«Կառավարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
"Formas_de_governo.PNG" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ INeverCry մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ No source since 27 July 2016:
Տող 1.
[[Պատկեր:Electoral democracies.png|right|300px|thumb|Կապույտով նշված երկրներում գործում է ընտրովի դեմոկրատիա ըստ [[Freedom House]]-ի]]
 
[[Պատկեր:Formas de governo.PNG|right|300px|thumb|Կարմիրով նշված երկրներում տիրում է [[միապետություն]]]]
'''Կառավարություն''', [[պետական մարմիններ|պետության բարձրագույն գործադիր-կարգադրիչ մարմին]]։ Կառավարությունը, որը երբեմն կոչվում է նախարարների խորհուրդ կամ կաբինետ, ղեկավարում է պրեմիեր մինիստրը ([[կանցլեր]]ը, [[վարչապետ]]ը, նախարարների խորհրդի կամ կաբինետի [[նախագահ]]ը), իսկ երբեմն էլ՝ պետության ղեկավարը (օրինակ՝ [[ԱՄՆ]] ում՝ պրեզիդենտը)։ Կառավարության անդամները (նախարարներ, քարտուղարներ, [[պետքարտուղար]]ներ և այլն) ղեկավարում են պետական կառավարման կենտրոնական գերատեսչությունները։ Կառավարությունը կարող է լինել միակուսակցական կամ [[կոալիցիա|կոալիցիոն]]։ [[Ֆեդերատիվ պետություններ]]ում կան կենտրոնական (ֆեդերալ) կառավարություն և [[ֆեդերացիա]]յի կազմի մեջ մտնող պետական կազմավորումների (նահանգ, մարզ) կառավարություններ։ [[Կապիտալիստական երկրներ]]ում կառավարությունը կազմում է պառլամենտը կամ նշանակում է պետության գլուխը։ [[ԳՖՀ]]-ում, [[Իռլանդիա]]յում, [[Ճապոնիա]]յում պետության գլուխը պրեմիեր մինիստր ([[կանցլեր]]) է նշանակում պառլամենտի ընտրած անձին։ Կապիտալիստական երկրների մեծ մասում կառավարությունն իրավաբանորեն պատասխանատու և հաշվետու է պառլամենտի առջև, սակայն, փաստորեն, լինելով [[մոնոպոլիա]]ների քաղաքական զենքը, ողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ [[Սոցիալիստական երկրներ]]ում կառավարությունը կազմում է ժողովրդական ներկայացուցչության բարձրագույն մարմինը, որին ենթակա է և հաշվետու։ Կառավարության կազմելու կարգը, կազմն ու լիազորությունները սահմանվում են [[սահմանադրություն|սահմանադրությ]]ամբ։ Կառավարաման գործընթացը մեր արդի կյանքում գրավում է բացառիկ դեր։ Կառավարման շնորհիվ մենք համակարգում ենք մեր կյանքը, աշխատանքը, [[ընտանիք]]ը, [[պետություն]]ը։ Կառավարման [[ֆենոմեն]]ը հայնի է դեռ նախամարդուն, կարելի է նշել, որ կառավարումը մարդկության տարիքին է, չնայած այն փաստին, որ որպես գիտություն տակավին երիտասարդ է։ Կառավարման գործընթացը մարդկային հասարակության համակեցության կարևորագույն գործոններից է, դեռևս մ.թ.ա երբ մարդիկ ապրում էին համայնքներով, կառավարումը պետք էր ընդհանուր աշխատանքները կազմակերպելու և արդյունքները բաշխելու համար։ Կառավարման ներդրման շնորհիվ հին աշխարհի մի շարք երկրներում իրականացվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ, /եգիպտական բուրգեր/, որոնք անհնարին էր առանց աշխատանքների ընդհանուր կառավարման։ Կարելի է ասել, որ կառավարման զարգացման առաջնային փուլը սկսել է ցեղախմբերում։ Այս աշխատանքում ներկայացված է կառավարչական մտքի զարգացման փուլերը համաշխարհային արենայում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հայ կառավարչական մտքի պատմությանը, մինչև մեր օրերը։ Դեռևս [[անտիկ]] ժամանակների մեծագույն փիլիսոփաները մտահոգվել են կառավարման գործընթացին վերաբերող հարցերով, կառավարման գիտության և պրակտիկայի զարգացման ասպարեզում մեծագույն ավանդ են ներդրել [[Սոկրատես]]ը, [[Քսենոփոն]]ը, [[Պլատոն]]ը, [[Արիստոտել]]ը, պետական գործիչ [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն /շտաբի գաղափարը/: Պլատոնը առաջարկում էր իդեալական պետության գաղափարը՝ պետության գլխում տեսնելով [[փիլիսոփաներ]]ին, կամ [[գիտնակնների]]ն։
[[քաղաքականություն]]