Մասիսի, Առնոսի, Արտոսի, Բյուրակնի, այնպես էլ Սիփանի հետ մեր ժողովուրդը կապել է զանազան ավանդություններ ու առասպելներ: Արծկեն փաստորեն տեղադրված է Սիփանի հարավային փեշերին և, իզուր չէ, որ արծկեցիներն այն համարել են իրենց «սեփական» լեռը և մի շարք ավանդություններ հյուսել դրա շուրջը: Դրանցից մեկի համաձայն, երբ Նոյի տապանը ջրի երեսին խաղալիք դարձած մոտենում է Սիփանի կատարին՝ վերջինս իբր բացականչում է, «Գնա ի Մասիս, որ բարձր է քան զիս»:Արծկեն նշանակալի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ: XV դարում այն գրչության կենտրոն էր, որտեղ ընդօրինակվել են տարբեր բովանդակությամբ մի շարք ձեռագրեր` հիմնականում ավետարաններ: Արծկեում են ծնվել XV դարի հայտնի պատմագիր և եկեղեցական գործիչ Թովմա Մեծոբեցին՝ «Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց իւրոց» աշխատության հեղինակը և ամենայն հայոց կաթողիկոսի աթոռը Էջմիածնում հաստատելու անցքերին եռանդուն մասնակիցը, գրիչ, երգիչ և բանաստեղծ Նետրարենցը` Արծկեի եպիսկոպոսը: XV դարում Արծկեում է ապրել ու ստեղծագործել ժամանակագիր
Մովսես Արծկեցին, որի գրչին պատկանող չափածո տարեգրության հեղինակային ձեռագիր–բնագիրը ժամանակին գտնվել է Բաղեշի (Բիթլիս) Ամրդոլու վանքի մի ձեռագիր գանձարանում:
 
{{անավարտ}}
 
[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Մեծ Հայքի բնակավայրեր]]
 
 
[[cbk-zam:Adilcevaz]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արծկե» էջից