«Օդային զանգվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Օդային զանգվածներ''', համեմատաբար համասեռ ֆիզիկական հատկանիշներով (ջերմային, խոնավության, թափանցիկության) [[օդ]]ի ծավալուն (հիմնականում [[հորիզոն]], ուղղությամբ) մասեր [[ներքնոլորտ]]ում։ Զբաղեցրած տարածքները համաչափելի են մայրցամաքների ու օվկիանոսների մեծ հատվածների հետ և շարժվում են [[մթնոլորտ]]ի ընդհանուր շրջանառության որևէ հոսանքի ուղղությամբ։ Օդային զանգվածների ձևավորման վրա առանձնապես ազդում են տեղանքի դիրքն ու աշխարհագրական պայմանները։ Ըստ ձևավորման շրջանների՝ տարբերում են արկտիկական և բարեխառն լայնությունների, արևադարձային և հասարակածային, ըստ ջերմային հատկանիշների՝ տաք, ցուրտ օդային զանգվածներ։ [[ՀՀ]] տարածքի եղանակային ռեժիմի վրա հիմնականում ազդում են արևմտյան բարեխառն օդային զանգվածները (55 %):։ Ամռանը հարավից ՀՀ տարածք են թափանցում արևադարձային ցամաքային (55 %), առանձին դեպքերում՝ նաև մերձարևադարձային ծովային (Միջերկրական և Սև ծովեր) օդային զանգվածներ։ Ձմեռային ամիսներին հանրապետության տարածքը ենթակա է սիբիրական [[անտիցիկլոն]]ի և եվրոպական մասում ձևավորվող բարձր ճնշման մարզից թափանցող օդային զանգվածների ազդեցությանը։
 
{{ՀԲ}}