«Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 3, էջ 101 oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 10.
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Portrait of Christoph Willibald Gluck.jpg|մինի|Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ, Վիմագրություն]]
[[1717]] թվականից ապրել է Չեխիայում։ [[1731]]-[[1734]] թվականին սովորել է Պրագայի համալսարանի փիլիսոփայության բաժնում, միևնույն ժամանակ աշակերտել է չեխ կոմպոզիտոր Բ․ Չեռնոգորսկուն։ [[1736]] թվականին տեղափոխվել է [[Միլան]]: [[1741]] թվականին Միլանում բեմադրվել է ԳԻ առաջին օպերան՝ «Արտաքսերքսես»-ը։ [[1746]] թվականին Լոնդոնում ուսումնասիրել է Տենդելի օրատորիաները, ապա որպես իտալական օպերային խմբի դիրիժոր շրջագայել Եվրոպայում։ [[1750]] թվականից բնակություն է հաստատել Վիեննայում։ [[1758]] թվականից ֆրանսիական կոմեդիաների թեմաներով (Շ․ Ֆավար և ուրիշներ) գրել է մի շարք օպերաներ («Մեռլին կղզին», «Ուխտավորները Մեքքայում» և այլն):։
== Ստեղծագործություններ ==
[[1760]]-ական թվականներին լիբրետիստ Ռ․ Կալցաբիջիի հետ նախաձեռնել է օպերայի ռեֆորմը։ Գլյուկի այս շրջանի օպերաները («Օրփեոս և Եվրիդիկե», [[1762]] թվական, «Ալքեստե», [[1767]] թվական, «Պարիս և Տեղինե», [[1770]] թվական) Վիեննայի ազնվական արվեստասերներն ընդունեցին անտարբերությամբ։ [[1773]] թվականին Գլյուկը տեղափոխվել է [[Փարիզ]], ուր առաջադեմ մտավորականությունը, հատկապես հանրագիտակները (Դ․ Դիդրո, ժ․ ժ․ Ռուսո, ժ․ ՚Ալամբեր) մեծագույն հետաքրքրություն են ցուցաբերել նրա ռեֆորմատորական օպերաների նկատմամբ։ Փարիզյան շրջանի բեմադրությունները («Իփիգենիան Ավլիսում», [[1774]] թվական, նոր խմբ․՝ «Օրփեոս», [[1774]] թվական, «Ալքեստե», [[1776]] թվական, «Արմիդա», [[1777]] թվական, «Իփիգենիան Տավրիդում», [[1779]] թվական) մեծ հաջողություն ունեցան։ Գլյուկը դիտելով օպերան որպես սինթետիկ ժանր, հակադրվեց «օպերա-սերիայի» գաղափարական և գեղարվեստական սկզբունքներին՝ վերացնելով դրամայի և երաժշտության միջև եղած հակասությունը, երաժշտության գեղարվեստական արժանիքները բխեցնելով լիբրետտոյի արժանիքներից։ Ընտրելով դիցաբանական թեմաներ՝ Գլյուկը «օպերա-սերիայի» ավանդույթներին հակառակ սիրային թեմայի փոխարեն ընդգծում է քաղաքացիականությունը, որ առանձնապես անհրաժեշտ էր ֆրանս, բուրժուական հեղափոխության նախօրեին։ Գլյուկը իր օպերաներում օգտագործել է կոմիկական օպերայի կոմպոզիցիայի հստակությունը, կերպարների անհատական վառ բնութագրումը, երաժշտական արտահայտչամիջոցների պարզությունն ու մատչելիությունը։