«Քեյքավուս I»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Սինոպի գրավում: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 69.
 
==Սինոպի գրավում==
Այն բանից հետո, երբ 1214 թվականին սուլթանությանը հաջողվեց հետ վերադարձնել Անթալիան, Քավուսը որոշեց Սև ծով մուտք ազատել։ 1214 թվականին [[Սեբաստիա]]յում սուլթանին տեղեկացրին այն բանի մասին, որ Սինոպը անցել է [[Տրապիզոնի կայսրություն|Տրապիզոնի կայսրությանը]], իսկ կայսր Ալեքսիոս Մեծը ամեն օր քաղաքի շրջակայքում որսով է զբաղվում։
 
Քեյխոսրովի ուղակած ջոկատին հաջողվում է գերեվարել կայսերը։ Նույն ժամանակ սելջուկները պաշարում են Սինոպը, իսկ բնակիչները հրաժարվում են հանձնել քաղաքը։ Քեյքավուսը հրամայում է տանջել Ալեքսիոսին պաշարվածմերի աչքի առաջ։ Արդյունքում բնակիչները համաձայնվում են հանձնել քաղաքը հետևյալ պայմաններով՝
* Ալեքսիոս Մեծը ազատ է արձակվում։
* Քաղաքացիներին թույլատրվում է լքել քաղաքը իրենց ունեցվածքով հանդերձ։
* Տրապիզոնի կայսրությունը իրեն համարում է Իկոնիայի սուլթանության վասալ։
* Պաշտպանության դիմաց Տրապիզոնի կայսրությունը պարտավորվում է ամեն տարի սերջուկներին տրամադրել 12,000 ոսկի, 500 ձի, 2,000 կով, 10,000 ոչխար և 50 սայլ տարբեր ապրանքներով։