«Ֆոսֆորական թթու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ֆոսֆորական թթու''' ֆոսֆորական (օրթոֆոսֆորական) թթուն՝ H<sub>3</sub>PO<sub>4</sub>, ջրում լավ լուծվող, [[սպիտակ]] պինդ նյութ է։ Արդյունաբերական պայմաններում ֆոսֆորական թթուն ստանում են՝ ֆոսֆորային հանքը տաքացնելով խիտ ծծմբական թթվի հետ կամ [[ֆոսֆոր]]ի <math>(V)</math> [[օքսիդ]]ը ջրում լուծելով։
Միջին ուժի, եռհիմն թթու է, կարող է առաջացնել երկհիդրոֆոսֆատ, հիդրոֆոսֆատ և ֆոսֆատ անիոններ և հետևաբար՝ 3 խումբ [[աղ]]եր։
Օրթոֆոսֆորական թթվի անհիդրիդը ֆոսֆորի <math>(V)</math> օքսիդն է՝ P<sub>2</sub>O<sub>5</sub>, որն օժտված է թթվային օքսիդների բոլոր հատկություններով, մասնավորապես փոխազդում է հիմնային օքսիդների և հիմքերի հետ։ Եթե կազմելու լինեք P<sub>2</sub>O<sub>5</sub>-ի հետ <math>NAOH</math> ռեակցիաների հնարավոր երեք հավասարումները, ապա կնկատեք, որ օքսիդ-ալկալի մոլային հարաբերականությունը 1։2, 1։4 և 1։6 է։
Ֆոսֆորական անհիդրիդը բույն փոխազդում է ջրի հետ (ջերմանջատիչ ռեակցիա է)՝ առաջացնելով օրթոֆոսֆորական թթու։ Սառը ջրի մեջ լուծելիս ստացվում է մետաֆոսֆորական թթու։