«Օդագնացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 9.
 
== Նախագծեր ==
[[Պատկեր:Afisz lotu balonem z Foksal Jordakiego Kuparenki.jpg|333x333px|մինի]]Ձեռքով պտտվող օդային պտուտակներով կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը 1784 թվականին առաջարկել է ֆրանսիացի ռազմային ինժեներ Ժ. Մենիեն։ 19–րդ դարի 40–ական թվականներին կառավարելի օդապարիկների (մասնավորապես, [[հրթիռային շարժիչ]]ով) նախագծեր են առաջարկել ռուս ռազմային ինժեներ Ի. Ի. Տրետեսսկին և ուրիշները։ 1852–ի սեպտեմբերի 24–ին ֆրանսիացի Ա. Ժիֆարը կատարել է շոգեշարժիչավոր օդապարիկով առաջին կառավարելի թռիչքը՝ մինչև 11 կմ/ժ արագությամբ (անհողմ եղանակին)։ 1869 թվականին Ռուսաստանում կազմակերպվել է ռազմային նպատակներով օդային օգտագործման մշտական հանձնաժողով։ 1875 թվականին [[Դմիտրի Մենդելեև|Դ. Ի. Մենդելեևը]] առաջ է քաշել ստրատոստատի գաղափարը։ 1885–ին Մ. Ա. Ռիկաչովի ղեկավարած Գլխավոր ֆիզիկական աստղադիտարանում մշակվել են օդապարիկ–զոնդեով և դապարուկներով օդ բարձրացող ինքնագրիչ օդերևութաբանական սարք։ 1887 թվականի օգոստոսի 19–ին Մենդելեևը ռազմային օդապարիկով 3 ժամ 36 րոպե տևողության և 3350 մետր բարձրության թռիչք է կատարել Արևի խավարումը դիտելու համար։ Կատարվել են ազատ օդապարիկները (ավելի ուշ՝ [[դիրիժաբլ]]ները) դժվարամատչելի տեղանքների հետազոտման համար օգտագործելու փորձեր։ 1897–ին շվեդ օդագնաց Ս Անդրեն երկու ուղեկիցների հետ 5000 մ³ ծավալ ունեցող օդապարիկով դուրս է եկել [[Շպիցբերգեն]] կղզուց և փորձել հասնել Հյուսիսային բևեռ, սակայն՝ ապարդյուն։
== Դիրիժաբլներ ==
[[Պատկեր:USS Macon F9C.jpg|thumb|250x250px]]
1887 թվականին Կ. Է. Ցիոլկովսկին առաջարկել է լրիվ մետաղական անկմախք դիրիժաբլի նախագիծ՝ թռիչքի ընթացքում փոփոխվող ծավալով և գազի տաքացումով։ Դիրիժաբլով 22-25 կմ/ժ արագությամբ առաջին հաջող թռիչքը կատարել է ֆրանսիացի օդագնաց Ա. Սանտոն–Դյումոնը, որը 1899 թվականի նոյեմբերի 13–ին, պտույտ կատարելով Էյֆելյան աշտարակի շուրջը, բարեհաջող վերադարձել է մեկնատեղ։ 1900 թվականին Գերմանիայում առաջին թռիչքն է կատարել Ֆ. Ցեպելինի՝ կոշտ համակարգի դիրիժաբլը, որի կոնստրուկցիան հիմք հանդիսացավ [[Գերմանիա]]յում, [[Անգլիա]]յում և [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]–ում կառուցվող դիրիժաբլների համար։ Գերմանիայի և մյուս պետությունների ագրեսիվ ձգտումների պատճառով օդագնացությունը առաջին հերթին սկսվեց օգտագործվել ռազմական նպատակներով։
 
Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակից հետո Վ. Ի. Լենինի նախաձեռնությամբ 1917 թվականի դեկտեմբերից սկսեցին կազմակերպվել «սոցիալիստական օդագնացային ջոկատներ» Պետրոգրադում, Մոսկվայում, Սարատովում և այլուր։ 1920 թվականի հուլիսի 27–ին 3–րդ Ինտերնացիոնալի 2–րդ կոնգրեսի պատվին Մոսկվայի [[Կարմիր հրապարակ|Կարմիր Հրապարակից]] կազմակերպվել է ազատ օդապարիկի թռիչք (բարձրությունը մոտ 5000 մետր)։ 1921 թվականից օդապարիկով կանոնավոր թռիչքներ սկսվեցին ուսումնական, վարժական և գիտական նպատակներով։ 1922 թվականի նոյեմբերի 8–ին և 9–ին Ն. Դ. Անոշչենկոն, Ի. Ի. Մեյսները և Ն. Գ. Ստոբրովսկին ազատ օդապարիկով 22 ժամ 10 րոպե տևողությամբ թռիչք են կատարել Մոսկվայից մինչև Հյուսիսային [[Կարելիայի Հանրապետություն|Կարելիայի]] Լիեկսա լիճը (1273 կմ)։ Դա ռեկորդային նվաճում էր։ 1924 թվականի հոկտեմբերի 12–ին կատարված թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում էր 2485 մետր, իսկ ևողությունը 24 ժամ 10 րոպե։