«Փայծաղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
| Gray = 278
}}
'''Փայծաղ''' ({{lang-lat|lien}}) անոթներով հարուստ ավիշային օրգան է։ Փայծաղում [[արյունատար համակարգ]]ը սերտ հարաբերության մեջ է [[ավշային հյուսվածք]]ի հետ, որի շնորհիվ արյունը այստեղ հարստանում է նրա մեջ գոյացող [[լեյկոցիտներ]]ի թարմ պաշարով։ Բացի այդ, փայծաղի միջով անցնող արյունը այդ օրգանի ցանցավոր հյուսվածքի բջիջների բջջակներ(ֆագոցիտային) գործունեության շնորհիվ ազատվում է արյան հնացած կարմիր մարմնիկներից ([[էրիթրոցիտներ]]ի գերեզմանատուն) և արյան հունի մեջ ընկած ախտածին [[միկրոբներ]]ից, կախյալ օտար և այլ մարմիններից։
== Արտաքին կառուցվածք ==
Փայծաղի մեծությունը արյան անոթների շատության շնորհիվ միևնույն անհատի մոտ կարող է զգալիորեն փոփոխվել՝ անոթների լցվածության աստիճանից կախված։ Նրա երկարությունը 12 սմ է, լայնությունը՝ 8 սմ, հաստությունը՝ 3-4 սմ, քաշը՝ 170գ(100-200)։ Մարսողության ժամանակ փայծաղը մեծանում է։ Փայծաղի գույնը մակերեսին մուգ-կարմիր է՝մանուշակագույն նրբերանգով։
Տող 19.
Փայծաղը նման է սուրճի հատիկի։ Փայծաղի վրա կարելի է տարբերել երկու երես (''facies diaphragmatica'' և ''facies visceralis''), երկու եզր (առաջային ու հետին) և երկու ծայր(վերին ու ստորին)։
 
Փայծաղը տեղավորված է ձախ թուլակողում՝ IX-XI կողերի մակարդակի վրա, երկայնակի առանցքը ուղղված է վերևից ներքև և դեպի դուրս ու քիչ առաջ, գրեթե զուգահեռ ստորին կողերի հետին հատվածներին։ Նրա վերին ծայրը գտնվում է IX կրծքային ողնի բարձրության վրա, 3 սմ ողնաշարից դուրս ստորին ծայրն իջնում է մինչև I և II գոտկային ողների մակարդակը։
 
[[Որովայնամիզ]]ը փայծաղի պատյանին ձուլվելով, բոլոր կողմերից ծածկում է նրան, բացի դրունքից։
== Ներքին կառուցվածք ==
Բացի շճային ծածկույթից, փայծաղն ունի նաև սեփական շարակցականերդակազմ և առաձիգ ներդերով խառը մի պատյան (''capsula propria''), պատյանը իր խորանիստ շերտերում պարունակում է հարթ մկանաթելերի ցրված խրձեր։ Այն ձողիկների ձևով շարունակվում է օրգանի հաստության մեջ, որը առանձնապես արտահայտված է դրունքի շրջանում, որտեղ ձողիկների հետ միասին գեղձի հաստության մեջ են մտնում անոթներ ու նյարդեր։ Ձողիկները և շարակցական հյուսվածքը, անոթների հետ միասին թափանցելով օրգանի հաստության մեջ, տալիս են բազմաձև ճյուղավորումներ և միանում են՝ կազմելով փայծաղի հենքը, որը բաժանում է օրգանը առանձին, ոչ խիստ սահմանազատումներով մասերի։ Ձողիկների արանքներում գտնվում է փայծաղի միջուկը կամ [[կակղան]]ը (պուլպա)։ Միջուկը թարմ կտրվածքի վրա ունի մուգ կարմրավուն գույն, նրա մեջ երևում են ավելի բաց ներկված հանգուցիկներ՝ [[մալպիգյան մարմնիկներ]] (''corpuscular Malpighalis follicull lymphatici lienales'')։
 
Վերջիններս կլոր կամ ձվաձև, մոտ 0.36 մմ տրամագծով ավշային գոյացություններ են, նստած զարկերակային ճյուղերի պատերի վրա։ Կակղանը բաղկացած է ցանցավոր հյուսվածքից կազմված մի ցանցից (''reticulum''), որի կանթերը լցված են զանազան բջջային տարրերով՝ [[լիմֆոցիտներ]]ով ու [[լեյկոցիտներ]]ով. արյան կարմիր մարմնիկներով(որոնց մեծ մասն արդեն քայքայվել է) և գունակի հատիկներով։
Տող 30.
Հաճախ փայծաղի առաջային եզրի կամ դրունքի մոտ հանդիպում են 1-2 կլորավուն գոյացություններ (մի դեպքում գտնվել է 23 հատ), որոնք լինում են սիսեռի մեծությունից մինչև հունական ընկույզի մեծության և իրենց կառուցվածքով նման են փայծաղին (''lien accessoris'')։ Նրանցից շատերը, սակայն, մալպիգյան մարմնիկներ չունեն և ավելի շուտ կարելի է համարել հեմոլիմֆատիկ հանգույցներ։
== Հեմոֆիլատիկ հանգույցներ ==
Հեմոլիմֆատիկ հանգույցներ (''nodi hemolyphatici''), մարդկանց օրգանիզմում անկայուն գոյացություններ են (գլխավորապես հանդիպում են մանկական տարիքում), ընկած են որովայնի աորտայի վրա, իսկ երբեմն էլ՝ պարանոցի խորանիստ ավշահանգույցների արանքը։ Նրանք, հավանաբար, իրենցից ներկայացնում են ձևափոխված ավշային հանգույցներ, որոնց մեջ շրջանառում է զարկերակներով բերվող և երակներով արտահոսող արյունը։ Նրանց ֆունկցիան է էրիթրոցիտների քայքայումը. փայծաղը հեռացնելուց հետո նրանց թիվը կոմպեսատոր կերպով շատանում է։
 
[[Կատեգորիա:Լիմֆատիկ համակարգ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Փայծաղ» էջից